Տիգրան Կարապետյան (թարգմանիչ)

հայ թարգմանիչ, բանասեր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Կարապետյան (այլ կիրառումներ)

Տիգրան Արշակի Կարապետյան (օգոստոսի 14, 1922(1922-08-14), Նոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - մայիսի 5, 1990(1990-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], Երևան), հայ թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (1961), խմբագիր։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1970 թվականից։

Տիգրան Կարապետյան
Ծնվել էօգոստոսի 14, 1922(1922-08-14)
ԾննդավայրՆոր Բայազետ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ
Վախճանվել էմայիսի 5, 1990(1990-05-05) (67 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունՏ. Բունաթյան և Տ. Բունիաթյան
Մասնագիտությունթարգմանիչ, խմբագիր և բանասեր
ԿրթությունԵրևանի թատերական ինստիտուտ (1950)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու (1961)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ և ՀՀ ԳԱԱ
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
Տիգրան Կարապետյան Վիքիդարանում

Կենսագրություն

1941 թվականին ավարտել է Մելիտոպոլի օդաչուական ուսումնարանը և որպես օդաչու ծառայել բանակում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1950 թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը։ Դասախոսել է Հայկական թատերական ընկերությունում։ 1955-1966 թվականներին ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում եղել է ավագ, ապա գլխավոր խմբագիր, 1966-1978 թվականներին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում։ 1978 թվականից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող։ 1961 թվականին «Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ ԽՄԿԿ անդամ 1951 թվականից։

Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով[2]։

Օգտագործել է Տ. Բունաթյան, Տ. Բունիաթյան ծածկանունները[1] :

Երկեր

Գրքեր

  • Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, 163 էջ։
  • Թումանյանը և Վրաստանը, Ե., 1964, 58 էջ։
  • Լուսավոր հայացքով (Հովհ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը), Ե., «Հայաստան», 1969, 209 էջ։
  • Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե., «Հայաստան», 1976, 106 էջ։
  • Անոսկոր հավերը (երգիծական պատմվածքների ժողովածու), Ե., «Հայաստան», 1976, 66 էջ։
  • Հայոս և Քարթլոս եղբայրները (հայ և վրաց ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը հաստատող փաստեր), Ե., Լույս, 1990, 244 էջ։

Մամուլ

  • Սպիտակ դրոշակով, «Գրական թերթ», 1969, № 2:

Թարգմանություններ (ռուսերենից և վրացերենից)

Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Նիկոլոզ Թավարթքիլաձե, Եղել են այսպիսի օրեր (Հայրենական մեծ պատերազմի տարեգրությունից), Ե., Հայաստան, 1965, 130 էջ։
  • Կոնստանտին Պաուստովսկի, Սպիտակ ծիածանը (նովելներ), Ե., «Հայաստան», 1965, 226 էջ։
  • Էլիզբար Զեդգինիձե, Գարունը վաղ սկսվեց (վեպ), Ե., «Հայաստան», 1968, 311։
  • Ռոբեր Մերլ, Կղզին, Ե., «Հայաստան», 1978, 508 էջ։
  • Նորբերտ Ֆրիդ, Կայսրուհին (վեպ Շառլոտա Մեքսիկացու մասին), Ե., «Սովետական գրող», 1982, 512 էջ։
  • Պեր Լագերկվիստ, Թզուկը (վեպ, վիպակներ, պատմվածքներ), Ե., Խորհրդային գրող, 1990, 703 էջ։

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Կարապետյան (թարգմանիչ)» հոդվածին։