Մոլային զանգված

Մոլային զանգված, նյութի մեկ մոլի զանգվածը։ Արտահայտվում է Ավոգադրոյի հաստատունի միջոցով։ Եթե տվյալ նյութի մոլեկուլի զանգվածը m1 է, իսկ մեկ մոլում մոլեկուլների թիվը՝ NA, ապա մոլային զանգվածը՝

M=m1NA (1.4)

Միավորների ՄՀ-ում մոլային զանգվածի միավորը, համաձայն (1.4) սահմանման, 1 կգ/մոլ-ն է։ m1 զանգվածը, կարելի է արտահայտելMr հարաբերական մոլեկուլային զանգվածի միջոցով, ուստի՝ մոլային զանգվածը՝

M=Mr գ/մոլ (1.5)

Նյութի քանակը մոլեկուլային ֆիզիկայի հիմնական հասկացություններից է։ Այն չպետք է շփոթել նյութի զանգվածի հետ։ Կապը նյութի m զանգվածի և \nu նյութի քանակի միջև տրվում է հետևյալ բանաձևով՝

m= m1N=m1NAn (1.6)

Նկատի ունենալով (1.4) բանաձևը՝ կստանանք կապը նյութի զանգվածի նյութի մոլային զանգվածի միջև՝

m=nM (1.7)(1.7) բանաձևից բխում է նյութի քանակի հաշվարկման նոր արտահայտություն՝

։

Որոշ նյութերի և խառնուրդների մոլային զանգվածները

Նյութ

կամ խառնուրդ

գ/մոլ
N14
N228
Ar40
H1
H22
H2O18
He4
Օդ29
O16
O232
S32
Li7
Ne20
Ag108
Mo96
CO244

Գրականություն

Քիմիայի 11-րդ դասարանի դասագիրք