Քլեյթոն Լյուիս

Քլեյթոն Ռիս Լյուիս (անգլ.՝ Clayton Rhys Lewis,փետրվարի 12, 1997(1997-02-12)[1][2], Վելինգտոն, Նոր Զելանդիա), նորզելանդիացի ֆուտբոլիստ, «Օքլենդ Սիթի» ակումբի և Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Քլեյթոն Լյուիս
Քաղաքացիությունը Նոր Զելանդիա
Ծննդյան ամսաթիվփետրվարի 12, 1997(1997-02-12)[1][2] (27 տարեկան)
ԾննդավայրՎելինգտոն, Նոր Զելանդիա
Հասակ169 սանտիմետր
Դիրքկիսապաշտպան

Ակումբային կարիերա

Քլեյթոնը կարիերան սկսել է «Թիմ Վելինգտոն» ակումբում, սակայն ակումբի կազմում պրոֆեսիոնալ մակարդակում այդպես էլ նորամուտ չի ունեցել։ 2014 թվականի ամռանը Լյուիսը տեղափոխվել է «ՍԿ Ուոնդերերս» ակումբ։ Նոյեմբերի 22-ին «Ուաիկատո Համիլտոն» ակումբի դեմ խաղում նա նորամուտ է ունեցել Նոր Զելանդիայի առաջնությունում[3]։ 2015 թվականի հունվարի 17-ին «Ոայտակարե Յունայթեդ» ակումբի դեմ խաղում Քլեյթոնը խփել է իր առաջին գոլը «ՍԿ Ուոնդերերս» ակումբի կազմում[4]։

2015 թվականի ամռանը Լյուիսը տեղափոխվել է «Օքլենդ Սիթի» ակումբ։ Նոյեմբերի 22-ին «Վելինգտոն Ֆենիքս» ակումբի փոխարինողների դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում[5]։ Նույն մրցախաղում Քլեյթոնը խփել է իր առաջին գոլը «Օքլենդ Սիթի» ակումբի կազմում։ 2015 և 2016 թվականներին Լյուիսը մասնակցել է աշխարհի ակումբային առաջնությանը։

Միջազգային կարիերա

2013 թվականի Նոր Զելանդիայի պատանեկան հավաքականի կազմում Լյուիսը մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը։ Մրցախաղում եղել է պահեստային և դաշտ դուրս չի եկել։

2015 թվականի մարտի 31-ին Հարավային Կորեայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Լյուիսը նորամուտ է ունեցել Նոր Զելանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում[6]։

2015 թվականին Քլեյթոնը Նոր Զելանդիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի տնային երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Ուկրաինայի[7], ԱՄՆ-ի[8] և Մյանմայի[9] երիտասարդական հավաքականների դեմ խաղերում։ Մյանմայի դեմ խաղում Լյուիսը խփել է գոլ։

2017 թվականի Նոր Զելանդիայի երիտասարդական հավաքականի կազմում Քլեյթոնը մասնակցել է Հարավային Կորեայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Վիետնամի[10] և Հոնդուրասի[11] թիմերի դեմ խաղերում։

2017 թվականին Լյուիսը մասնակցել է Ռուսաստանում կայացած ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթում։ Մրցախաղում նա խաղացել է Մեքսիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի[12] և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի[13] դեմ մրցախաղերում։

Ծանոթագրություններ