Քոսփլեյ

Քոսփլեյ (ճապ.՝ コスプレ կոսուպուրե, անգլ.՝ costume play — «կոստյումային խաղ»[1]), հայտնի հերոսների հագուստով քողարկվելու և այդպիսի հագուստներ պատրաստելու ոճ։ Հանրաճանաչ հոբբի է։

Քոսփլեյերների խումբը Ֆինլանդիայում 2014 թվականին

Նկարագրություն

Ժամանակակից քոսփլեյը առաջացել է Ճապոնիայում անիմեի և մանգայի սիրահարների շրջանում։ Սրա նախատիպը մուլտֆիլմների, անիմեների, տեսախաղերի, ֆիլմերի, կոմիքսների, լեգենդների և առասպելների հերոսներին նմանակելն է։ Նախատիպերը կարող են լինել իրական կյանքի անձինք օրինակ, երաժշտական աստղերը։

Աղջիկը Սակուրա Հարունոյի կերպարում

Քոսփլեյերները մանրամասնորեն ստեղծում են կերպարները, հիմք ընդունելով բարձր որակի զգեստները, դիմահարդարումը և այլ հատկանիշներ, ինչպես նաև այդ հերոսի բնավորության գծերը։ Զգեստները կարում են հիմնականում քոսփլեյերները, բայց կարող են պատվիրել, կամ գնել խանութներից (օրինակ Ճապոնիայում քոսփլեյի զգեստների և այլ իրերի բիզնեսը բավականին տարածված է)։

Քոսփլեյերները հիմնականում ցուցադրում են իրենց զգեստները փառատոների ժամանակ, մի շարք լուսանկարներում (ֆոտոքոսփլեյ), կամ տեսաձայնագրություններում (վիդեոքոսփլեյ)։

Ստուգաբանություն

«Քոսփլեյ» բառը ճապոնական բառապաշարում կազմված է անգլերեն «կոստիում» և «դերային խաղ» բառերից։ Այդ տերմինը ստեղծվել է Nobuyuki Takahashi of Studio Hard-ի կողմից և 1984 թվականին ընդունվել է World Science Fiction Convention-ի կողմից Լոս Անջելեսում։

Փառատոներ

Հայտնի քոսփլեյ փառատոներից են.

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քոսփլեյ» հոդվածին։