Օլիմպիական կաղնիներ

Օլիմպիական կաղնիներ, կամ ոչ պաշտոնապես, Հիտլերի կաղնիներ, անգլիական կաղնիներ, որոնք 1936 թվականի Բեռլինի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրներին որպես պարգև հանձնված մեկամյա տնկիներից են։ Այս Օլիմպիական խաղերը համարվում էին «Ադոլֆ Հիտլերի խաղերը»։ Այն ժամանակ այս կաղնիներն անվանում էին «Օլիմպիական կաղնիներ»։ Նրանցից շատերը հայտնի չեն, և նույնիսկ չեն պահպանվել։ Ոչ բոլոր ծառերն է նվիրել անձամբ Հիտլերը։ Օրինակ՝ Լավլոքը նվիրել է դոկտոր Թեոդոր Լևալդը, իսկ Բորդմանի հաաքածուն հավաքել են նրա թիմի անդամները՝ 130 ոսկե մեդալ և այդքան էլ կաղնու տնկի։

Թիլլի Ֆլեյշերն իր կաղնու հետ

Գերմանիա

Ամենաշատ մեդալները նվաճած գերմանացի մարզիկներին ամենաշատ կաղնիներ էին նվիրել։ Շատերն ասում են, որ դրանք պետք է տնկված լինեին մարզադաշտի մոտ, բայց այդ մասին ոչ մի գրառում չի կատարվել և դժվար կլինի նույնականացնել մոտակայքում գտնվող բազմաթիվ կաղնիների հետ։

Նոր Զելանդիա

  • Ջեք Լավլոք կաղնին գտնվում է Թիմարուի տղաների ավագ դպրոցում[1]։

Հարավային Կորեա

  • Սոն Կի Չունգի կաղնին գտնվում է նրա հուշահամալիրում, Մալի-Դոնգ, Սեուլ։

Շվեդիա

  • Իվար Յոհանսոնի ծառը գտնվում է Վոլկպարկենում, Նորչեպինգ։ Սկզբում ծառը տնկվել է Յոհանսոնի մասնավոր այգում, սակայն 1960 թվականին այն նվիրաբերվել է Նորչեպինգ քաղաքին։
Իվար Յոհանսոնի օլիմպիական կաղնին Շվեդիայի Նորչյոպինգ քաղաքում

Միացյալ Թագավորություն

  • Բեդֆորդի դպրոցի տարածքում տնկվել է Ջեք Բերեսֆորդին նվիրած երիտասարդ կաղնին[2]։ Այն հեռացվել է շատ տարիներ անց, երբ շինարարական աշխատանքներ էին իրականացվում։ Փայտը օգտագործվել է թիավարման ակումբի համար ներկայացման վահաններ պատրաստելու համար[3]։
  • Հարոլդ Ուիթլոկի տնկին նվիրաբերվել է Հենդոն դպրոցին և հեռացվել սնկային հիվանդության պատճառով 2007 թվականի հուլիսին[4]։
  • Քրիստոֆեր Բորդմանի կաղնին տնկվել է Նորֆոլկ նահանգի Հաու Հիլլ քաղաքում, բայց ի վերջո չորացել Է։ 2017 թվականին կոճղի փորագրվեցին վրա առագաստանավ և օլիմպիական օղակները[5]։

ԱՄՆ

  • Մեկ ծառ տնկվել է Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի Ջեյմս Ռոդսի ավագ դպրոցի բակում[5]։
  • Մյուսը տնկվել է Օհայոյի պետական համալսարանում[6]։
  • 2022 թվականի դրությամբ Կոռնելիուս Ջոնսոնի կաղնին դեռ կանգնած էր Լոս Անջելեսի Կորեական թաղամասում գտնվող նրա մանկության տան բակում[7][8]։
  • Ջոն Վուդրուֆը (Կոնելսվիլ, Փենսիլվանիա) առաջին աֆրոամերիկացին էր, ով նվաճեց 1936 թվականի Օլիմպիական խաղերի ոսկին։ Նա իր կաղնին տուն բերեց Քոնելսվիլ և տնկեց Քոնելսվիլ քաղաքի ավագ դպրոցի մարզադաշտի (Քեմփբել Ֆիլդ) հյուսիս-արևմտյան անկյունում, որտեղ նա դեռ կանգնած էր 2022 թվականի դրությամբ[9]։
Վուդրուֆի օլիմպիական կաղնին Քոնելսվիլում, Փենսիլվանիա

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղում