Օլավու Բիլակ

Օլավու Բիլակ (բրազ.-պորտ.՝ Olavo Bilac, դեկտեմբերի 16, 1865(1865-12-16)[1][2][3][…], Ռիո դե Ժանեյրո, Rio de Janeiro Province, Բրազիլիայի կայսրություն - դեկտեմբերի 28, 1918(1918-12-28)[1][3][4][…], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ։ Եղել է պառնասիզմ գրական ուղղության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը Բրազիլիայում։ 1907 թվականին Fon-Fon ամսագիրը նրան հռչակել է «բրազիլացի բանաստեղծների իշխան»։ Բիլակը լայնորեն ճանաչվել ու համբավվել է հատկապես բրազիլական դրոշին ձոնած օրհներգի և պորտուգալերենին նվիրած տպավորիչ սոնետի շնորհիվ[5][6]։ Նա եղել է Բրազիլական գրականության ակադեմիայի հիմնադիր անդամներից մեկը. այդ կաճառում մինչև իր վախճանը զբաղեցրել է 15-րդ աթոռը (1897-1918 թթ.): Հռչակվել է պարտադիր զինվորական ծառայության հովանավոր Բրազիլիայում, քանի որ եռանդուն կերպով պայքարել է երկրում զինվորական պարտադիր ծառայություն մտցնելու օգտին[7]։

Օլավու Բիլակ
Ծննդյան անունպորտ.՝ Olavo Brás Martins dos Guimarães Bilac
Ծնվել էդեկտեմբերի 16, 1865(1865-12-16)[1][2][3][…]
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Rio de Janeiro Province, Բրազիլիայի կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 28, 1918(1918-12-28)[1][3][4][…] (53 տարեկան)
Վախճանի վայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ԳերեզմանCemitério de São João Batista
Մասնագիտությունլեզվաբան, բանաստեղծ, լրագրող և գրող
Լեզուպորտուգալերեն
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունՍան Պաուլուի համալսարան
Գրական ուղղություններպառնասիանիզմ
ԱնդամակցությունԲրազիլական գրականության ակադեմիա
Изображение автографа
 Olavo Bilac Վիքիպահեստում

Կենսագրություն

Ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ 15 տարեկանում դարձել է դաշնային համալսարանի ուսանող, սկսելէ բժշկագիտություն ուսումնասիրել, բայց լրիվ դասընթացը չի ավարտել։ Ավելի ուշ ընդունվել է Սան Պաուլուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, բայց այս բարձրագույն ուսումնական հաստատությունն էլ անավարտ թողնելով՝ տարվել է լրագրությամբ ու գրական աշխատանքով։ Բացի այդ, պետական ծառայության է անցել՝ որպես դպրոցական տեսուչ։ Նրա առաջին սոնետը տպագրվել է 1884 թվականին, Gazeta de Notícias-ում։ 1891 թվականին չորս ամսով բանտարկվել է երկրի նախագահ Ֆլորիան Պեյշոտուի դեմ բողոքի ցույցերի մասնակցելու պատճառով։ 1897 թվականին նրա անվան շուրջ աղմուկ է բարձրացել նաև այն կապակցությամբ, որ ավտոմեքենայի կառավարումը կորցնելով՝ բախվել է ծառին, այդպիսով՝ դարձել է ավտովթարում հայտնված առաջին մարդը Բրազիլիայում։

Բիլակը, չափածո գործերից զատ, հեղինակել է նաև երգիծական երկեր, պատմվածքներ, քրոնիկներ, մանկական ստեղծագործություններ, հրատարակության է պատրաստել մի շարք դասագրքեր։ Բացի այդ, գերմաներենից մեծ վարպետությամբ թարգմանել է Վիլհելմ Բուշի գլուխգործոցը համարվող երկը՝ «Max und Moritz»-ը և լույս ընծայել Juca e Chico խորագրով[8]։

Բիլակը երբևէ չի ամուսնացել, երեխաներ չի ունեցել։ 1917 թվականին դարձել է Սան Պաուլուի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, չնայած բարձրագույն կրթություն չուներ։

Երկեր

  • Poesias (1888)
  • O Esqueleto (1890 — Պարդալ Մալեի հեղինակակցությամբ)
  • Crônicas e Novelas (1894)
  • Crítica e Fantasia (1904)
  • Conferências Literárias (1906)
  • Tratado de Versificação (1910 — Գիմարայնշ Պասոսի հեղինակակցությամբ)
  • Dicionário de Rimas (1913 — Գիմարայնշ Պասոսի հեղինակակցությամբ)
  • Ironia e Piedade (1916)

Գրականություն

  • Goldberg, Isaac (1922). "Olavo Bilac." In: Brazilian Literature. New York: Alfred A. Knoff, p. 188–209.
  • Mario Monteiro: Bilac e Portugal. Agencia Ed. Brasileira, Lisboa 1936.
  • A morte de Olavo Bilac : outras manifestações. In: Revista brasileira. Rio de Janeiro, Jg. 4, 1997, Nr. 13, S. 137–158.
  • Antonio Dimas: Olavo Bilac und Canudos. In: ABP. Zeitschrift zur portugiesischsprachigen Welt. ISSN 0947-1723. Jg. 1998, H. 2: Die Sozioreligiöse Bewegung von Canudos (1893-1897), Teil II: Literatur, Presse und Kunst.
  • Ruy Castro: Bilac vê estrelas. Companhia das Letras, São Paulo 2000, ISBN 85-359-0082-9.
  • Alvaro Santos Simões Junior: A sátira do parnaso : estudo da poesia satírica de Olavo Bilac publicada em periódicos de 1894 a 1904. Ed. UNESP, São Paulo 2007, ISBN 978-85-7139-762-0.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիդարանի պատկերանիշը
Պորտուգալերեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ:
Նախորդող՝
Gonçalves Dias (patron)

Brazilian Academy of Letters – Occupant of the 15th chair

1897–1918
Հաջորդող՝
Amadeu Amaral
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլավու Բիլակ» հոդվածին։