Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն (Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տուն), բացվել է 1970 թ., 1984 թվականից կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն | |
---|---|
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն | |
Տեսակ | շենք և ակումբ |
Երկիր | ![]() |
Հիմնադրված | 1970 թ. |
Իրավ. կարգավիճակ | հասարակական կազմակերպություն |
Նպատակներ | շախմատի զարգացումը Հայաստանում |
Տեղագրություն | Երևան, Խանջյան փողոց 50 |
Տնօրեն | Հրաչիկ Թավադյան |
Անվանված է | Տիգրան Պետրոսյան |
Կայք | chesshouse.am |
Պատմություն
Շախմատի տունը մայրաքաղաքի մարզական կարևորագույն կառույցներից է (ճարտարապետներ` Ժաննա Մեշչերյակովա, Ռ. Մանուկյան, նկարիչներ` Հ. Բդեյան, Դ. Բաբայան, 1970)։ Շենքի հիմնարկեքի առաջին քարը տեղադրել է Տիգրան Պետրոսյանը։ Շենքն ունի անսովոր եռանկյունու ձև, որը շախմատային նավակ է հիշեցնում։ Ճակատը զարդարում են պղնձից կոփված յոթ ոճավորված շախմատի խաղաքարեր։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/39/%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6_%281%29.jpg/220px-%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D6%80%D5%B1%D5%A1%D5%B6_%281%29.jpg)
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան հարևանությամբ կանգնեցված է տաղանդավոր շախմատիստի կիսանդրին (քանդակագործ` Արա Շիրազ, ճարտարապետ` Կարլեն Անանյան, 1989)։
Այս շենքում է իր գործունեությունը ծավալում Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
1971 թվականից այստեղ գործում է Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի դպրոցը[1]։
Հասցե
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Խանջյան փողոցի 50 հասցեում։
Պատկերասրահ
- Շախմատի տուն
- Շախմատի տուն
- Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի դպրոցի մուտքը