Քերմանի նահանգ

Նահանգ Իրանում

Քերման օսթան (պարս.՝ استان کرمان, Օսթան-է Քերման), օսթան (նահանգ) Իրանի հարավ-արևելքում։ Արևելքից սահմանակից է Սիստան և Բելուջիստան, հարավից` Հորմոզգան, հարավ-արևմուտքից` Ֆարս, հյուսիս-արևմուտքից` Յազդ, հյուսիս-արևելքից` Հարավային Խորասան օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 180 726 կմ², բնակչությունը՝ 3 164 718 մարդ (2016)[1]։ Տարածքով Իրանի 31 օսթաններից ամենախոշորն է։ Վարչական կենտրոնը Քերման քաղաքն է։

Քերման օսթան
պարս.՝ استان کرمان
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնՔերման
Բնակչություն3 164 718 մարդ (2016)[1]
Տարածք180 726 կմ²
Սահմանակցում էՅազդի նահանգ, Սիստան և Բելուջիստան, Հորմոզգանի նահանգ, Հարավային Խորասան և Ֆարս
ISO 3166-2 կոդIR-08
Հեռախոսային կոդ0341
gov.kr.ir

Քերմանը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ Հետագայում օսթանից անջատվել են հարավային ծովափնյա շրջանները, որոնք ներկայումս կազմում են Հորմոզգան օսթանը[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 5-րդ տարածաշրջանի[3], որի կենտրոնն է Մաշհադ քաղաքը։

Բնակչություն

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 2 584 834 մարդ` 612 996 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 2 938 988 մարդ, որոնք կազմում էին 785 747 տնտեսություն[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 3 164 718 մարդ` 932 721 տնտեսություններում[6]։

Խոշոր քաղաքներն են Քերմանը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 537 718 մարդ), Սիրջանը (199 704 մարդ), Ռաֆսանջանը (161 909 մարդ), Ջիրոֆթը (130 429 մարդ), Բամը (127 396 մարդ), Զարանդը (60 370 մարդ), Կահնուջը (52 624 մարդ), Շահր Բաբեկը (51 620 մարդ), Բաֆթը (34 517 մարդ), Բարդսիրը (25 152 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում է ապրում օսթանի բնակչության 58.7%-ը[6]։

Վարչական բաժանում

Օսթանը բաժանված է 25 շահրեստանների (գավառների).

Քերման օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[4]Բնակ. 2011[5]Բնակ. 2016[6]Վարչ. կենտրոն
Անար շահրեստան135 29536 897Անար
Անբարաբադ շահրեստան113 75185 94282 438Անբարաբադ
Արզույե շահրեստան241 97938 510Արզույե
Բաֆթ շահրեստան138 84775 94084 103Բաֆթ
Բամ շահրեստան277 835195 603228 241Բամ
Բարդսիր շահրեստան84 54373 73881 983Բարդսիր
Գոնբաքի շահրեստան4Գոնբաքի
Զարանդ շահրեստան119 144129 104138 133Զարանդ
Կահնուջ շահրեստան102 26986 29095 848Կահնուջ
Կուհբանան շահրեստան24 46521 72121 205Կուհբանան
Մանուջան շահրեստան63 27064 52865 705Մանուջան
Նարմաշիր շահրեստան358 22954 228Նարմաշիր
Քալե Գանջ շահրեստան69 00876 37676 495Քալե Գանջ
Շահր Բաբեկ շահրեստան100 19290 495103 975Շահր Բաբեկ
Ջազմուրյան շահրեստան5Զեհե Քալութ
Ջիրոֆթ շահրեստան181 300277 748308 858Ջիրոֆթ
Ռաբոր շահրեստան234 39235 362Ռաբոր
Ռավար շահրեստան38 53940 29543 198Ռավար
Ռաֆսանջան շահրեստան291 417287 921311 214Ռաֆսանջան
Ռիգան շահրեստան366 33588 410Մոհամմադաբադ
Ռուդբար Ջանուբ շահրեստան86 747104 421105 992Ռուդբար
Սիրջան շահրեստան239 455267 697324 103Սիրջան
Քերման շահրեստան654 052722 484738 724Քերման
Ֆահրաջ շահրեստան368 03867 096Ֆահրաջ
Ֆարյաբ շահրեստան134 41734 000Ֆարյաբ
Ընդհանուր2 584 8342 938 9883 164 718
1Առանձնացվել է Ռաֆսանջան շահրեստանից[8][9]
2Առանձնացվել է Բաֆթ շահրեստանից[10]
3Առանձնացվել է Բամ շահրեստանից[11][12]
4Առանձնացվել է Ռիգան շահրեստանից[12]
5Առանձնացվել է Բաֆթ շահրեստանից[13]

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերմանի նահանգ» հոդվածին։