Օ Հա Յոն

Օ Հա Յոն (կորեերեն՝ 오하영, անգլ.՝ Oh Ha Young, հուլիսի 19, 1996(1996-07-19)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ։ Հանդիսանում է Apink գըրլ բենդի վոկալիստ։ 2019 թվականի օգոստոսին սոլո դեբյուտ է կատարել «Oh!» մինի ալբոմով։

Օ Հա Յոն
Հիմնական տվյալներ
Ծնվել էհուլիսի 19, 1996(1996-07-19)[1] (27 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, դերասանուհի, մոդել և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունA Pink
 Oh Ha-young Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կենսագրություն

1996-2011. վաղ կյանք և կարիերայի սկիզբ

Ծնվել է 1996 թվականի հուլիսի 19-ին Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում։ Սովորել է Յանգչեոն շրջանի միջնակարգ դպրոցում, որը ավարտել է 2012 թվականին, և Սեուլի կատարողական արվեստի դպրոցում, որը ավարտել է 2015 թվականին[2][3][4]։ Յոթերորդ դասարանում նա մասնակցել է CUBE Entertainment լեյբլի լսումներին և արդյունքում պրակտիկանտ է դարձել։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո Օ Հա Յոնը որոշեց չընդունվել քոլեջ, որպեսզի կենտրոնանա Apink խմբի հետ առաջխաղացման վրա[5]։

Հա Յոնը ներկայացվել է որպես Apink խմբի երրորդ անդամ 2011 թվականի փետրվարի 21-ին[6]։ Ապրիլի 21-ին նա խմբի հետ դեբյուտ է կատարել M Countdown շոուի ժամանակ, կատարելով «I Know» (몰라요) և «Wishlist» երգերը, որոնք ներառվել են նրանց դեբյուտային` «Seven Springs of Apink» մինի ալբոմում[7]։

2013 թվականին նա գլխավոր դեր է կատարել Հո Գակայի «1440» երաժշտական տեսահոլովակում[8][9]։ Նա նաև գլխավոր դեր է կատարել Շին Բորայի «Frozen» երգի տեսահոլովակում B1A4 խմբի անդամ CNU-ի հետ միասին[10]։

2014-ներկա. դերասանական և սոլո կարիերա

Հա Յոնը երկրպագուների հետ հանդիպման ժամանակ, հուլիսի 21, 2018

A pink խմբում գործունեությունից բացի նա նաև մասնակցել է տարբեր նախագծերում։ 2014 թվականին նա էմսի է եղել «Շաբաթական այդըլ» շոուի մի քանի սերիաներում A pink խմբի գործընկեր Բոմի հետ[11]։ Հուլիսին նկարահանվել է Jiggy Dogg-ի «The Best Thing I Did» երգի տեսահոլովակում[12]։ 2015 թվականի օգոստոսին նշանակվել է «Շաբաթական այդըլ» շոուի էմսի AOA խմբի անդամ Մինայի և VIXX խմբի անդամ Էնի հետ[13]։ 2016 թվականին մասնակցել է «Ջունգլիների կանոն» ռեալիթի շոուին[14]։ Իր կարիերայի ընթացքում նա նաև երգեր է գրել։ Հա Յոնը գրել է տեքստ «What a Boy Wants»-ի համար (2015)[15] և Ջոնգ Ըն Ջիի հետ համատեղ «It's You» սինգլը (2016)[16][17]։

2016 թվականի նոյեմբերին խաղացել է «Խնդրում եմ, գտեք նրան» վեբ դորամայում[18][19], որը եթեր է հեռարձակվել 2017 թվականի մարտի 1-ին KBS2 և KBS World հեռուստաալիքներում[20]։

2018 թվականին նկարահանվել է «Սեր, մնա հիշողության մեջ» գիտաֆանտաստիկ վեբ դորամայում[21]։

2019 թվականի օգոստոսի 21-ին Հա Յոնը դեբյուտ է կատարել իր` «Oh!» սոլո մինի ալբոմով[22]։

Սկավառակագրություն

Մինի ալբոմներ

Ֆիլմագրություն

Հեռուստատեսություն

ՏարեթիվԱնվանումԴերՀեռուստաալիքՆշումներ
2017Խնդրում եմ, գտեք նրանԳո Հա -յունKBS2, KBS World
2018Սեր, մնա հիշողության մեջՅո Հա-րիNaver TV Cast, VliveՎեբ սերիալ
2018Սեր, մնա ժամանակի մեջՅո Հա-րիDanaflixՎեբ ֆիլմ

Ժամանցային շոուներ

ՏարեթիվԱնվանումՀեռուստաալիքՆշումներ
2017Battle TripKBS2Հատուկ էմսի (MC) (սերիաներ` 68-69)[23][24]
Մրցակից Չորոնի հետ (սերիաներ` 74-75)[25]
2018Secret SisterJTBC4Հաղորդավար Կիմ Հյո Յոնգի հետ միասին
Pajama FriendsLifestyleՀաղորդավարին փոխարինող (սերիաներ` 8-9)
2019Why Not?SBS PlusԿազմի անդամ Հան Չե Յոնգի և Սոն Հա-նայի հետ միասին

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օ Հա Յոն» հոդվածին։