Օլգա Քալանթարովա
հայ դաշնակահար
Օլգա Քալանթարի Քալանթարովա (մարտի 21 (ապրիլի 2), 1877[1], Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 8, 1952[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), դաշնակահարուհի և մանկավարժ։
Օլգա Քալանթարովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 21 (ապրիլի 2), 1877[1] Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 8, 1952[1] (75 տարեկան) Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | դաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1902)[2] |
Կենսագրություն
Ավարտել է Թիֆլիսի երաժշտական ուսումնարանը, ապա Պետերբուրգի կոնսերվատորիայի Ա. Ն. Եսիպովայի դասարանը։ 1903 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում, 1938 թվականից՝ պրոֆեսոր։ Կոնսերվատորիայի համերգներում հանդես է եկել որպես մենակատար և անսամբլի մասնակից (տրիոյի կազմում՝ Լ. Ս. Աուերի և Ա. Վ. Վերժբիլովիչի հետ)։
Իր մանկավարժական գործունեությամբ շարունակել և զարգացրել է Ա. Ն. Եսիպովայի դաշնակահարական դպրոցի դրույթները։
Ծանոթագրություններ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 384)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան