Սիդնի Փոլաք

ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր

Սիդնի Իրվին Փոլաք (անգլ.՝ Sydney Irwin Pollack, հուլիսի 1, 1934(1934-07-01)[1][2][3][…], Lafayette, Ինդիանա, ԱՄՆ[4][5] - մայիսի 26, 2008(2008-05-26)[6][1][2][…], Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան և պրոդյուսեր։

Սիդնի Փոլաք
Ծննդյան թիվ՝հուլիսի 1, 1934(1934-07-01)[1][2][3][…]
Ծննդավայր՝Lafayette, Ինդիանա, ԱՄՆ[4][5]
Վախճանի թիվ՝մայիսի 26, 2008(2008-05-26)[6][1][2][…] (73 տարեկան)
Վախճանի վայր՝Փեսիֆիք Փելիսեյդս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ[7]
Մասնագիտություն՝կինոպրոդյուսեր, դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հեռուստառեժիսոր, կինոռեժիսոր, օդաչու, բնավորության դերասան և ռեժիսոր
Պարգևներ՝
IMDb։ID 0001628

Կենսագրություն

Ծնվել է Օդեսայից հրեացի արտագաղթողների՝ Ռեբեկա Միլերի և Դևիդ Պոլակի ընտանիքում։ 1950-ական թվականներին սովորել է Սեյնֆորդ Մենսերի թատերակական «Neighborhood Playhouse School of the Theater» դպրոցում։ Բանակում ծառայելուց հետո (1957—1958 թվականներին), խաղացել է Բրոդվեյ (թատրոն)ի ներկայացումներում, հեռուստապիեսներում և դասավանդել է դերասանական արվեստ։ Եղել է հեռուստապիեսների և հեռուստասերիալների բեմադրիչ։ Առաջին ռեժիսորական աշխատանքը եղել է «Հաստ թել» (1965)։Որպես ռեժիսոր լայն ճանաչում ձեռք բերեց Խորաս Մակոյի՝ «Ուժասպառ եղած ձիերին կրակում են, այնպես չէ» վեպի էկրանիզացիայի շնորհիվ, որը 1930-ական թվականների ԱՄՆ-ի Մեծ ճգնաժամի պարի մարաթոնի մասին էր։ Ֆիլմում խաղացել են Ջեյն Ֆոնդը ր Գիգ Յանգը, ով ստացել է «Օսկար» մրցանակ՝ «Երկրորդական լավագույն դերասան» անվանակարգում։ 1973 թվականին նկարահանել է «Երկու սրտերի հանդիպում» դրաման, որտեղ խաղացել են Բարբարա Ստրեիզանդը և Ռոբերտ Ռեդֆորդը։ 1970-ական թվականների այլ հայտնի աշխատանքներն են՝ «Յակուձա» ֆիլմը և քաղաքական տրիլլեր «Քոնդորի երեք օրերը»։ «Աֆրիկայից դուրս» (1985) դրամայի համար ստացել է «Օսկար» մրցանակ և «Տուտսի» (1982) կատակերգության համար ստացել է մրցանակ։1993 թվականին նկարահանել է տրիլլեր՝ «Ընկերություն» (Թոմ Կրուզի հետ), Ջոն Գրիշեմայի վեպի հիման վրա։ «Սաբրինա» ֆիլմը (Խարիսոն Ֆորդի հետ) արժանացել է քննադատման և վարձույթում անհաջողության է հասել։ Նկարահանվել է Վուդի Ալենի՝ «Ամուսինները և կանայք» և Ստենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմերում։Սիդնի Փոլաքը հեռացել է կյանքից 2008 թվականի մայիսի 26-ին, Լոս Անջելեսում, 73 տարեկան հասակում։ Հաղորդել են, որ Փոլաքը տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ։

Ֆիլմագրություն

Ռեժիսոր

  • 1965 — Հաստ թել / The Slender Thread
  • 1966 — Ջարդման ենթակա / This Property Is Condemned
  • 1968 — Սկալպերի որսորդները / The Scalphunters
  • 1969 — Ուժասպառ եղած ձիերին կրակում են, այնպես չէ / They Shoot Horses, Don’t They?
  • 1969 — Ամրոցի պաշտպանությունը / Castle Keep
  • 1972 — Ջերեմի Ջոնսոն / Jeremiah Johnson
  • 1973 — Երկու սրտերի հանդիպում / The Way We Were
  • 1974 — Յակուձա / The Yakuza
  • 1975 — Քոնդորի երեք օրերը / Three Days of the Condor
  • 1977 — Բոբի Դիրֆիլդ / Bobby Deerfield
  • 1979 — Էլեկտրական ձիավոր / The Electric Horseman
  • 1981 — Առանց չար մտդրության / Absence of Malice
  • 1982 — Տուտսի / Tootsie
  • 1985 — Աֆրիկայից դուրս / Out Of Africa
  • 1990 — Հավանա / Havana
  • 1993 — Ընկերություն / The Firm
  • 1995 — Սաբրինա / Sabrina
  • 1999 — Ստի սարդոստայն / Random Hearts
  • 2005 — Թարգմանչուհին / The Interpreter
  • 2005 — Ֆրենկ Գերիի ուրվագծերը / Sketches of Frank Gehry

Դերասան

  • 1982 — Տուտսի / Tootsie — Ջորջ Ֆիլդզ, Մայքլի գործակալը
  • 1992 — Ամուսինները և կանայք / Husbands and Wives — Ջեք
  • 1992 — Մահը նրան համապատասխան է / Death Becomes Her — բժիշկ, Մեդլինին զննողը
  • 1998 — Քաղաքացիական հայց / A Civil Action — Էլ Յուստաս
  • 1999 — Լայն փակված աչքերով / Eyes Wide Shut — Վիկտոր Ցիգլեր
  • 1999 — Ստի սարդոստայն / Random Hearts — Կարլ Բրոման
  • 2002 — Ուրիշ շարքում / Changing Lanes — Սթիվեն Դելանո
  • 2005 — Թարգմանչուհին / Interpreter — Ջեյ Պետիգրյու
  • 2006 — Տեղերը պարտերում / Fauteuils d’orchestre — Բրայն Սոբինսկի
  • 2007 — Մայքլ Կլեյտոն / Michael Clayton — Մարտի Բախ
  • 2008 — Հարսնացուի ընկերը / Made of Honor — Թոմաս Բեյլի ավագ

Մրցանակներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդնի Փոլաք» հոդվածին։