Տոմիսլավ Մարիչ

Տոմիսլավ Մարիչ (խորվ.՝ Tomislav Marić, հունվարի 28, 1973(1973-01-28)[1][2], Հայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), խորվաթ ֆուտբոլիստ և մարզիչ, խաղացել է հարձակվողի դիրքում։ Մարզում է Սլովակիայի ԴԱԿ 1904 ֆուտբոլային ակումբը։

Տոմիսլավ Մարիչ
Քաղաքացիությունը Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 28, 1973(1973-01-28)[1][2] (51 տարեկան)
ԾննդավայրՀայլբրոն, Շտուտգարտի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Դիրքհարձակվող

Կենսագրություն

Ծնվել է 1973 թվականի հունվարի 28-ին Գերմանիայի Հայլբորն քաղաքում։

Ակումբային կարիերա

Ֆուտբոլ սկսել է խաղալ գերմանական Հայլբրոն քաղաքի համանուն ֆուտբոլային ակումբում։

1996-2000 թվականներին խաղացել է Շտուտգարտեր Կիկերս ակումբի կազմում։ 1999-2000 թվականներին երկրորդ բունդեսլիգայի առաջնությունում դարձել է լավագույն ռմբարկու՝ խփելով 21 գոլ։ Այնուհետև տեղափոխվել է Վոլֆսբուրգ, որտեղ խաղացել է մինչև 2005 թվականը։

Մարզչական կարիերա

Տոմիսլավ Մարիչը 2008-2009 թվականներին դարձել էր գլխավոր մարզչի օգնական Խոֆենխայմ ֆուտբոլային ակումբում։ Իսկ 2012 թվականի ամռանը աշխատել է որպես սկաուտ Շտուտգարտ ֆուտբոլային ակումբում։ 2015 թվականի հունվարից մինչև 2016 թվականի հունիս Մարիչը ստանձնում էր սլովակյան ԴԱԿ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը[3]։.

Նվաճումները

Շտուտգարտեր Կիկերսներ Լավագույն ռմբարկու երկրորդ բունդեսլիգա 1999-2000 թվականներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմիսլավ Մարիչ» հոդվածին։