Փարպի

գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում
Այս հոդվածը գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Փարպի (այլ կիրառումներ)։

Փարպի, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Շաղվարդ գետի օժանդակի՝ Փարպու ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 5 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ։

Գյուղ
Փարպի
Գյուղի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԴաշանլի ցեղը, Պարբի, Պարպի, Պարփի, Փարբի, Փարփի
Մակերես8,92 կմ²
ԲԾՄ1100 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1970[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՍուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցիՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքս378411
Փոստային դասիչ02110021
Պաշտոնական կայքparpi.am
Փարպի (Հայաստան)##
Փարպի (Հայաստան)
Փարպի (Արագածոտնի մարզ)##
Փարպի (Արագածոտնի մարզ)

Փարպի գյուղում է ծնվել V դարի հայ պատմիչ Ղազար Փարպեցին[3]։

Անվանումներ

Փարպին նաև ճանաչված է եղել որպես Դաշանլի ցեղը, Պարբի, Պարպի, Պարփի, Փարբի, Փարփի[4]։

Բնակչություն

Փարպիի ազգաբնակչության փոփոխությունը[5]

Տարի18311873189719261939195919701979198920012011
Բնակիչ185679[6]96512081266142416481625203820831970[1]

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղում է գտնվում 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին, 7-րդ դարում կառուցված Թարգմանչաց եկեղեցին, և Սուրբ Գրիգոր եկեղեցին։ Նաև Փարպիում է գտնվում մի քարանձավ, որը 16-18-րդ դարերում օգտագործվել է որպես ապաստան[7]։

Պատկերասրահ

Աղբյուրներ