Փոլ Բլեքթորն

բրիտանացի դերասան

Փոլ Բլեքթորն (անգլ.՝ Paul Blackthorn, մարտի 5, 1969(1969-03-05), Wellington, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։ Ծնվել է Անգլիայում՝ Շրոփշիրում, սակայն մանկության մեծ մասն անցկացրել է Անգլիայի և Գերմանիայի բրիտանական ռազմակայաններում[1]։ Բլեքթորնը դերասան է դարձել՝ Անգլիայում գովազդում նկարահանվելով։ Նրա համար բեկումնային է դարձել Virgin Atlantic ընկերության համար գովազդը, որում նա խաղացել է մի տղայի, որի առջևով անցնում է նրա ողջ կյանքը, երբ նրա հետևից է գալիս մահը։ Գովազդը դարձել է չափազանց հաջող, և դրան հաջորդել է ռադիո գովազդը։

Փոլ Բլեքթորն
Ծննդյան թիվ՝մարտի 5, 1969(1969-03-05) (55 տարեկան)
Ծննդավայր՝Wellington, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասան, լուսանկարիչ, երգիչ, կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և հեռուստատեսային դերասան
IMDb։ID 0085860
paulblackthorne.com

Ֆիլմեր

Կինոէկրանների առաջին հաջող դերը Բլեքթորնի համար դարձել է կապիտան Էնդրյու Ռասելի դերը «Օսկարի» առաջադրված հնդկական «Լագաան։ Մի անգամ Հնդկաստանում» ֆիլմում։ Նա 6 ամիս դերի համար ուսումնասիրել է հինդի։

Նա նաև նկարահանվել է «Mindcrime»-ում, ինչպես նաև« Four Corners of Suburbia» ֆիլմում, որը հաղթել է Խաչմերուկ ֆիլմերի փառատոնում՝ լավագույն պատմողական ֆիլմ անվանակարգում (2006) և լավագույն կոմպոզիտոր անվանակարգում Ավինյոնի ֆիլմերի փառատոնում՝ Ֆրանսիայում (2006)։

Փոլը նկարահանվել է նաև այլ անկախ ֆիլմերում։ Նա խաղացել է Բրետ Իստոնի «This is Not an Exit Ellis» ֆիլմում, ինչպես նաև նկարահանվել Է բրիտանական «The Truth Game» ֆիլմի գլխավոր դերերից մեկում։ Փոլի վերջին դերերից մեկը դարձել է Ջոնաս Էքսայլերի դերը հինդի «Special» ֆիլմում՝ Մայքլ Ռապորտի հետ միասին։ Նկարահանվել է «Դեյզի Ուինտերս» (2017) ֆիլմի գլխավոր դերում։

Հեռուստատեսություն

Երկրորդական դերեր

2002 թվականին Բլեքթորնը «Presidio Med» սերիալում խաղացել է դոկտոր Մեթ Սլինգերլենդի դերը և հայտնվել է «Holby City» բրիտանական սերիալում՝ Գայ Մորտոնի երևացող դերում։ Խաղացել է Լիամ Մաքգրեգորի դերը «Peak Practice» հեռաստուսերիալում, բժիշկ Ջերեմի Լոուսոնին՝ «Շտապ օգնություն» և կենսաբանական ահաբեկիչի դեր Սթիվեն Սանդերսին «24 ժամ» հեռուստասերիալում։ Նա նաև հայտնվել է «Մեդիում» (երկու դերերում, երկրորդը չի նշվել տիտրերում), «Դեդվուդ» և «Դետեկտիվ Մոնկ» սերիալներում։

«Շրթներկային ջունգլիներ» սերիալում նա երկու եթերաշրջանների ընթացքում խաղացել է Շեյնի Հիլի՝ երաժիշտ և սերիալի գլխավոր հերոսներից մեկի՝ Ուենդի Հիլիի (մարմնավորեց Բրուք Շիլդս) ամուսնու դերը։ 2009 թվականին Բելքտորնը «Black Mark» ֆիլմի մեկ դրվագում հայտնվել է իռլանդացի ահաբեկչի դերում։ 2010 թվականին նա հայտնվել է «Impact»-ի երկու դրվագներում որպես զենք վաճառող և «C.S.I. Miami Crime Scene»-ի մեկ դրվագում, որի ռեժիսորն էր Ռոբ Զոմբին։ Նույն թվականին՝ ավելի ուշ, Բլեքթորնը Քրիստիան Հարփերի մշտական դերն է ստացել «Դարպաս» սերիալում։ 2010 թվականի դեկտեմբերի 7-ին նա հայտնվել է «Պահեստ 13» սերիալի Սուրբ ծնունդ դրվագում։ Նա նաև հայտնվել է «Սպիտակ օձիք» հեռուստասերիալի միջեթերաշրջանային դրվագում։

Գլխավոր դերեր

2007 թվականի «Դրեզդենի ֆայլերը» սերիալում, որը թողարկվել է Sci Fi ալիքով, Բլեքտորը խաղացել է պրոֆեսիոնալ կախարդ Հարի Դրեզդենի գլխավոր դերը։

