Փորշա դե Ռոսի

Պորշա դե Ռոսի (անգլ.՝ Portia de Rossi), իրական անունը (2010 թվականից)՝ Պորշա Լի Ջեյմս Դեջեներես (անգլ.՝ Portia Lee James DeGeneres)[1], ծննդյան անուն՝ Ամանդա Լի Ռոջերս (անգլ.՝ Amanda Lee Rodgers, հունվարի 31, 1973(1973-01-31), Horsham), ավստրոամերիկացի դերասանուհի, հայտնի է «Էլլի Մակբիլ», «Դանդաղեցված զարգացում» և «Սկանդալ» սերիալներում խաղացած դերերով։

Փորշա դե Ռոսի
անգլ.՝ Portia de Rossi
Ծնվել էհունվարի 31, 1973(1973-01-31) (51 տարեկան)
ԾննդավայրHorsham
ԿրթությունՄելբուրնի համալսարան
Քաղաքացիություն Ավստրալիա և  ԱՄՆ
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, գրող, ինքնակենսագիր, մոդել և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Mel Metcalfe III? և Էլեն Դիջեներես
Պարգևներ և մրցանակներ

Վաղ տարիներ

Ամանդա Լի Ռոջերսը ծնվել է 1973 թվականի հունվարի 31-ին Ավստրալիայի Ջելոնգ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո փաստաբան դառնալու համար ընդունվել է Մելբուռնի համալսարանը։ Ուսման ընթացքում ապրուստ վաստակելու համար սկսել է աշխատել որպես նորաձևության մոդել։

Կարիերա

1994 թվականին Պորշա դե Ռոսին գրավել է քասթինգի տնօրենի ուշադրությունը, որը նրան առաջարկել է «Սիրեններ» ֆիլմում Հյու Գրանտի հետ խաղալ Ջեդիի դերը։ Նրան ոգեշնչել է նոր փորձը, և նա որոշել է սկսել դերասանական կարիերիան։

Չնայած նա հաջողության չի հասել փաստաբանական ոլորտում, սակայն հաջողվել է փաստաբան խաղալ էկրանին։ Հավակնոտ Նելի Փորթերը «Էլլի Մակբիլ» սերիալի գլխավոր կերպարներից մեկն էր։

1997 թվականին Պորշան նկարահանվել է «Ճիչ 2» ֆիլմում՝ խաղալով ուսանողուհու դեր, 1999 թվականին՝ «Սիգմատներ» ֆիլմում, իսկ 2005 թվականին՝ Քրիստինա Ռիչինի և Ջոշուա Ջեքսոնի հետ «Դարձվոր» ֆիլմում։ «Էլլի Մակբիլ» սերիալի նկարահանումներից հետո վերադարձել է հեռուստատեսություն՝ «Դանդաղեցված զարգացում» սերիալ։ 2007 թվականին նա երևացել է նաև «Մարմնի մասեր» հեռուստասերիալի 5-րդ եթերաշրջանում։

Անձնական կյանք

1996-1999 թվականներին ամուսնացած է եղել վավերագրական ֆիլմի ռեժիսոր Մել Մեթքլեֆի հետ։ Այդ ամուսնությունը կեղծ էր․ դերասանուհու նպատակը գրին քարտ ստանալն էր[2]։ Պորշա դե Ռոսին, որը իր նույնասեռականության մասին հայնել է ծնողներին 16 տարեկան հասակում, ապրում է ամերիկացի հաղորդավար, կատակերգակ և դերասանուհի Էլեն Դեջեներեսի հետ։ Կանայք, որոնք հանդիպում էին 2004 թվականին, պաշտոնապես ամուսնացել են 2008 թվականի օգոստոսի 16-ին։

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակԿատեգորիաԱշխատանքԱնվանում
1999ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակԿատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ«Էլլի Մակբիլ»Հաղթանակ
2000ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակԿատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ«Էլլի Մակբիլ»Առաջադրված
2001ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակԿատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ«Էլլի Մակբիլ»Առաջադրված
2004TV Land AwardsԼավագույն դերասանական համույթ«Դանդաղեցված զարգացում»Հաղթանակ
2004ՈւղեկիցՍերիալի, կատակերգության, կամ մյուզիքլի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
«Դանդաղեցված զարգացում»Առաջադրված
2005ՈւղեկիցՍերիալի, կատակերգության, կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի
«Դանդաղեցված զարգացում»Հաղթանակ
2005ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակԿատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ«Դանդաղեցված զարգացում»Առաջադրված
2006ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակԿատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ«Դանդաղեցված զարգացում»Առաջադրված
2014ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակԿատակերգական սերիալի լավագույն դերասանական կազմ«Դանդաղեցված զարգացում»Առաջադրված

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1994ֆՍիրեններSirensՋիդի
1995ֆԿինը լուսնի վրաThe Woman in the MoonՇոն
1997ֆՃիչ 2Scream 2Մերֆին
1998հֆԱստորիաAstoriaաղջիկ
1998ֆԱղջիկGirlԿարլա Սպարոու
1998-2002սԷլլի ՄակբիլAlly McBealՆելլի Փորթեր
1999ֆԱնտեսանելինThe InvisiblesՋոյ
1999սԷլլիAllyՆելլի Փորթեր
2001ֆԿինը ֆիլմումWomen in FilmՋինա
2002հֆՓայլըThe GlowՋեքի Լոուրենս
2003ֆԵրկու աղջիկ ԼեմուրիցTwo Girls from Lemooreկույր աղջիկ
2003-2019սԴանդաղեցված զարգացումArrested DevelopmentԼինդսի Բլատ Ֆյունկե
2007-2009սՄարմնի մասերNip/TuckՕլիվիա Լորդ
2014-2017սՍկանդալScandalԷլիզաբեթ Նորթ
2017սԴիետա Սանտա ԿլարիտայիցSanta Clarita Dietբժիշկ Կորա Վոյլֆ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փորշա դե Ռոսի» հոդվածին։