Բեն Աֆլեք

Բենջամին Գիզա Աֆլեք-Բոլդ (անգլ.՝ Benjamin Geza «Ben» Affleck-Boldt, օգոստոսի 15, 1972(1972-08-15)[1][2][3][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր։

Բեն Աֆլեք
անգլ.՝ Ben Affleck
Ծնվել էօգոստոսի 15, 1972(1972-08-15)[1][2][3][…] (51 տարեկան)
ԾննդավայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՕքսիդենթալ քոլեջ, Վերմոնտի համալսարան և Cambridge Rindge and Latin School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, պոկեր խաղացող, գրող, հնչյունավորող, գործադիր պրոդյուսեր, պրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Timothy Byers Affleck?[4], մայր՝ Christine Anne Boldt?[4]
Ամուսին(ներ)Ջենիֆեր Գարներ և Ջենիֆեր Լոպեզ[5]
Համատեղ ապրող(ներ)Գվինեթ Փելթրոու, Ջենիֆեր Գարներ, Աննա դե Արմաս, Lindsay Shookus?, Shauna Sexton? և Ջենիֆեր Լոպեզ
Երեխա(ներ)Violet Affleck?, Seraphina Affleck? և Sam Affleck?
Պարգևներ և մրցանակներ

«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարի (Մեթ Դեյմոնի հետ համատեղ) և ««Արգո» գործողությունը» ֆիլմի (Ջորջ Քլունիի և Գրանտ Հեսլովի հետ համատեղ) համար։

Հանդիսացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի դափնեկիր, որպես վատագույն դերասան «Ջիլի», «Թոկից փախածը» և «Հատուցման ժամը» ֆիլմերում։ «Ոսկե ազնվամորի» մրցանակի անվանակարգված է եղել նաև «Արմագեդոն» և «Պեռլ Հարբոր» ֆիլմերի համար։

Կենսագրություն

Բեն Աֆլեքը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 15ին Բերքլիում, բժշկի և ուսուցչուհու ընտանիքում։

Տասներկու տարեկան հասակում կատարել է փոքրիկ դեր «Միմիի ճանապարհորդությունը» (1984 թվական) հեռուստատեսային սերիալում, մոիտավորապես հանց նույն ժամանակ նա ծանոթանում է Մեթ Դեյմոնի հետ, ով ժամանակի ընթացքում դառնում է նրա լավագույն ընկերը։ Ավարտելով դպրոցը, Աֆլեքը ընդունվում է Վերմոնտի համալսարան, սակայն շուտով թողնում է ուսումը և տեղափոխվում է Հոլիվուդ։

Դերասանի առաջին աշխատանքները «Սուպերմարկետի քեֆչիները» («Mallrats», 1995 թվական), «Փառքի փայլը» («Glory Daze», 1996 թվական) և «Մրցարշավ Էմիի հետևից» («Chasing Amy», 1997 թվական) ֆիլմերը նրան փառք չեն բերում։ Կոտրել իրադարձությունների ընթացքը Աֆլեքին հաջողվում է Մեթ Դեյմոնի հետ ուժերը միավորելուց հետո։ Միասին նրանք գրում են «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարը, որի երկու դերերը գրում են «իրենց համար»։ Սցենարը, որի վաճառքի պայմաններից մեկը տանդիսանում էր երկու երիտասարդ և անհայտ դերասանների մասնակցությունը ֆիլմում, ընկերներին հաջողվում է վաճառել ոչ միանգամից։ Այնուամենայնիվ, վերջ ի վերջո, գնորդը հայտնվում է, այն հանդիսանում է «Միրամաքս» (անգլ.՝ Miramax Films) ստուդիան, որը ֆիլմի վրա աշխատանքները հանձնարարում է ռեժիսոր Հաս վան Սենտին, իսկ գլխավոր դերի համար հրավիրում են Ռոբին Ուիլյամսին։

1997 թվականին վարձույթ դուրս եկած ֆիլմը, ընդամենը 10 միլիոն դոլար բյուջեով, վարձույթում հավաքում է ավելի քան 200 միլիոն։ Այդ ֆիլմի սցենարի համար Բենը և Մեթը արժանանում են «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, որոնք էլ հանդիսանում են նրանց տոմսերը դեպի մեծ կինոյի աշխարհ։

Մեկ տարի չանցած էկրան է բարձրանում Աֆլեքի մասնակցությամբ հերթական ֆիլմը՝ Մայքլ Բեյի «Արմագեդոն» բարձրաբյուջետային ֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Բրյուս Ուիլիսը։ Կինոնկարը, որը վարձույթում հավաքում է ավելի քան կես միլիարդ դոլար, ավելացնում է սկսնակ դերասանի հանրաճանաչությունը։ 1999 թվականին վարձույթ է բարձրանում բացահայտ թույլ «Բնության ուժերը» («Forces of Nature») մելոդրաման, որում Բենը նկարահանվում է Սանդրա Բուլոքի հետ միասին և հերթական համատեղ աշխատանքը վաղեմի ընկեր Մեթ Դեյմոնի հետ՝ «Դոգմա» («Dogma», 1999 թվական, որը հաջողություն է ունենում, չնայած նրա հետ կապված բազմաթիվ սկանդալների։

Երիտասարդ դերասանի առանց այն էր երկրպագուների բազմաթիվ բանակը մի քանի անգամ ավելանում է «Պեռլ Հարբոր» («Pearl Harbor», 2001 թվական) բլոկբաստերի էկրաններ բարձրանալուց հետո, որում դերակատարումը նախանշում էր դերասանի համար անհաջող դերերի շարքը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վախի գինը» («The Sum of All Fears», 2002 թվական), «Թոկից փախածը» («Daredevil», 2003 թվական), «Հատուցման ժամը» («Paycheck», 2003 թվական), «Հաղթաթղթային տուզ» («Smokin' Aces», 2006 թվական) և ուրիշներ։

2013 թվականին արժանանում է «Օսկար» մրցանակի «Տարվա լավագույն ֆիլմի համար», որպես ««Արգո» գործողությունը» («Argo») ֆիլմի պրոդյուսեր[6]։

2013 թվականի օգոստոսի 22-ին հայտնի է դառնում, որ Բեն Աֆլեքը կկատարի Բեթմենի դերը «Մարդը պաղպատից» ֆիլմի սիքվելում[7][8], որը կոչվում է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին»[9] և էկրան կբարձրանա 2016 թվականի մարտի 25-ին[10]։ Կոմիքսների սիրահարները առանց ոգևորության ընդունեցին այն լուրը, որ Աֆլեքը կկատարի Բեթմենի դերը, բողոքի խնդրագիրը, որի հեղինակն էր հանդիսանում Ջոն Ռոդենը, ստորագրում են 78 հազար մարդ։ Այն դեպքում, եթե խնդրագիրը հավաքի 150 հազար ստորագրություն, այն պետք է քննարկի կինոընկերությունը[11]։

Անձնական կյանք

1990-ականների կեսերին Աֆլեքը սիրավեպ ուներ Գվինեթ Փելթրոուի հետ, սակայն «Սիրահարված Շեքսպիր» (1998 թվական) ֆիլմում համատեղ աշխատանքից հետո հարաբերությունները սկսում են վատանալ։ Շուտով Փելթրոուն և Բենը բաժանվում են։

Հետագայում ռոմանտիկ հարաբերություններ եղել են երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի հետ։ 2002 թվականին նրանք նշանվում են, իսկ 2004 թվականին բաժանվում։

