Քոլին Ֆորդ

ամերիկացի դերասան

Քոլին Ֆորդ (սեպտեմբերի 12, 1996(1996-09-12), Նաշվիլ, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Քոլին Ֆորդ
Ծնվել էսեպտեմբերի 12, 1996(1996-09-12) (27 տարեկան)
ԾննդավայրՆաշվիլ, ԱՄՆ
ԿրթությունOaks Christian School? և Քեմփբել Հոլի դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և դերասան
colinfordactor.com

Կենսագրություն

Քոլին Ֆորդը ծնվել է Նեշվիլում։ Չորս տարեկան հասակում Քոլինը դարձել է մոդել և նկարահանվել գովազդներում։ Հինգ տարեկան հասակում նա առաջին անգամ նկարահանվել է «Քաղցր տուն Ալաբամա» ֆիլմում, Կլինտոնի դերում։ Նկարահանվել է նաև «Տեղափոխված»,«Ջեյնի գիրքը» ֆիլմերում։ 2004 թվականին Քոլինը խաղացել է «Աշխատանք և փառք» ֆիլմում։ 2005 թվականին Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հետ լուսանկարվել է «W» ամսագրի համար։ 2008 թվականին խաղացել է «Հինգ չափանիշ» ֆիլմի՝ Նիկի դերում։ Քոլինը ավելի հայտնի դարձավ «Ճանապարհորդ»,«Անձնական պրակտիկա», «Տան մոտ», «Ամերիկյան ընտանիք», «Գերբնական» հեռուստասերիալներից հետո։ 2011 թվականին նա նկարահանվեց «Մենք գնեցինք կենդանաբանական այգի» ֆիլմում[1]։

Անձնական կյանք

Քոլինը և նրա ընտանիքն ապրում է Կալիֆոռնիա նահանգի՝ Լոս-Անջելեսում։ Երբ նա ազատ է լինում, խաղում է ֆուտբոլ, բասկետբոլ և գոլֆ։ Վերջերս, Քոլինը սկսել է զարգացնել իր սերը՝ պարի և երաժշտության նկատմամբ։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2002Քաղցր տուն ԱլաբամաSweet Home AlabamaԿլինտոն
2003Dumb and Dumberer: When Harry Met LloydԼայնդ
2004ՏեղափոխվածMovedՆոել
2004Աշխատանք և փառքThe Work and the GloryՄեթյու Սթիդ
2005Սմոլվիլի գաղտինքներըSmallvilleէվն Գալախեր
2005Աշխատանք և փառք։ Ամերիկական սիոնThe Work and the Glory: American ZionՄեթյու Սթիդ
2006The Chelsea Handler ShowՄիկկի
2006Տան մոտClose to HomeՀել Բրուկս
2006Առանց դեմքFacelessՄաքս
2007ՃանապարհորդJourneymanԷյդեն Բենեթ
2007Ամերիկյան ընտանիքAmerican FamilyԿալեբ Բոգներ
2008Լեյք-սիթիLake CityՔլեյթն
2009ԳերբնականSupernaturalՍեմ Վինչեսթր
2012Առանց կապDisconnectՋեյսն Դիկսոն
2013-2015Գմբեթի տակUnder the DomeՋոու Մաքկալիսթր

Մրցանակներ և նոմինացիաներ

ՄրցանակՏարիԿատեգորիաԱրդյունքԱշխատանք
Young Artist Award2008Best Performance in a TV Series – Guest Starring Young ActorԱռաջադրվածՃանապարհորդ
2009Best Performance in a Voice-Over Role – Young ActorԱռաջադրվածԿրկին Սուրբ Ծնունդ այստեղ
Best Performance in a Feature Film – Supporting Young ActorԱռաջադրվածԼեյք-սիթի
2010Best Performance in a TV Series – Recurring Young Actor 13 and UnderՀաղթանակԳերբնական
2011Best Performance in a TV Series – Guest Starring Young Actor 11–13[2]ԱռաջադրվածԶննում Մայամիում

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոլին Ֆորդ» հոդվածին։