Քվեատուփ


Քվեատուփ, ժամանակավոր փակ տարա է, սովորաբար ուղղանկյուն տուփ, երբեմն չարտոնված մուտքից պաշտպանված պայուսակ, որի վերևում կա նեղ բացվածք, որը բավարար է ընտրությունների ժամանակ քվեաթերթիկը ներս անցկացնելու համար, բայց որը թույլ չի տալիս որևէ մեկին մինչև ընտրությունների ավարտը հասանելիություն ունենալ քվեաթերթիկներին։ Քվեատուփը կնքվում է ընտրական հանձնաժողովի անդամների կողմից մինչև քվեարկության մեկնարկը, գաղտնի քվեարկության ժամանակ այն լցվում է ընտրողների քվեաթերթիկներով և բացվում քվեարկության ավարտից հետո՝ տրված ձայները հաշվելու համար։

Պատմություն

Հռոմեական Հանրապետությունում յուրաքանչյուր ընտրող սկզբում բանավոր է ձայն տվել պաշտոնյային, ինչը գրավոր նշվել է, հետագայում հանրապետությունում մտցվել է գաղտնի քվեարկություն, և ընտրողը իր քվեարկություն հաստատել է գրիչով մոմով ծածկված ծածկված տախտակի վրա, այնուհետև լրացված «քվեաթերթիկը» քվեարկության ժամանակ գցվել սիտելլա կամ ուրնա, որը երբեմն նաև կոչվել է ցիստա[1]։

Բրիտանական առաջին գաղտնի քվեարկությունը՝ քվեաթերթիկներ և քվեատուփ օգտագործելով, անցկացվել է Պոնտեֆրակտում 1872 թվականի օգոստոսի 15-ին, համաձայն 1872 թվականի Քվեաթերթիկների ակտի պայմանների։ Լանկաստերի դքսության կանցլեր նշանակվելուց հետո նախարարական միջանկյալ ընտրություններում Հյու Չայլդերսը վերընտրվել է որպես Պոնտեֆրակտի պատգամավոր։ Մոմե դրոշմով կնքված բնօրինակ քվեատուփը պահվում է Պոնտեֆրակտի թանգարանում[2][3]։  

Պաշտպանության միջոցառումներ և օգտագործում

Քվեատուփը սովորաբար տեղակայվում է ընտրատեղամասում, թեև որոշ երկրներում, հատկապես Իռլանդիայում, Իտալիայում և Ռուսաստանում, կարող են լինել նաև շարժական քվեատուփեր, որոնք տեղափոխվում են այն մարդկանց տներ, որոնք առողջական պատճառով չեն կարող գնալ ընտրատեղամաս[4]։

Մի շարք երկրներում քվեաթերթիկների լցոնումից խուսափելու համար օրենքով նախատեսված է, որ քվեատուփերը լինեն թափանցիկ։ Դիտորդները կարող են վերահսկել քվեարկության ընթացքը և քվեատուփերի լցվելը, երբեմն ներդրվում են տեսահսկման համակարգեր։

Ընտրությունների ավարտին բոլոր արկղերը կարող են տեղափոխվել մեկ վայր՝ հաշվարկի և արդյունքների հայտարարման համար։ Նման դեպքերում խորհուրդ է տրվում լրացուցիչ կնքել քվեատուփերը՝ բացառելու դրանցում լրացուցիչ քվեաթերթիկներ ավելացնելու հնարավորությունը Այլընտրանքային տարբերակով արկղերը կարող են հաշվարկվել ընտրատեղամասում, իսկ առանձին տեղամասերը հայտարարում են իրենց արդյունքները հաշվելու մասին (հայտնի է որպես տեղամասերի հաշվարկ )[5][6][7]։

Ծանոթագրություններ