2005 թվականին նա ամուսնանում է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, ով ամուսնության ընթացքում ծննդաբերում է երկու դուստր և մեկ որդի՝ Վայոլեթ Էնն Աֆլեք (ծնված 2005 թվականի դեկտեմբերի 1-ին)[12], Սերաֆինա Ռոուզ Էլիզաբեթ Աֆլեք (ծնված 2009 թվականի հունվարի 6-ին)[13] և Սեմյուել Գարներ Աֆլեք (ծնված 2012 թվականի փետրվարի 27-ին)[14][15]։ 2015 թվականի հունիսի 30-ին, իրենց ամուսնության 10-ամյա տարեդարձից մեկ օր անց, Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարները պաշտոնապես հայտարարում են ամուսնալուծության մասին[16][17]։

Հետաքրքիր փաստեր

Ամերիկյան «Արմատների որոնում» շոուում մասնակցության ժամանակ դերասանը խնդրում է չբացահայտել այն փաստը, որ նրա նախնիներից մեկը ունեցել է ստրուկներ[18]։

Ֆիլմագրություն

Դերակատարումներ

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումըԴերըԺանրՌեժիսորԽաղընկերներ
1972-1995ԱԲԳ հատուկ դպրոցից հետոABC Afterschool SpecialsԴեննի ՔոլեմանՍերիալ,
Դրամա,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Լերի Իլայկեն
Արթուր Ալան Սեյդելման
Ռիչարդ Ս.
Լենս Կերվին,
Սամարիա Գրեhեմ,
Ալեքսա Քենին,
Մարա Հոբել,
Բեթի Բեյարդ
1981Փողոցի մութ կողմըThe Dark End of the StreetԹոմմիԴրամաՅան ԷգլսոնԼորա Խերինգտոն,
Գենրի Թոմաշևսկի,
Միշել Գրին,
Լենս Հենրիքսեն,
Պամելա Պեյթոն-Ռայթ
1984Միմիի ճանապարհորդությունըThe Voyage of the MimiԿ. Թ. ԳրանվիլՍերիալ,
Արկածային,
Ընտանեկան,
Պատմական
Մերի Տեններ,
Էդվին Դե Ազիզ,
Վիկտորիա Գեդսդեն,
Մարկ Գրեհեմ
1987Անծանոթի ձեռքերըHands of a StrangerԲիլի ՀերնԴրամա,
Քրեական
Լերի ԻլայկեննԱրմանդ Ասանտե,
Բլեր Բրաուն,
Բևերլի Դ’Անջելո,
Մայքլ Լերներ,
Ֆիլիպ Կասնոֆ
1988Միմիի երկրորդ ճանապարհորդությունըThe Second Voyage of the MimiԿ. Թ. ԳրանվիլՍերիալՓիթեր Մարսթոն,
Կարլա Դոուգին,
Ռոջեր Կադնի,
Մարտա Հիլ
1991ՀայրիկըDaddyԲեն ՈւոթսոնԴրամա,
Մելոդրամա
Մայքլ ՄիլերՓաթրիկ Դաֆի,
Քեյթ Մալգրյու,
Ջոն Անդերսոն,
Ջեննի Լյուիս
1992Դպրոցական կապերSchool TiesՉեստի ՍմիթԴրամա,
Սպորտային
Ռոբերտ ՄենդելԲրենդեն Ֆրեյզեր,
Մեթ Դեյմոն,
Քրիս Օ’Դոնել,
Ռենդոլ Բատինկոֆ,
Էնդրյու Լոուրի
1993Համարյա տանըAlmost HomeՔևին ՋոնսոնՍերիալ,
Կատակերգություն
Արլին Սանֆորդ
Պատրիկ Մալոնի
Լինդա Դեյ
Կոնի Ռեյ,
Օլիվիա Բերնեթ,
Լի Նորիս,
Ռեյչել Դունկան,
Բրիթանի Մերֆի
1993Հաճույք շփոթմունքի մեջDazed and ConfusedՖրեդ Օ'ԲանիոնԴրամա,
Կատակերգություն
Ռիչարդ ԼինկլեյթերՋեյսոն Լոնդոն,
Ջոի Լորեն Էդամս,
Միլա Յովովիչ,
Շոն Էնդրյուս,
Ռորի Կոկրեյն