Պոլը նաև հայտնվել Է ABC հեռուստաալիքի «Գետ» սերիալի Քլարկ Քուայեթլիի դերում, որի սյուժեն պտտվում է մարդկանց խմբի շուրջ, որոնք գնացել են Ամազոնում կորած բնության հետազոտողին որոնելու։

2012 թվականի աշնանը Փոլ Բլեքթորնը միացել է «Նետ» սերիալի նկարահանող թիմին, որպես գլխավոր կերպարներից մեկը՝ դետեկտիվ Քվենտին Լենսը՝ Սառա և Լորել Լենս քույրերի հայրը։

Լուսանկար և բարեգործություն

Փոլ Բլեքթորնը նաև կարկառուն լուսանկարիչ է։ Նրա Delhi to Manhattan անվամբ ցուցահանդեսը անցկացվել է Նյու Յորքի Տիբեթի տանը 2009 թվականի ապրիլ-հունիս ամիսներին։ Այն իրականացվել է Դհարմսալա գյուղում բնակվող տիբեթցի երեխաների համար[2][3]։

2001 թվականին Հնդկաստանում «Lagaan» ֆիլմի նկարահանումներից անմիջապես հետո այն քաղաքը, որտեղ տեղի են ունեցել նկարահանումները, վնասվել է երկրաշարժից, որն ազդել է նաև նկարահանող խմբի բնակարանների վրա։ Երկրաշարժից տուժածներին օգնելու համար Բլեքթորնը իր լուսանկարները ցուցադրել է Լոնդոնում կայացած հատուկ բարեգործական ցուցահանդեսում[4][5][6]։

Անձնական կյանք

Նա նաև Լոնդոնյան Արսենալի երկրպագու է[7]։

Ֆիլմագրություն

  • Romeo Thinks Again (1998) — Ռոմեո[8]
  • The Truth Game (2001) — Դեն[9]
  • «Լագաան։ Մի անգամ Հնդկաստանում» (2001) — Կապիտան Էնդրյու Ռասել
  • Mindcrime (2003)
  • Four Corners of Suburbia (2005) — Ուոլտ Սամսոն
  • Special (2006) — Ջոնաս
  • The Gold Lunch (2008) — Նախկին ամուսին
  • Արդարության Լիգա. Մահ (2012) — Մետալո, Հենրի Ակերսոն
  • Հիմարը և ավելի հիմարը 2 (2014) — Բժիշկ, հայտնվում է ֆիլմի վերջում
  • Դեյնզի Ուինտերս (2017) — Ռոբերտ Ստրենժ

Հեռուստասերիալներ

  • Jonathan Creek — Ջինո (1 դրվագ, «The Eye of Tiresias», 1999)
  • Rhythm & Blues (2000) — John[10]
  • Holby City — Գայ Մորտոն (11 դրվագ, 2001)
  • Presidio Med (13 դրվագ, 2002—2003) — Դոկտոր Մեթ Սլինգերլենդ
  • Gramercy Park (unaired pilot 2004) — Ջեք Քուին
  • Շտապ օգնություն — Դոկտոր Ջերեմի Լոուսոն (5 դրվագ, 2004)
  • 24 — Սթիվեն Սանդերս (10 դրվագ, 2004)
  • Մեդիում (2005) — Հենրի Ստոլեր
  • Դետեկտիվ Մոնկ (2006) — դրվագ «Mr. Monk and the Leper» — Դոկտոր Ահարոն Պոլանսկի
  • The Dresden Files (2007) — Հարի Դրեզդեն
  • Big Shots (2007) — Թերենս Հիլլ
  • Lipstick Jungle (2008—2009) — Շեյն Հիլի
  • Burn Notice (2009) — Թոմաս Օ՛Նիլ (1 դրվագ, «Long Way Back»)
  • Պահեստ 13 — Լարի Նյուլի (1 դրվագ, «Secret Santa», 2010)
  • Leverage (2010) — Թոնի Կադյակ (2 դրվագ)
  • C.S.I. Miami Crime Scene (2010)
  • Սպիտակ օձիք (2010)
  • Դարպաս — Քրիստիան Հալլեր (2010)
  • Գետ — Քլարք ԿվայտելիКларк Квайэтли (2012)
  • C.S.I. Crime Scene — Պրոֆեսոր Թոմ Լոնդեր (2012)
  • Անհրաժեշտ դաժանություն — Ջեք Ստ. Կլաուդ (2012)
  • Նետ (2012-2018) — Քվենտին Լենս
  • Ֆլեշ («Ո՞վ է Հարիսոն Ուելսը» դրվագ) — Քվենտին Լենս (2015)
  • Վաղվա լեգենդները («Ժամանակի գետ» և «Լեգենդար» դրվագներ) — Քվենտին Լենս (2016)

Համակարգչային խաղեր

  • «Star Wars: Battlefront II» - Գիդեոն Հասկ (2017)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոլ Բլեքթորն» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