Ցեզիումի սուլֆիդ

քիմիական միացություն

Ցեզիումի քլորիդ, երկտարր, անօրգանական միացություն, կազմված ծծմբից և ցեզիումից՝ Cs2S։ Մուգ կարմիր բյուրեղներ։ Առաջացնում է բյուրեղահիդրատ՝ Cs2S•4H2O բանաձևով։

Ցեզիումի սուլֆիդ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումցեզիումի սուլֆիդ
Ավանդական անվանումծծմբային ցեզիում
Քիմիական բանաձևCs₂S
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակպինդ
Արտաքին տեսքմուգ կարմիր բյուրեղներ
Մոլային զանգված297,782975 զանգվածի ատոմական միավոր[1] գ/մոլ
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար12214-16-3
PubChem14496896
SMILES[S-2].[Cs+].[Cs+]
ChEBI22499401
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ստացումը

  • Ստացվում է տարրերի ուղղակի սիթեզով․
  • Ստացվում է ցեզիումի և սնդիկի սուլֆիդի փոխազդեցությունից․

Ֆիզիկական հատկություններ

Ցեզիումի սուլֆիդը առաջացնում է մուգ կարմիր բյուրեղներ (այլ տվյալներով անգույն)։

Անջուր ցեզիումի սուլֆիդը օդում ծխում է։

Լավ է լուծվում ջրում (հիդրոլիզվում է)։ Հիդրոսկոպիկ է, առաջացնում է տետրահիդրատ՝ Cs2S•4H2O բանաձևով, որը իրենից ներկայացնում է սպիտակ կամ թույլ դեղին բյուրեղներ։

Քիմիական հատկություններ

  • Ջրային լուծույթում դիսոցվում է՝ հիդրօքսիդ անիոն առաջացնելով․
  • Կոնցենտրիկ ծծմբական թթվի հետ փոխազդելով ցուցաբերում է վերականգնիչ հատկություն․
  • Ջրային լուծույթը կամաց-կամաց օդի թթվածնով օքսիդանում է․
  • Կարող է օքսիդանալ մինչև սուլֆատ․
որտեղ n=2÷6.
  • Փոխանակային եղանակով փոխազդում է ծծմբաջրածնի ջրային լուծույթի հետ՝ առաջացնելով հիդրոսուլֆիտ․

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Лидин Р.А. и др. Химические свойства неорганических веществ: Учеб. пособие для вузов. — 3-е изд., испр. — М.: Химия, 2000. — 480 с. — ISBN 5-7245-1163-0.
  • Справочник химика / Редкол.: Никольский Б.П. и др.. — 3-е изд., испр. — Л.: Химия, 1971. — Т. 2. — 1168 с.
  • Плющев В. Е., Степин Б. Д. Химия и технология соединений лития, цезия и цезия. — М.: «Химия», 1970. — 408 с.
  • Химическая энциклопедия / Редкол.: Зефиров Н.С. и др.. — М.: Большая Российская энциклопедия, 1998. — Т. 5. — 783 с. — ISBN 5-85270-310-9.