1995Սուպերմարկետի քեֆչիներըMallratsՇանոն ՀամիտոնՄելոդրամա,
Կատակերգություն
Քևին ՍմիթՋերեմի Լոնդոն,
Ջեյսոն Լի,
Շենեն Դոերտի,
Կլեր Ֆորլանի,
Ջեյսոն Մյուզ
1995Փառքի փայլըGlory DazeՋեքԿատակերգությունՌիչ ՈւիլքսՍեմ Ռոկուել,
Մեգան Ուորդ,
Ֆրենչ Ստյուարտ,
Վեն Հոնգ
1997Մրցարշավ Էմիի հետևիցChasing AmyՀոլդեն ՄակՆեիլԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քևին ՍմիթՋոի Լորեն Էդամս,
Ջեյսոն Լի,
Իտան Սափլի,
Սկոթ Մոժեր
1997Մարդասպանի գրասենյակըOffice Killerգրասենյակի մարդը (տեսարանը ջնջել են)Սարսափ,
Թրիլեր,
Կատակերգություն
Սինդի ՇերմանՔերոլ Կեյն,
Մոլի Ռինգուոլդ,
Ջին ՏրիփլՀորն,
Բարբարա Զուկովա,
Մայքլ Իմպերիոլի
1997ՃանապարհակիցներըGoing All the WayԹոմ ԿասելմանԴրամա,
Կատակերգություն
Մարկ ՊելինգթոնՋերեմի Դևիս,
Էմի Լոկեյն,
Ռոուզ ՄակԳոուն,
Ռեյչել Ուայզ
1997Հանճարեղ Ուիլ ՀասթինգսըGood Will HuntingՉաքի ՍալիվանԴրամաԳաս Վան ՍենտՌոբին Ուիլյամս,
Մեթ Դեյմոն,
Ստելան Սկարսգարդ,
Միննի Դրայվեր
1998ՖանտոմներըPhantomsշերիֆ Բրյուս ՀամոնդՍարսափ,
Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա
Ջո ՉափելՓիթեր Օ’Տուլ,
Ռոուզ ՄակԳոուն,
Ջոեննա Գոուինգ,
Լիվ Շրայբեր
1998ԱրմագեդոնArmageddonԱ. Ջ. ՖրոսթՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Մայքլ ԲեյԲրյուս Ուիլիս,
Լիվ Թայլեր,
Ուիլ Պեթոն,
Բիլի Բոբ Տորնտոն,
Մայքլ Կլարկ Դունկան,
Սթիվ Բուշեմի,
Օուեն Ուիլսոն
1998Սիրահարված ՇեքսպիրըShakespeare in LoveՆեդ ԱլեյնԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ջոն ՄեդենՋոզեֆ Ֆայնս,
Գվինեթ Փելթրոու,
Ջեֆրի Ռաշ,
Թոմ Ուիլկինսոն
1999200 սիգարետ200 CigarettesԲարթենդերԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռիսա Բրամոն ԳարսիաՔեյթ Հադսոն,
Քրիստինա Ռիչի,
Գաբի Հոֆմանն,
Քեթրին Կելներ,
Քորտնի Լավ
1999Բնության ուժերըForces of NatureԲեն ՀոլմեսՄելոդրամա,
Կատակերգություն
Բրոնուեն ՀյուզՍանդրա Բուլոկ,
Մորա Տիրնի,
Սթիվ Զան,
Բլայտ Դաններ
1999ԴոգմաDogmaԲարթլեբիՖենտեզի,
Կատակերգություն,
Արկածային
Քևին ՍմիթՄեթ Դեյմոն,
Լինդա Ֆիորենտինո,
Սալմա Հայեկ,
Ջեյսոն Լի
2000Բոյլերի դահլիճըBoiler RoomՋիմ ՅանգԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Բեն ՅանգերՋովաննի Ռիբիզի,
Վին Դիզել,
Նիա Լոնգ,
Նիքի Քեթ,
Սքոթ Կաան
2000SNL ֆանատիկSNL FanaticՅասոնԿարճամետրաժ,
Կատակերգություն
Պոլ Թոմաս ԱնդերսոնՋիմի Ֆելոն,
Մոլի Շենոն
2000Ազարտային խաղերReindeer GamesՌուդի ԴունկանՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջոն ՖրանկենհայմերԳերի Սինիզ,
