Քրիստինա Ասմուս

ռուս դերասանուհի

Քրիստինա Իգորևնա Ասմուս (ռուս.՝ Кристина Игоревна Асмус, իսկական ազգանունը՝ Մյասնիկովա (Мяснико́ва)[1], ապրիլի 14, 1988(1988-04-14), Կորոլյով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։

Քրիստինա Ասմուս
ռուս.՝ Кристина Игоревна Асмус
Ծնվել էապրիլի 14, 1988(1988-04-14) (36 տարեկան)
ԾննդավայրԿորոլյով, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարան (2012)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի
Ակտիվ շրջան2010-այժմ
Ամուսին(ներ)Գարիկ Խառլամով
Քրիստինա Ասմուս՝ Վիքիպահեստ

Կենսագրություն

Քրիստինա Ասմուսը ծնվել է 1988 թվականի ապրիլի 14-ին մերձմոսկովյան Կորոլյով քաղաքում, Իգոր Լվովիչ և Ռադա Վիկտորովնա Մյասնիկովների ընտանիքում։ Նա ունի երեք քույր. երկու ավագ քույրերը՝ Եկատերինան ու Օլգան, ծնվել է Սարատովում, իսկ կրտսերը՝ Կարինան, Կորոլյովում[2]։

Քրիստինա Ասմուսն զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ և ստացել սպորտի վարպետի կարգ[3]։ Դեռ դպրոցական տարիներին նա «МЕЛ» թատրոնում մասնակցել է Ե. Մախոնինայի «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» (ռուս.՝ «А зори здесь тихие…») ներկայացմանը՝ կատարելով Ժենյա Կոմելկովայի դերը, իսկ դպրոցն ավարտելուց հետո Կորոլյով քաղաքի պատանի հանդիսատեսի թատրոնում կատարել է Ֆանտինի դերը Ն. Երմակովայի «Մադմուազել Տարժիի դիմանկարը» ներկայացման մեջ։

Դերասանուհի դառնալ Քրիստինա Ասմուսը որոշել է դեռ մանկության տարիներին՝ դիտելով «Վայրի հրեշտակ» սերիալը. նա եղել է դերասանուհի Նատալյա Օրեյրոյի երկրպագուհին[4]։

2005 թվականին Քրիստինա Ասմուսն ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց-ստուդիա՝ Կոնստանտին Ռայկինի կուրս, սակայն սովորել չի հաջողվել։

2008 թվականին Քրիստինա Ասմուսն ընդունվել է Մ. Շչեպկինի անվան թատերական ուսումնարան[5]՝ Բորիս Կլյուևի կուրս։

Կինոյում Քրիստինա Ասմուսը նկարահանվել սկսել է 2010 թվականին. նրա համար նորամուտային է եղել Վարյա Չերնոուսի դերը «Ինտերններ» կատակերգական սերիալում[5]։ Դրանից հետո նա նկարահանվել է «Տոնածառեր» (ռուս.՝ «Ёлки»), «Վիշապի համախտանիշ» (ռուս.՝ «Синдром дракона»), «Zолушка» ֆիլմերում։

2013 թվականին կատարել է կնոջ գլխավոր դերը «Փոխարինողը» (ռուս.՝ «Дублёр»), իսկ 2014 թվականին՝ «Лёгок на помине» (հայ.՝ «Անունը տուր՝ սփռոցը գցիր») ֆիլմերում։

2014 թվականին Քրիստինա Ասմուսը մասնակցել է «Սառցե դարաշրջան-5» հեռուստաշոուին, որտեղ նրա զույգը եղել է Ալեքսեյ Տիխոնովը։

Քրիստինա Ասմուսն աշխատում է Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում[6]։ Դստեր ծնունդից հետո նա աշխատանքի է վերադարձել 2014 թվականի հունվարի վերջին[7]։

Մասնակցել է «Քնի պահապանները», «Իվան Ցարևիչն ու Գորշ Գայլը» (ռուս.՝ Иван Царевич и Серый Волк) և «Օզ։ Վերադարձ Զմրուխտե քաղաք» մուլտֆիլմերի հնչյունավորմանը։

Անձնական կյանք

Քրիստինա Ասմուսը որոշ ժամանակ հարաբերություններ է ունեցել իր համակուրսեցու՝ Վիկտոր Ստեփանյանի հետ[8][9]։ Զույգ բաժանվել է Քրիստինա Ասմուսի՝ նկարահանումներով ծանրաբեռնված լինելու և այն պատճառով, որ նա ցանկացել է առաջին հերթին կառուցել իր կարիերան, ոչ թե անձնական կյանքը[8]։

2013 թվականին ամուսնացել է Գարիկ Խառլամովի հետ[10][11]։ 2014 թվականի հունվարի 5-ին ծնվել է նրանց դուստրը՝ Անաստասիան[12]։

