Օնդրեյովի աստղադիտարան

Օնդրեյովի աստղադիտարան (չեխ․՝ Observatoř Ondřejov, ՄԱՄ կոդը՝ 557), Չեխիայի Գիտությունների Ակադեմիայի աստղագիտական ինստիտուտի աստղադիտարան։ Գտնվում է Օնդրեյով գյուղի մոտ, մայրաքաղաք Պրահաից 35 կմ հարավ-արևելք։ Այստեղ տեղադրված է 2 մետրանոց աստղադիտակ, որը ամենամեծն է Չեխիայում։

Օնդրեյովի աստղադիտարան
Տեսակաստղագիտական ​​աստղադիտարան
Կազմված էOndřejov 2-m telescope?, Ondřejov radio telescope? և Ondřejov 0.65-m telescope?
ԿառավարողAstronomical Institute of Czech Academy of Sciences?
Աստղադիտարանի կոդ557
Երկիր Չեխիա
ՎայրOndřejov? և Կենտրոնաչեխական շրջան
ԲԾՄ500 մետր
Հիմնադրվել է՝հունվարի 21, 1898[1]
Կայքasu.cas.cz
 Ondřejov Observatory Վիքիպահեստում

Պատմություն

Աստղադիտարանի շինությունը կառուցվել է 1898 թվականին, չեխ սիրող աստղագետ Յոզեֆ Յան Ֆրիչի կողմից, որպես մասնավոր աստղադիտարան։ 1928 թվականի հոկտեմբերի 28-ին նա նվիրաբերեց կառույցը Չեխոսլովակիային, պետության անկախության տասնամյակի առթիվ[2]։ Աստղադիտարանը տեղակայված է ծովի մակերևույթից 500 մ բարձրության վրա, և հեռու է մայրաքաղաքի օդի և լույսի աղտոտումներից։ Մինչև 1953 թվականին Չեխոսլովակիայի Գիտությունների Ակադեմիայի հիմնումը աստղադիտարանը կառավարվում էր Կարլի համալսարանի կողմից։

1967 թվականին աստղադիտարանում տեղադրվել 2 մետրանոց աստղադիտակը, այն ժամանակ այդ աստղադիտակը աշխարհում մեծությամբ յոթերորդն էր։ Այժմ այն Չեխայում առկա ամենամեծ աստղադիտակն է, իսկ աշխարհում երկրորդ հարյուրյակի մեջ է գտնվում[3]։

Աստղադիտարանում են հայտնաբերվել բազմաթիվ աստերոիդներ։ Աստղադիտարանում են հայտնաբերվել ավելին քան 700 փոքր մոլորակներ[4]։ Այս աստերոիդների հիմնական մասի հայտնաբերումը Փոքր մոլորակների կենտրոնի կողմից վերագրվում է նրանց հայտնաերող գիտնականներին, սակայն մնացած 23 աստերոիդները վերագրված են ուղղակի "Օնդրեյովին" (աստղադիտարանին)[5]։

Հիմնական գոտու (7204) Օնդրեյով աստերոիդը, որը հայտնաբերել է Պետր Պրավեցը 1995 թվականին, անվանվել է գյուղի անունով, որտեղ գտնվում է աստղադիտարանը[6]։

Աստղադիտարանի գործիքներ

  • 2 մ Ցեյս Կասսգրեյն աստղադիտակ
  • 65 սմ Ռիչի-Կրետյեն աստղադիտակ (նման է Ցեյս-600-ին)
  • 8 դյույմանոց BART - MEADE
  • 10 մ արևային ռադիոաստղադիտակ
  • Մետեորային ռադիոաստղադիտակ
  • Պատմական (զույգ) աստղադիտակ

Հետազոտությունների ուղղություններ

  • Աստերոիդների հետազոտություններ
  • М31 գալակտիկայում Նոր աստղերի որոնում
  • Բոլիդների դիտարկումներ
  • Արեգակի ռադիոդիտարկումներ

Նվաճումներ

  • Հայտնաբերվել է 652 աստերոիդ 1994-ից 2008 թվականները[7]
  • Կատարվել և հրապարակվել է 47084 աստրոմետրիկ դիտարկումների արդյունքներ 1981-ից 2011 թվականները[8]
  • (66391) 1999 KW4 աստերոիդի կրկնակի լինելու փաստի հաստատում
  • Եվրոպական բոլիդների ցանցի ղեկավարում

Հետաքրքիր փաստեր

  • Այս պահին աստղադիտարանը 27-րդն է աշխարհի աստղադիտարանների շարքում, հայտնաբերված աստերոիդների քանակով[7]
  • Ապոլոն-17 տիեզերանավի կապիտան Յուջին Սերնանը իր հետ Լուսին էր տարել Չեխոսլովակիայի դրոշը, քանի որ իր նախնինները ծնունդով այդ երկրից էին։ Թռիչքից հետո նա փոխանցել է դրոշը Չեխաիայի Գիտությունների Ակադեմիայի աստղագիտական ինստիտուտ Օնդրեյովում։

Պատկերասրահ

Տես նաև

  • Չեխաիայի Գիտությունների Ակադեմիայի աստղագիտական ինստիտուտ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