Օմեր Թոփրաք

գերմանացի ֆուտբոլիստ

Օմեր Թոփրաք (թուրքերեն՝ Ömer Toprak, հուլիսի 21, 1989(1989-07-21)[1][2], Ravensburg, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), թուրք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Բորուսիա Դորտմունդից վարձավճարով հանդես է գալիս Վերդեր Բրեմենի և Թուրքիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Օմեր Թոփրաք
Ömer Toprak
Թոփրաքը Թուրքիայի հավաքականի կազմում 2013 թվականին
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըԳերմանիա Գերմանիա
Թուրքիա Թուրքիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 21, 1989(1989-07-21)[1][2] (34 տարեկան)
ԾննդավայրRavensburg, Տյուբինգեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ186 սմ
Քաշ83 կգ
Դիրքկենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա Վերդեր Բրեմեն
(վարձավճարով Բորուսիա Դորտմունդից)
Համար21
Պատանեկան կարիերա
1994-2001Գերմանիա ՏՍԲ Ռավենսբուրգ
2001-2005Գերմանիա ՖՎ Ռավենսբուրգ
2005-2008Գերմանիա Ֆրայբուրգ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2008-2011Գերմանիա Ֆրայբուրգ68(4)
2011-2017Գերմանիա Բայեր Լևերկուզեն154(5)
2017-ներկաԳերմանիա Բորուսիա Դորտմունդ35(0)
2019-ներկա  Գերմանիա Վերդեր Բրեմեն4(0)
Ազգային հավաքական
2008Գերմանիա Գերմանիա Մ193(1)
2011-ներկաԹուրքիա Թուրքիա27(2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 19-ի, 2019

Ակումբային կարիերա

Ֆրայբուրգ

Թոփրաքը Ֆրայբուրգի ակադեմիայի սան է[4]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2008 թվականին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2008 թվականի օգոստոսի 22-ին՝ Օսնաբրյուկի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 16-ին՝ Ֆրանկֆուրտի դեմ խաղում[6]։ Իր առաջին մրցաշրջանում Թոփրաքը անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 4 գոլի հեղինակ և օգնելով Ֆրայբուրգին հաղթել Երկրորդ Բունդեսլիգան[7][8]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց 2010 թվականի հունվարի 16-ին՝ Համբուրգի դեմ խաղում[9]։ Ֆրայբուրգի առաջին թիմի կազմում Թոփրաքը անցկացրեց 70 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Բայեր Լևերկուզեն

2011 թվականի ամռանը Թոփրաքը տեղափոխվեց Բայեր Լևերկուզեն[10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 30-ին՝ Գերմանիայի գավաթի Դինամո Դրեզդենի դեմ խաղում[11]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 13-ին՝ Չեմպիոնների Լիգայի Չելսիի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Բայերի կազմում խփեց 2013 թվականի մայիսի 4-ին՝ Նյուրնբերգի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում խփեց 2013 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[14]։ Իր առաջին հանդիպումը Բայեր Լևերկուզենի ավագի թևկապով անցկացրեց 2014 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում[15]։ 2014 թվականի հունվարին Թոփրաքը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[16][17][18]։ 2015-16 մրցաշրջանում թուրքը դարձավ ակումբի հիմնական ավագը։ Բայեր Լևերկուզենի կազմում անցկացրած 6 մրցաշրջաններում Թոփրաքը անցկացրեց 203 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Բորուսիա Դորտմունդ

2017 թվականի փետրվարի 5-ին Թոփրաքը նախնական 4 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Դորտմունդի հետ[19][20]։ Ակումբը նրա համար վճարեց 12 միլիոն եվրո[21], և Թոփրաքը Բորուսիային միացավ 2017 թվականը ամռանը[22][23]։ Իր դեբյուտը Բունդեսլիգայում նշեց օգոստոսի 26-ին՝ փոխարինելով վնասվածք ստացած Սոկրատիս Պապաստատոպուլոսին Հերթա Բեռլինի դեմ խաղում[24]։ Առաջին հանդիպումը Բորուսիայի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 9-ին՝ Ֆրայբուրգի դեմ խաղում[25]։ Սեպտեմբերի 20-ին նա գոլային փոխանցում տվեց Համբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով[26]։ Իր առաջին մրցաշրջանում Թոփրաքը անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ[27]։ Հաջորդ տարվանից թուրքը կորցրեց իր դիրքը թիմի հիմնական կազմում[28]։ 2019 թվականի օգոստոսի 3-ին Թոփրաքը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[29]՝ օգնելով Բորուսիային հաղթել 2-0 հաշվով[30][31]։

2019 թվականի օգոստոսի 11-ին Թոփրաքը սկզբից վարձավճարով, ապա՝ լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Վերդեր Բրեմեն[32][33][34]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[35]։

Միջազգային կարիերա

Թոփրաքը իրավասու էր ներկայացնել Գերմանիան և Թուրքիան միջազգային ասպարեզում։ 2008 թվականին նա Գերմանիայի Մ18 հավաքականի կազմում հաղթեց Եվրոպայի առաջնությունը[36]՝ անցկացնելով 3 հանդիպում[37] ու դառնալով 1 գոլի հեղինակ[38]։

2011 թվականի սեպտեմբերի 30-ին Թոփրաքը Գուս Հիդինգի կողմից հրավիրվեց Թուրքիայի ազգային հավաքական՝ Գերմանիայի և Ադրբեջանի դեմ խաղերի համար[39]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց 2011 թվականի նոյեմբերի 15-ին՝ Խորվաթիայի դեմ խաղում[40][41]։ Իր առաջին գոլը խփեց 2012 թվականի փետրվարի 29-ին՝ Սլովակիայի դեմ ընկերական խաղում[42]։ 2012 թվականի մայիսի 29-ին Թոփրաքը գոլի հեղինակ դարձավ Բուլղարիայի դեմ խաղում՝ օգնելով Թուրքիային հաղթել 2-0 հաշվով[43]։ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին նա հեռացվեց խաղադաշտից Իսլանդիայի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 59-րդ րոպեին[44]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[45]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ֆրայբուրգ2008–09Բունդեսլիգա 230410314
2009–10Բունդեսլիգա14000140
2010–1124010250
Ընդհանուր684200000704
Բայեր Լևերկուզեն2011–12Բունդեսլիգա2701060340
2012–132612040321
2013–142813082393
2014–152913090411
2015–161912040251
2016–172511060321
Ընդհանուր1545120372002037
Բորուսիա Դորտմունդ2017–18Բունդեսլիգա2601090360
2018–19902030140
2019–200000001010
3503012010510
Վերդեր Բրեմեն (վարձավճար)2019–20Բունդեսլիգա400040
Կարիերայի ընդհանուր26191704921032811

Միջազգային վիճակագրություն

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[45]

Թուրքիա
ՏարիԽաղերԳոլեր
201110
2012102
201380
201440
201620
201720
Ընդհանուր272

Միջազգային գոլեր

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1Փետրվարի 29, 2012Բուրսա Աթաթուրք մարզադաշտ, Բուրսա, Թուրքիա  Սլովակիա1–21–2Ընկերական խաղ
2Մայիսի 29, 2012Ռեդ Բուլ Արենա, Զալցբուրգ, Ավստրիա  Բուլղարիա1–02–0

Նվաճումներ

Ակումբային

Ֆրայբուրգ

Բորուսիա Դորտմունդ

Միջազգային

Գերմանիա Մ19

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ 2008[36]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմեր Թոփրաք» հոդվածին։