Արվեստ

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2010-2013սԻնտերններИнтерныՎարյա Չերնոուս
2010ֆ«Ալիբի» երկուսի համար«Алиби» на двоихՍաշա
2010ֆՏոնածառերЁлкиԼենա
2012սՎիշապի համախտանիշСиндром драконаԱլեքսանդրա Մաքսիմովա
2012ֆZолушкаՄաշա Կրապիվինա
2012ֆԻսկական սերНастоящая любовьԼենա Անտոնովա
2013ֆՓոխարինողըДублёрԴաշա
2013ֆԻ՜նչ են անում տղամարդիկЧто творят мужчины!Սվետա
2013սНезлобկամեո
2014ֆԱնունը տուր՝ սփռոցը փռիրЛёгок на поминеԼիզա
2015ֆԻսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...А зори здесь тихие…Գալյա Չետվերտակ
2016ֆՉեմպիոններ։ Արագ։ Բարձր։ ՈւժեղЧемпионы: Быстрее. Выше. СильнееՍվետլանա Խորկինա
2016սԿուռքի գաղտնիքըТайна кумираՕլգա Տորրես
2016ֆПсихиՄայա
2019սՏուն մտնելիս հետ նայիրВходя в дом, оглянисьՆատաշա
2019ֆՏեքստТекстՆինա
2020սԽենթությունБеезумиеՔրիստինա
2020սՀերոս՝ կանչովГерой по вызовуԵլիզավետա Լեոնովա
2020սБулкиՏանյա Բաբանինա
2020ֆԿետորսКитобой

Դերեր թատրոնում

  1. «Մադմուազել Տարժիի դիմանկարը». ռեժիսոր՝ Նատալյա ԵրմակովաՖանտին
  2. «Հաջողակ համար», ռեժիսոր՝ Միխայիլ Ցերիշենկո
Երմոլովայի անվան թատրոն
  1. «Հեթանոսները», ռեժիսոր՝ Եվգենի ԿամենկովիչԴուստր
  2. «Համլետ։ Պրեմիերա», ռեժիսոր՝ Վալերի ՍարկիսովՕֆելյա

Տեսահոլովակներ

  1. 2010 թվականին նկարահանվել է «Опасные» խմբի «Сердце» երգի տեսահոլովակում[13]։
  2. 2013 թվականին մասնակցելէ Վլադ Սոկոլովսկու «Ла-ла-ла» երգի տեսահոլովակի նկարահանումներին[14]։

Մոդել

  1. 2010 – «ТВ-программа Семь» ամսագրի մոդել anNAIVanova-ի զգեստով[15],
  2. 2010 – «MAXIM» ամսագրի մոդել, 2010 թվականի հոկտեմբեր[16][17],
  3. 2011 – «Hello» ամսագրի մոդել Versace-ի զգեստով և «Roberto Cavalli» մատանիներով[18],
  4. 2011 – «Образ жизни» ամսագրի մոդել Slada Fashion զգեստներով[19]։

Նախագծեր

  • 2011 – «Հանգստությունը վրդովողները» (ռուս.՝ «Возмутители спокойствия») ակցիայի ժյուրիի նախագահ[20]

Հեռուստատեսություն

  1. 2010 – «Ешь и худей!» – մասնակից[21]
  2. 2011 – «Оливье-шоу», «12 ամիսներ» հեքիաթի ծաղրանմանակում – խորթ աղջկա դերակատար[22]
  3. 2011 – «Зарядка со звёздами» – հյուր[23]
  4. 2011 – «Выпуск ТСН-Особливе: пікантні новини дня» – պատմության օբյեկտ[24]
  5. 2011 – «Անհավատալի ճշմարտություն աստղերի մասին» (ռուս.՝ «Невероятная правда о звёздах») – պատմության օբյեկտ[25]
  6. 2011 – «Воскресенье с Кварталом-95» – մասնակից[26]
  7. 2012 – «Жестокие игры»
  8. 2013 – «Անհավանական պատմություններ» – Մերիան Գուդ
  9. 2014 – «Вечерний Ургант» – հյուր
  10. 2014 – «Սառցե դարաշրջան» – մասնակից
  11. 2015 – «Вечерний Ургант» – հյուր
  12. 2016 – «Без страховки» - մասնակից

Ճանաչում

  1. 2013 – Fashion People Awards մրցանակ «Fashion դերասանուհի» անվանակարգում[27],
  2. 2011 – «Տարվա հեռուստադերասանուհի» ըստ «Glamour» ամսագրի[28][29],
  3. 2010 – Ռուսաստանի ամենասեքսուալ կին ըստ «Maxim» ամսագրի[30][31]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ասմուս» հոդվածին։