Տիփոն

հարյուրգլխանի ահռելի հրեշ հին հունական դիցաբանությունում

Տիփոն (/ˈtaɪfɒn, -fən/ , հուն․՝ Τυφῶν, Տուփոն [typʰɔ̂ːn]), հայտնի է նաև Տիփեուս (Τυφωεύς, Տիփուեուս), Տիփաոն (Τυφάων, Տիֆաոն) կամ Տիփոս (Τυφώς), հարյուրգլխանի ահռելի հրեշ հին հունական դիցաբանության մեջ[1]։ Ըստ Հեսիոդոսի՝ Տիփոնը եղել է տիեզերքի բոլոր մարդկանց, ինչպես նաև տիտանների, կիկլոպների ու հեկատոնքեյրների նախամոր՝ Գեայի և դժնադեմ Տարտարոսի որդին։ Մինչ Զևսի կողմից սպանվելը Տիփոնի կինը՝ կես-կին կես-օձ Էքիդնան, բազմիցս հղիանում է՝ լույս աշխարհ բերելով բազմաթիվ հրեշների, այդ թվում՝ երկգլխանի շուն Օրփոին, դժոխային շուն Կերբերին, Լերնեյան Հիդրային և Քիմերային։

Տիփոն
Օլիմպիացի Զևսը Տիփոնին հետապնդելիս, Մյունխենի անտիկ արվեստի թանգարան
Տեսակհրեշավոր գիգանտ
ԴիցաբանությունՀին հունական դիցաբանություն
Սեռարական
ԾննդավայրՏարտարոս
Սպանված էԶևս
ՀայրՏարտարոս
ՄայրԳեա
ԱմուսինԷքիդնա
ԶավակներՍֆինքս, Կերբերոս, Քիմեռ, Լերնեյան հիդրա
Կապված իրադարձություններԶևսի պայքարը Տիփոնի դեմ
Բնորոշ գծերՀրեշային հարյուր գլուխ և վայրենի ոռնոց
 Typhon Վիքիպահեստում

Հին հունական դիցաբանության մեջ Տիփոնը հայտնի է դարձել օլիմպիացի Զևսի դեմ մղած մենամարտից հետո։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիփոն» հոդվածին։