Շարլիզ Թերոն,
Դենիս Ֆարինա,
Ջեյմս Ֆրեյն
2000Ջոզեֆ. Երազների արքանJoseph։ King of DreamsՋոզեֆ (հնչյունավորում)Մուլտֆիլմ,
Երաժշտական,
Դրամա,
Արկածային,
Ընտանեկան,
Կենսագրական,
Պատմական
Ռոբ ԼաԴուկա
Ռոբերտ Ս. Ռամիրեզ
Մարկ Հեմիլ,
Ռիչարդ Հերդ,
Մորին ՄակԳովերն,
Ջոդի Բենսոն
2000Ուրիշի տոմսըBounceԲադի ԱմարալԴրամա,
Մելոդրամա
Դոն ՌուսԳվինեթ Փելթրոու,
Նատաշա Հենսթրիջ,
Էդվարդ Էդվարդս,
Ջենիֆեր Գրեյ
2001Պեռլ ՀարբորPearl HarborԿապիտան Ռաֆ ՄակԿաուլեյՄարտական,
Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Մայքլ ԲեյՋոշ Հարթնեթ,
Քեյթ Բեքինսեյլ,
Քյուբա Գուդինգ Կրտսեր,
Ալեք Բոլդուին,
Ջենիֆեր Գարներ
2001Հայրիկը և ուրիշներըDaddy and ThemԼոուրենս ԲոուենԴրամա,
Կատակերգություն
Բիլի Բոբ ՏորնթոնԲիլի Բոբ Տորնթոն,
Լորա Դերն,
Դայան Լեդ,
Քելլի Փրեսթոն,
Էնդի Գրիֆիտ
2001Ջեյը և լռակյաց Բոբտ հասցնում են պատասխան հարվածJay and Silent Bob Strike BackՀոլդեն ՄակՆեյլ / խաղում է ինքն իրենԿատակերգությունՔևին ՍմիթՋեյսոն Մյուզ,
Քևին Սմիթ,
Շենոն Էլիզաբեթ,
Ուիլ Ֆերել,
Էլիզա Դուշկու
2002Ուրիշի շարքերումChanging LanesԳավին ԲանեքԹրիլեր,
Դրամա
Ռոջեր ՄիշելՍեմյուել Ջեքսոն,
Քիմ Ստոնթոն,
Թոնի Կոլեթ,
Սիդնի Պոլակ
2002Վախի գինըThe Sum of All FearsՋեք ՌայանՄարտական,
Թրիլեր,
Դրամա
Ֆիլ Օլդեն ՌոբինսոնՄորգան Ֆրիման,
Բրիջետ Մոյնեխեն,
Ջեյմս Կրոմուել,
Լիվ Շրայբեր
2002Երրորդն ավելորդ էThe Third WheelՄայքլՄելոդրամա,
Կատակերգություն
Ջորդան ԲրեյդիԼյուկ Ուիլսոն,
Դենիզ Ռիչարդս,
Ջեյ Լակոպո,
Ֆիլ Լյուիս
2003Թոկից փախածըDaredevilՄեթ Մարդոք / ՀամարձակՖենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Մարկ Սթիվեն ՋոնսոնՔոլին Ֆարել,
Ջենիֆեր Գարներ,
Մայքլ Կլարկ Դունկան,
Ջոն Ֆավրո
2003ՋիլիGigliԼարի ԳիգլիՄելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Մարտին ԲրեսթՋենիֆեր Լոպեզ,
Ջասթին Բարտա,
Քրիստոֆեր Ուոկեն,
Ալ Պաչինո
2003Հատուցման ժամըPaycheckՋենինգսՖանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դետեկտիվ
Ջոն ՎուՈւմա Թուրման,
Աարոն Էկհարթ,
Փոլ Ջամատի,
Կոլմ Ֆիոր
2004Աղջիկը ՋերսիիցJersey GirlՕլի ՏրինկիԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քևին ՍմիթԼիվ Թայլեր,
Ռակել Կաստրո,
Ջենիֆեր Շվալբախ Սմիթ,
Ջեյսոն Բիգզ
2004Դիմանալ Սուրբ ԾննդինSurviving ChristmasԴրյու ԼաթամՄելոդրամա,
Կատակերգություն
Մայք ՄիտչելՋեյմս Գանդոլֆինի,
Քրիստինա Էփլգեյթ,
Քեթրին Օ’Հարա,
Ջոշ Ցուքերման
2006Կյանք վատնողներըMan About TownՋեք ԳիամորոԴրամա,
Կատակերգություն
Մայկ ԲայնդերՌեբեքա Ռոմեյն,
