Օտար շարքում (ֆիլմ)

«Օտար շարքում» (անգլ.՝ Changing Lanes՝ «Փոխելով շարժման ուղղությունը»), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ-թրիլեր, որի ռեժիսորն է Ռոջեր Միչելը[12]։ Կինոնկարը էկրան է բարձրացել 2002 թվականին[13]։

Օտար շարքում
անգլ.՝ Changing Lanes
Երկիր ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3][…]
Թեմահարբեցողություն
Թվականապրիլի 7, 2002[4] և նոյեմբերի 7, 2002[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոջեր Միչել[1][6][7][…]
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին և Սքոթ Ավերսանո
Սցենարի հեղինակՄայքլ Թոլքին
ԴերակատարներԲեն Աֆլեք[6][7][2][…], Սեմյուել Ջեքսոն[6][7][2][…], Թոնի Քոլլեթ[6][2][8][…], Սիդնի Փոլաք[2][8][9][…], Վիլյամ Հըրթ[8][10], Ամանդա Փիթ[8][10], Tina Sloan?[8], Ռիչարդ Ջենքինս[8][10], Բրյուս Օլթման[8], Jennifer Dundas?[8], Մեթ Մալլոյ[8], Ջո Գրիֆազի[11], Դիլան Բեյքեր[11], Նիլ Ջոնս[11], Քևին Զուսման[11], Անջելա Գեթալս[11], Ջոն Բենջամին Հիքի[11], Angel Caban?[11], Սյուզան Բլեքուել[11] և Օլգա Մերեդիս[11]
ՕպերատորՍալվատորե Տոտինո
ԵրաժշտությունԴևիդ Առնոլդ
ՄոնտաժՔրիստոֆեր Թելեֆսեն
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն95 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Նյու Յորքի երկու բնակիչ գնում են իրենց գործերով, որի ժամանակ նրանց ավտոմեքենաները ենթարկվում են ոչ մեծ ավտովթարի։ Գևին Բեյնեկը շտապում է ստորագրել իր համար կարևոր հավատարմագիրը, որը վերաբերում է իր իրավաբանական ֆիրմային։ Դոյլ Գիպսոնը շտապում է դատական նիստին, որտեղ որոշվում է իր հայրության իրավունքի և խնամակալության հարցերը։ Բեյնեկը, չսպասելով ոստիկանությանը, թաքնվում է ավտովթարի վայրից, չնայած մյուսի առաջարկին, որ հարցը օրինական ճանապարհով լուծվի։ Երկուսն էլ ուշանում են իրենց գործերից և սկսում մեղադրել մեկը մյուսին։

Բեյնեկը ավտովթարի ժամանակ կորցնում է հավատարմագրերի թղթապանակը։ Այն մնացել է Գիպսոնի մոտ։ Վերջինս, չարացած լինելով Բեյնեկի նկատմամբ, հրաժարվում է փոխանցել թղթապանակը։ Ի պատասխան սրա, Գևինը, օգտվելով ծանոթի օգնությունից, մուտք է գործում բանկի համակարգչային ցանց և խափանում վարկի տրամադրումը Դոյլին։ Առանց այդ վարկի Դոյլը չէր կարողանա բնակարանը վերագնել, իսկ արդյունքում ընտանիքը կգնար լիակատար կործանման։ Սկսվում է փոխադարձ թշնամական գործողությունների շարքը։

Դերերում

  • Բեն Աֆլեք - Գևին Բեյնեկ
  • Սեմյուել Ջեքսոն - Դոյլ Գիպսոն
  • Քիմ Սթոնսոն - Վելերի Գիպսոն
  • Թոնի Կոլլետ - Միշել
  • Սիդնի Փոլակ - Սթիվեն Դելանո
  • Թինա Սլոուն - տիկին Դելանո
  • Ամանդա Փիթ - Սինտիա Բեյնեկ
  • Ռիչարդ Ջենքինս - Ուոթլեր Արնել
  • Ակիլ Ուոլքեր - Սթիվեն Գիպսոն
  • Քոուլ Հոուքինս - Դենի Գիպսոն
  • Այլին Գեթզ - Էլին

Մրցանակներ ու անվանակարգություններ

  • 2002 թվական - Teen Choice Awards մրցանակ
    • լավագույն դերասան անվանակարգ (Բեն Աֆլեք)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