Օմելասից հեռացողները

«Օմելասից հեռացողները» (անգլ.՝ The Ones Who Walk Away from Omelas, բառացի թարգմանաբար՝ նրանք, ովքեր լքում են Օմելասը), Ուրսուլա Կրյոբեր Լե Գուինի պատմվածք-առակը[2]։

Օմելասից հեռացողները
անգլ.՝ The Ones Who Walk Away from Omelas[1]
Տեսակպատմվածք
Ժանրգիտական ֆանտաստիկա
ՀեղինակՈւրսուլա Կրյոբեր Լե Գուին[1]
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն[1]
Գրվել է1973
Հրատարակվել էհոկտեմբեր 1973[1]

Հրատարակում և մրցանակներ

Պատմվածքը մտնում է «Քամու տասներկու ռումբ» հավաքածուի և մի քանի անթոլոգիաների մեջ։ Ստեղծագործությանը շնորհվել է «Հյուգոյի մրցանակ»՝ որպես լավագույն պատմվածք (1974 թվական)։ «Օմելասից հեռացողները» դասվում է Ուրսուլայի Հայնյան շարքին։

Թեմա

Հեղինակն իր առաջաբանում պատմվածքը համարում է որպես հոգեբանական միֆ, որի կենտրոնական գաղափարը «քավության նոխազի» թեման է. սրա տակ պետք է խորհդածել այն գնի մասին, որը մարդիկ պատրաստ են վճարել իրենց բարեկեցիկ գոյության համար[3]։

Առակը բարձրացնում է հավերժական խնդիրներից մեկը․ արդարացվա՞ծ է այն հասարակության գոյությունը, որում համագոյակցում են նրանք, ովքեր հայտնվել են կյանքի հետնաբեմում, և բարեկեցիկ մեծամասնությունը, ովքեր հպարտանում են մյուսների հանդեպ կարեկցանքի փայլով։ Այս թեման հնչել է նաև Դոստաևսկու «Կարամազով եղբայրներ» վեպում[4], ինչպես նաև Վիլյամ Ջեյմսի «Բարոյականության փիլիսոփայություն և բարոյական կյանք» վեպի մեջ։

Սյուժե

Սյուժեն, որպես այդպիսին, բացակայում է։ Առակն իրենից ներկայացնում է Օմելաս քաղաքի երջանիկ կյանքի նկարագրությունը։ Այս քաղաքի բարեկեցությունը ինչ-որ առեղծվածային կերպով պայմանավորված է ոմն երեխայի կյանքով, որը ձգտում էր գոյությունը պահպանել մի մութ նկուղում՝ լիակատար միայնության մեջ։ Ոչ ոք չի համարձակվում փոխել այդ երեխայի կյանքը, կամ նույնիսկ այցելել նրան՝ մխիթարելու համար, քանի որ այդ դեպքում ամբողջ քաղաքի երջանկությունը հօդս կցնդի։ Ընդ որում բոլորը գիտեն այդ երեխայի մասին։ Շատերը շարունակում են վայելել կյանքը, չնայած դժբախտ կյանքի մասին հիշողությունները թունավորում են նրանց գոյությունը։ Նրանք փորձում են գտնել այդ ամենին համակերպվելու պատճառները։ Բայց կան նրանք, ովքեր գտնում են իրենց մեջ ուժ՝ այդ ամենին մերժելու համար, այդ հենց նրանք են, ովքեր լքում են Օմելասը։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