Օնտարիոյի արքայական թանգարան

Օնտարիոյի արքայական թանգարան (անգլ.՝ Royal Ontario Museum, կրճատ` ROM), թանգարան Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքում։ Սա բնագիտական-պատմական ամենամեծ թանգարանն է Կանադայում և Հյուսիսային Ամերիկայի` մեծությամբ 5-րդ թանգարանը[5]։ Թանգարանի հավաքածուն ներառում է ավելի քան 6 միլիոն ցուցանմուշ և մոտ 40 պատկերասրահ։ Թանգարանը հայտնի է դինոզավրերի, Միջին Արևելքի, Աֆրիկայի, Արևելյան Ասիայի արվեստի, եվրոպական և կանադական պատմության հավաքածուներով։ Թանգարանում հաճախ կազմակերպվում են ցուցահանդեսներ։

Օնտարիոյի արքայական թանգարան
Изображение логотипа
Տեսակմշակույթի թանգարան և բնագիտական թանգարան
ԵրկիրԿանադա
ՏեղագրությունՕնտարիո և Տորոնտո
ՎայրՏորոնտո
Կազմված էRoyal Ontario Museum original building?, Royal Ontario Museum extension?, Royal Ontario Museum Crystal? և Royal Ontario Museum Curatorial centre?
Մասն էՏորոնտոյի համալսարան[1]
Հասցե100 Queen's ParkToronto, Ontario M5S 2C6M5S 2C6
Հիմնադրվել էապրիլի 16, 1912[2]
Այցելուներավելի քան միլիոն
ՏնօրենCharles Trick Currelly?[3] և Theodore Heinrich?[4]
Կայքrom.on.ca(անգլ.)(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը գտնվում է Բլուր-Սթրիթ և Ավենյու-Ռոուդ փողոցների անկյունում՝ Տորոնտոյի համալսարանի Փիլիսոփաների ծառուղուց արևելք։

Թանգարանը հիմնադրվել է 1857 թվականին՝ որպես Տորոնտոյի համալսարանին կից պատմության և գեղարվեստի թանգարան։ 1912 թվականին Օնտարիո նահանգի կառավարության որոշմամբ այն վերանվանել է Օնտարիոյի արքայական թանգարան։ Մինչև 1968 թվականը թանգարանը ղեկավարվել է Տորոնտոյի համալսարանի կողմից։ Դրանից հետո այն հռչակվել է առանձին հաստատություն, չնայած շարունակում է սերտ կապեր պահպահել համալսարանի հետ` հետազոտությունների համար հաճախ մասնագետներ խնդրելով նրանից կամ տրամադրելով իր ռեսուրսները։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնտարիոյի արքայական թանգարան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օնտարիոյի արքայական թանգարան» հոդվածին։