Փոքր Ֆատրա

Փոքր Ֆատրա (լեհ.՝ Mała Fatra, հունգ.՝ Kis-Fátra), լեռնաշղթա Արևմտյան Կարպատներում՝ Կենտրոնական Սլովակիայի հյուսիս-արևմուտքում։ Որպես երկրաբանա-ձևաբանական (գեոմորֆոլոգիական) համակարգ՝ մաս է կազմում Ֆատրա-Տատրա տարածաշրջանի[1][2][3]։ Ստրեչնո գյուղի մերձակայքում Վահ գետը նրան բաժանում է երկու՝ Լուչանսկա Մալա Ֆատրա և Կրիվանսկա Մալա Ֆատրա հատվածների։ Ինչպես Կրիվանսկա հատվածի, այնպես էլ ամբողջ լեռնաշղթայի բարձրագույն կետը Վելկի Կրիվան սարն է, որը ծովի մակերևույթից բարձր է 1709 մետր։ Մյուս՝ Լուչանսկա հատվածի ամենաբարձր կետը Վելկա Լուկա սարն է (1476 մ)։ Լեռնաշղթայի միջուկը կազմված է գրանիտային ապարներից, սակայն առավել տարածված են ծալքային ապարները՝ դոլոմիտներն ու կրաքարը։

Փոքր Ֆատրա
Տեսակլեռնաշղթա և mesoregion?
Երկիր Սլովակիա
Վարչատարածքային միավորԺիլինայի շրջան և Տենչինի երկրամաս
ԼեռնաշղթաFatra-Tatra Area?
Բարձրությունը ծովի մակարդակից1709 մետր
Բարձրագույն գագաթVeľký Kriváň?

Հակիրճ տեղեկատվություն

Փոքր Ֆատրան հայտնի է իր բազմաթիվ կիրճերով, ժայռային կազմավորումներով, ջրվեժներով, որոնցից ամենաբարձրը Շուտովոն է՝ ջրաշերտի ուղղահայաց 38 մետր գահավիժումով։ Կրիվանսկա հատվածը հռչակվել է հոյակապ Վրատնա դոլինայով և այդտեղ գտնվող հնամենի ու գեղատեսիլ Շտեֆանովա գյուղակով, որ ձմեռային մարզաձևերի համբավավոր կենտրոն է։ Զբոսաշրջային կենտրոններ են նաև սլովակ ազգային հերոս Յուրայ Յանոշիկի ծննդավայր Տերչովան և Զազրիվա գյուղը, որտեղ սլովակյան նրբուտեստներից մեկը համարվող կորբաչիկի տեսկի ոչխարի պանիրն է պատրաստվում։ Տատրաներից դուրս դահուկային մարզաձևերով զբաղվելու լավագույն վայրի համբավ է վայելում Վելկա Լուկա սարի և Մարտին քաղաքի միջև ընկած Մարտինսկե հոլե հանգստյան տունը։

Փոքր Ֆատրա լեռնաշղթան, որ պատմական Տուրեց մարզի արևմտյան սահմանն է ձևավորում, դեռևս 1988 թվականին ձեռք է բերել ազգային պարկի կարգավիճակ։ Նրա տարածքում տասնչորս պահպանվող բնապահպանական արգելոցներ կան։

Տեսարժան վայրեր

  • Օրավսկի հրադ, Բուդատին ամրոցները
  • Ստրեչնյանսկի գրադ, Ստարհրադ, Լյետավա, Զնև ամրոցների ավերակները
  • Ժայռեր, քարանձավներ, ջրվեժներ, լեռնային լճեր
  • Լեռնադահուկային բազմաթիվ կենտրոններ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր Ֆատրա» հոդվածին։