Քրդերը Հունաստանում

Քրդերը Հունաստանում (հուն․՝ Οι Κούρδοι στην Ελλάδα, քրդ.՝ کوردێن یەونانستانـێ ,Kurdên li Yewnanîstanê), Հունաստանում ապրող քրդական ծագում ունեցող անձինք։ Քրդերը Հունաստան են ներգաղթել հիմնականում պատերազմից և հալածանքներից խուսափելու համար։ Հունաստանում 1990-ական թվականներին ապաստան հայցողների մեծ մասը քրդեր են եղել հիմնականում Իրաքից, ինչպես նաև հարավարևելյան Թուրքիայից։ 1990-ական թվականների երկրորդ կեսին Հունաստան է ժամանել ընդհանուր առմամբ 43 759 քուրդ, որոնցից 40 932-ը Իրաքից են եղել, իսկ 2827-ը՝ Թուրքիայից։ Սակայն նրանցից միայն 9797-ն էին ձգտում ապաստանել Հունաստանում[8]։

Քրդերը Հունաստանում
Οι Κούρδοι στην Ελλάδα
Kurdên li Yewnanîstanê
Ընդհանուր քանակ

Ոչ պաշտոնական մարդահամարի տվյալներ՝
1,000 (ՓՔՀ-ի 1993 թվականի տվյալներ)[1]
40,000 (ՓՔՀ-ի 2016 թվականի տվյալներ)[2]

Բնակեցում
Հունաստան Հունաստան
Աթենք[3], Լավրիոն[4], Լեսբոս[5], Նոր Զմյուռնիա[6], Պատրաս[6], Թեսալոնիկե[3]
Լեզու(ներ)
հունարեն և քրդերեն
Հավատք(ներ)
Իսլամ և Եզդիականություն[7]

Հույների և քրդերի միջև սոցիալական հարաբերությունները գնահատվում են «լավ»․ հետազոտող Պապադոպուլուն պնդում է, որ դրա պատճառը այն է, որ հույներ իրենք նույնպես զգացել են քրդերի փորձը[6]։ «Քուրդիստան 24» թերթին տված հարցազրույցում Հունաստանի միգրացիայի նախարար Իոաննիս Մուզալասը հայտարարել է, որ Հունաստանի հույներն ու քրդերը արտակարգ կապեր ունեն[9]։ Հունաստանի քրդերը հաճախ անցկացնում են քրդամետ բողոքի ակցիաներ[4][10], իսկ ամբողջ Հունաստանում բացվել են տարբեր քրդական մշակութային կենտրոններ[3]։ 1990-ական թվականների ընթացքում Թուրքիան հաճախ Հունաստանին մեղադրում էր Քրդական բանվորական կուսակցության քուրդ ապստամբներին թաքցնելու մեջ[11]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Ընթերցանության համար