Օգյուստ Մարիետ

ֆրանսիացի հնագետ և եգիպտագետ

Ֆրանսուա Օդյուստ Ֆերդինան Մարիետ (ֆր.՝ François Auguste Ferdinand Mariette, փետրվարի 11, 1821(1821-02-11)[1][2][3][…], Բոլուն սյուր Մեր[4][5] - հունվարի 18, 1881(1881-01-18)[5][6], Կահիրե, Եգիպտոս[4][5]), ֆրանսիացի եգիպտագետ, ով 19-րդ դարի կեսերին եգիպտական իշխանություններից ստացել է մենաշնորհ երկրում հնագիտական հետազոտություններ կատարելու համար։ Կահիրեի Եգիպտական թանգարանի հիմնադիրն ու առաջին ղեկավարը։

Օգյուստ Մարիետ
ֆր.՝ Auguste Mariette
ֆր.՝ François Auguste Ferdinand Mariette
Ծնվել էփետրվարի 11, 1821(1821-02-11)[1][2][3][…]
Բոլուն սյուր Մեր[4][5]
Մահացել էհունվարի 18, 1881(1881-01-18)[5][6] (59 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս[4][5]
բնական մահով
ԳերեզմանԿահիրե
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Մասնագիտությունեգիպտագետ, հնագետ, ֆոնդապահ և գրող
Գործունեության ոլորտԵգիպտագիտություն
Պաշտոն(ներ)թանգարանի տնօրեն, տնօրեն և ֆոնդապահ
ԱնդամակցությունԱրձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[8][9][10], Թուրինի գիտությունների ակադեմիա[5][11], Société nationale des Antiquaires de France?[12], Academia Imperial de Belas Artes (Brazil)?[13], Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[14], Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա[15], Բրիտանացի ճարտարապետների թագավորական ինստիտուտ[16], Société nationale des Antiquaires de France?[17] և Royal Academy of Archaeology of Belgium?[18]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Auguste Mariette Վիքիպահեստում

Կենսագրություն

Մարիետը Հին Եգիպտոսով տարվել է, ուսումնասիրելով իր կուզենի՝ մոտիկ ընկեր և ուղեկից Շամպոլյոնի թղթերը։ 1849 թվականին նա ծառայության մտավ Լուվրում և հաջորդ տարի ուղարկվեց Եգիպտոս՝ հին ձեռագրերի որոնման համար։ Գրադարանի լռության մեջ աշխատելու փոխարեն նա ուղևորվեց Սահարայում գտնվող Աստիճանավոր բուրգ և սկսեց ուսումնասիրել նրա շրջակայքը։ Շուտով նրա կողմից հայտնաբերվեցին Սֆինքսների Ալլեան և Սերապեումը՝ սուրբ ցուլերի հուղարկավորության վայրը։ Մարիետը 4 տարի շարունակում էր իր հնագիտական հետազոտությունները Սահարայում, Լուվր ուղարկելով բազում գտածոներ, ինչի համար Ֆրանսիա վերադառնալուց հետո նշանակվեց հսկիչ։ Հենց նա է ներշնչել Ջուզեպպե Վերդիին գրել հին եգիպտական թեմայով օպերա։

1858 թվականին Մարիետը ընդունեց եգիպտական իշխանությունների «Պեղումների և եգիպտական հնությունների» բաժնում հնությունների վերակացու աշխատելու հրավերը և նորից ուղևորվեց Եգիպտոս, բայց այս անգամ ընդմիշտ։ Նա արգելք դրեց հնությունների վաճառքի և երկրից արտահանելու վրա, ինչպես նաև վճռական միջոցներ ձեռնարկեց հնագետ - սիրահարների կողոպտիչ գործունեության դեմ։ Պատմության մեջ առաջին անգամ նա պեղումներ իրականացրեց Կառնակում, Աբիդոսում, Դեյր էլ-Բահարիում, Թանիսում և Ջեբել - Բարկալում։ Նրա հայտնագործություններից են՝ հրաշալի պահպանված Սեթի I - ի տաճարը, Էդֆուի և Դանդերի տաճարները։ Նրա կողմից հրապարակված Սահարայի պատերի գրությունները թույլ տվեցին վերստեղծել Հին Թագավորության կյանքի մանրամասն պատկերը։ Մեծ Սֆինքսը նրա ղեկավարությամբ ազատվել է բազմադարյա ավազոտ շերտերից և ձեռք է բերել իր ներկայիս տեսքը։

Նստածները (աջից ձախ)՝ Օգյուստ, Ժոզեֆինա դը Ֆոնսեքա Կոստա, Բոմ Ռեթրիոյի բարոն, Թերեզա Քրիստինա և Պեդրո II (աջից)

Իր բազում ծառայությունների համար Մարիետը, բացի եվրոպական ակադեմիաների անդամակցությունից, արժանացել է տեղական իշխանությունների կողմից արժանացել է փաշայի և բեյի կոչումների։ 1859 թվականին նա թույլատվություն է ստացել իր գտածոները ցուցադրել Կահիրեում հատուկ այդ նպատակով կառուցված շենքում։

1869 թվականի հոկտեմբեր - նոյեմբեր ամիսներին Մարիետը եղել է Եվգենյա կայսրուհու անձնական զբոսավարը, նրա Եգիպտոս այցելության ժամանակ, երբ եկել էր Սուեզի ջրանցքի բացումը կատարելու։

1859 թվականին Մուհամեդ Սաիդ փաշայի կառավարման ժամանակ, որպեսզի վերջ դնի հնագիտական պեղումների վայրերի կողոպուտներին և փրկի թանկագին գտածոները ֆրանսիացի եգիպտագետ Օգյուստ Մարիետը գլխավորեց «Եգիպտական հնությունների ծառայությունը»[27]։ 1878 թվականին նրա կողմից գլխավորած Բուլակյան թանգարանը տուժեց ջրհեղեղից, որը վնասեց ցուցանմուշները, ոչնչացրեց նկարներն ու գրառումները։ Թանգարանը փակեցին վերակառուցողական աշխատանքների համար մինչև 1881 թվականը[27]։ Կուրացած ու թույլ գիտնականը հետնորդ նշանակեց Գաստոն Մասպերոյին։

Նրա կտակի համաձայն Մարիետին դրել էին մարմարե սարկոֆագի մեջ և թաղել Թահրիր հրապարակում իր կողմից հիմնված թանգարանի այգում[27]։

Հիշատակ

Օգյուստ Մարիետի հուշարձանը և սարկոֆագը Կահիրեի եգիպտական թանգարանի տարածքում

Օգյուստ Մարիետի հուշարձանը գտնվում է Կահիրեի Եգիպտական թանգարանի մեծ եգիպտագետներին նվիրված հուշահամալիրում[28]։ Բրոնզե արձանը հիշեցնում է երկաթյա կամքով, եգիպտական արտեֆակտները պահպանող գիտնականի մասին[27]։

Ծանոթագրություններ