Քրիստոֆ Հայնրիխ Հիրցել
Քրիստոֆ Հայնրիխ Հիրցել (գերմ.՝ Christoph Heinrich Hirzel, մարտի 22, 1828[1], Ցյուրիխ, Շվեյցարիա[1] - նոյեմբերի 15, 1908[1], Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[1]), շվեյցարացի և գերմանացի քիմիկոս, դեղագետ, մանկավարժ, գիտությունների դոկտոր (1852), Լայպցիգի համալսարանի պրոֆեսոր (1865), գյուտարար, խմբագիր, հրատարակիչ։
Քրիստոֆ Հայնրիխ Հիրցել | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1828[1] |
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[1] |
Մահացել է | նոյեմբերի 15, 1908[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ[1] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մայրենի լեզու | գերմաներեն |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քիմիկոս, դեղաբան, ձեռնարկատեր, համալսարանի դասախոս և գրող |
Աշխատավայր | Լայպցիգի համալսարան |
Կենսագրություն
1845-1849 թվականներին քիմիա է դասավանդել Ցյուրիխի համալսարանում։ Հետագայում որպես օգնական է աշխատել Լայպցիգի համալսարանի քիմիական լաբորատորիայում, 1851 թվականին դարձել է փիլիսոփայության դոկտոր, 1852 թվականին՝ Լայպցիգի համալսարանի դեղագործական քիմիայի որակավորված դոկտոր։
1850-1860 թվականներին եղել է «Zeitschrift für Pharmacie» դեղագործական ամսագրի և «Jahrbuchs der Erfindungen und Fortschritte» տարեգրքի համախմբագիրը։
1867 թվականին ստացել է Սաքսոնիայի թագավորության քաղաքացիություն։ 1880 թվականից նա ներկայացրել է Շվեյցարիայի շահերը Գերմանական կայսրությունում` որպես սաքսոնյան պետությունների հյուպատոս։
1890 թվականին եղել է Լայպցիգում քիմիատեխնիկական միջոցների արտադրության ընկերության հիմնադիր ու անդամ, հայտնագործել լաբորատոր սարքավորումների մի շարք իրեր և գործիքներ։ Արտոնագիր է ստացել բոլոր տեսակների Արգանտի լամպերում վառվող գազերի անծուխ այրման և լուսավորող գոլորշիների համար։
Քիմիա է դասավանդել Լայպցիգի համալսարանում, դասեր տվել բնական գիտությունների ոլորտում, Լայպցիգի մի քանի դպրոցներում և ինստիտուտներում։
Քիմիայի ոլորտի աշխատությունների և դասագրքերի հեղինակ է։
Ընտրված հրատարակություններ
- «Führer in die Chemie» (1852—1854);
- «Das Hauslexicon» (1858—1864);
- «Katechismus der Chemie» (6 изд. 1889);
- «Toilettenchemie» (4 изд. 1890);
- «Das Steinöl u. seine Producte» (1864);
Գրեշտելի հետ համատեղ 1865-1874 թվականներին հրապարակվել է «Jahrbuchs der Erfindungen und Fortschritte» (1905–1909) պարբերականը[2]։
Անդամակցություն գիտական ընկերություններ
- Վյուրցբուրգի պոլիտեխնիկական ընկերության թղթակից-անդամ,
- Լայպցիգի գիտական ընկերության անդամ,
- Hall Nature գիտական ընկերության անդամ,
- Պոլիտեխնիկական ընկերության քարտուղար,
- Գերմանական դեղագործական ընկերության խորհրդի անդամ։