Քեյթ Փիրսոն

Քեթրին Էլիզաբեթ Փիրսոն (անգլ.՝ Catherine Elizabeth Pierson, ապրիլի 27, 1948(1948-04-27)[1][2], Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ)[4], ամերիկացի երգչուհի, քնարերգու բանաստեղծուհի, B-52 երաժշտախմբի հիմնադիր անդամներից ու երգչուհիներից մեկը։ Երգելուց զատ՝ բազմաթիվ երաժշտական գործիքներ է նվագում, այդ թվում՝ կիթառ, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ։ B-52 երաժշտախմբում իր ելույթների ժամանակ ընկերակցել է Սինդի Վիլսոնին, Ֆրեդ Շնայդերին, Ռիկի Վիլսոնին, Քիթ Սթրիքլենդին։

Քեյթ Փիրսոն
Բնօրինակ անունանգլ.՝ Kate Pierson
Ի ծնե անունանգլ.՝ Catherine Elizabeth Pierson
Նաև հայտնի է որպեսKate Pierson
Ծնվել էապրիլի 27, 1948(1948-04-27)[1][2] (76 տարեկան)
Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռոք և նոր ալիք[3]
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, կիթառահար, դերասանուհի, երգերի հեղինակ և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ, երգեհոն և վոկալ[3]
ԿրթությունԲոստոնի համալսարան
ԱնդամակցությունThe B-52's?
Կայքkatepierson.com
 Kate Pierson Վիքիպահեստում

2015 թվականի փետրվարին Փիրսոնը թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը՝ «Կիթառներ և միկրոֆոններ» (Guitars and Microphones) վերնագրով, որտեղ ընդգրկված ստեղծագործությունների մի մասի հեղինակը կամ համահեղինակը Սիա Ֆուրլերն է[5]։ Որոշ ժամանակ անց թողարկել է «Ավելի լավ է՝ չխայթել մեղվին» (Better Not Sting the Bee), իսկ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ «Վեներա» («Venus») սինգլը։

Կենսագրություն

Փիրսոնը ծնվել է ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Վիհոքեն բնակավայրում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել այդ նույն նահանգի Ռութերֆորդ քաղաքում[6][7][8]։

1981-ից մինչև 1996 թվականը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել ամերիկացի նկարիչ Թիմ Ռոլինսի հետ[9]։

Փիրսոնը կալիֆոռնիական Լանդերսում գտնվող «Քեյթի ծույլ անապատ»-ի (Kate's Lazy Desert in Landers, California) և Նյու Յորք նահանգի Մաունթ Թրեմփերում գտնվող «Քեյթի ծույլ մագագետնի» (Kate's Lazy Meadow in Mount Tremper, New York) սեփականատերն է[10]։ Այդ երկու ագարակներում նա բիզնեսը վարում է իր կնոջ՝ Մոնիկա Քոուլմենի հետ համատեղ[11][12]։ 2015 թվականի օգոստոսի 3-ին այդ երկու կանայք ամուսնացել են, և նրանց պսակադրության ծեսին ներկա են գտնվել B-52 երաժշտախմբի անդամները, երգերի հեղինակ ու երգչուհի Սիա Ֆուրլերը և վերջինիս այն ժամանակվա ամուսինը՝ Էրիկ Անդերս Լանգը[13]։

Ալբոմներ

  • 2015: Guitars and Microphones

Կինո և հեռուստատեսություն

  • The Rugrats Movie (1998, միայն ձայնը)
  • The Flintstones (1994, որպես "The BC-52's" երաժշտախմբի անդամներից մեկը)
  • A Matter of Degrees (1990)
  • Athens, GA: Inside/Out (1987)
  • One-Trick Pony (1980)
  • Փիրսոնը մարմնավորել է ակումբի տիրոջ՝ Flight of the Conchords հեռուստասերիալի What Goes on Tour վերնագիրը կրող դրվագում
  • The Adventures of Pete and Pete (1993, "What We Did on Our Summer Vacation"):
  • Փիրսոնը B-52-ի կազմում նկարահանվել է CBS հեռուստաընկերության Guiding Light սերիալում (1982 թ.):
  • Փիրսոնը B-52-ի կազմում կատարել է Love Shack երգի պարոդիան (Glove Slap վերնագրով)[14] «Սիմփսոնների» E-I-E-I-(Annoyed Grunt) դրվագում[15]։
  • Phineas and Ferb (2012) (կատարել է Spend Half a Day երգը Perry the Actorpus դրվագում)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթ Փիրսոն» հոդվածին։