Ջոն քլիզ,
Սեմյուել Բոլ,
Մայք Բայնդեր
2006Գրագիրները 2Clerks IIթրև գալացող տղաԿատակերգությունՔևին ՍմիթԲրայան Օ’Հելորան,
Ջեֆ Անդերսոն,
Ռոզարիո Դոուսոն,
Ջենիֆեր Շվալբախ Սմիթ,
Ջեյսոն Մյուզ
Հաղթաթղթային տուզSmokin' AcesՋեք ԴուպրիՄարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջո ԿարնահանՌայան Ռեյնոլդս,
Ռեյ Լիոթա,
Ջերեմի Պիվեն,
Մարտին Հենդերսոն,
Տարաջի Պ. Հենսոն
2009Խոստանալը դեռ ամուսնանալ չի նշանակումHe's Just Not That Into YouՆեյլԴրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քեն ԿուոպիսՋենիֆեր Էնիսթոն,
Ջենիֆեր Քոնելի,
Բրեդլի Կուպեր,
Ջասթին Լոնգ
2009Մեծ խաղըState of PlayStephen CollinsԴրամա,
Դետեկտիվ
Քևին ՄակԴոնալդՌասսել Քրոու,
Ռեյչել ՄակԱդամս,
Հելեն Միրեն,
Ռոբին Ռայթ
2009ԷքստրակտExtractԴինՄելոդրամա,
Կատակերգություն
Մայկ ՋաջՋեյսոն Բեյթման,
Միլա Կունիս,
Քրիստեն Ուիգ,
Ջ.Կ. Սիմոնս
2010Տղամարդկանց շրջապատումThe Company MenԲոբի ՈւոլկերԴրամաՋոն ՈւելսՔրիս Կուպեր,
Քրեյգ Տ. Նելսոն,
Քևին Քոսթներ,
Թոմի Լի Ջոնս
2010Գողերի քաղաքըThe TownԴագ ՄակՌեյԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Բեն ԱֆլեկՌեբեքա Հոլ,
Ջոն Հեմ,
Ջերեմի Ռեներ,
Բլեյք Լայվլի
2012«Արգո» գործողությունըArgoԹոնի ՄենդեզԹրիլեր,
Դրամա,
Պատմական
Բեն ԱֆլեկԲրայան Կրենսթոն,
Ալան Արկին,
Ջոն Գուդմեն,
Վիկտոր Գարբեր
2012Դեպի հրաշքըTo the WonderՆեյլԴրամա,
Մելոդրամա
Տերենս ՄալիկՀավեր Բարդեմ,
Ռեյչել ՄակԱդամս,
Օլգա Կուրիլենկո,
Չարլզ Բեյքեր
2013Վա-ԲանկRunner, RunnerԻվան ԲլոքԹրիլեր,
Դրամա,
Քրեական
Բրեդ ՖուրմանՋեմմա Արտերտոն,
Ջասթին Թիմբեռլեյք,
Էնթոնի Մակի,
Սեմ Պալադիո
2014ԿորածըGone GirlՆիք ԴանԹրիլեր,
Դրամա
Դևիդ ՖինչերՌոզամունդ Փայկ,
Նիլ Պատրիկ Հարիս
2016Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսինBatman v Superman: Dawn of JusticeԲրյուս Ուեյն/ Բեթմենմարտաֆիլմ,
ֆանտաստիկ ֆիլմ
Զաք ՍնայդերՀենրի Քավիլ,
Էմի Ադամս
2016Ինքնասպանների ջոկատ (ֆիլմ)Suicide SquadԲրյուս Ուեյն/ Բեթմենմարտաֆիլմ,
ֆանտաստիկ ֆիլմ
Դեյվիդ ԱյերՈւիլ Սմիթ,
Ջարեդ Լետո,
Մարգո Ռոբի
2016ՀաշիվThe AccountantՔրիստիան Վոլֆմարտաֆիլմ,
թրիլեր
Գեյվին Օ'ՔոնորԱննա Քենդրիկ,
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս
2016Ապրել մինչև գիշերLive by NightՋո ՔոգլինդրամաԻնքըԷլ Ֆեննինգ
2017Արդարության լիգա (ֆիլմ)Justice LeagueԲրյուս Ուեյն/ Բեթմենմարտաֆիլմ,
ֆանտաստիկ ֆիլմ
Զաք ՍնայդերՀենրի Քավիլ,
Էմի Ադամս,
Գալ Գադոտ
2019Եռակի սահմանTriple FrontierԹոմ Դեվիսմարտաֆիլմ,
թրիլեր
Ջեյ սի ՉենդորՕսկար Այզեկ

Չարլի Հանեմ

2019Ջեյը և Լռակյաց Բոբ ՐենութըJay and Silent Bob RebootՀոլդեն ՄաքՆիլԿատակերգությունՔևին ՍմիթՀարլի Քուին Սմիթ

Մեթ Դեյմոն

Պրոդյուսեր

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
2001Քուղերի հատումCrossing Cords
2002Գողացված ամառStolen Summer
2002Երրորդն ավելորդ էThe Third Wheel
2002Հրում, ՆեվադաPush, Nevada
2002Գաղտնի գարեջրատունSpeakeasy
2003Քելլիի զինվորի մարտըThe Battle of Shaker Heights
2003Բոլորը մեծացել ենAll Grown Up
2005ԽրախճանքFeast
2009ԼրահաղորդըReporter
2012«Արգո» գործողությունըArgo

Ռեժիսոր

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1993Ես սպանել եմ իմ լեզբի կնոջը, կախել եմ նրան մսի կեռիկի վրա և հիմա Դիսնեյի հետ երեք ֆիլմի պայմանագիր ունեմI Killed My Lesbian Wife, Hung Her on a Meat Hook, and Now I Have a...
2007Ցտեսություն, մանկիկ, ցտեսությունGone Baby Gone
2008Ջիմմի ՇելտերGimme Shelter
2010Գողերի քաղաքըThe Town
2012«Արգո» գործողությունըArgo

Սցենարիստ

ԹիվՖիլմի անունԲնօրինակի անվանումը
1997Հանճարեղ Ուիլ ՀասթինգսըGood Will Hunting
2002Հրում, ՆեվադաPush, Nevada
2007Ցտեսություն, մանկիկ, ցտեսությունGone Baby Gone
2010Գողերի քաղաքըThe Town

Աղբյուրներ

Հարցազրույցներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Աֆլեք» հոդվածին։