Ֆանատիզմ

Ֆանատիզմ (հունարեն՝ Φανατισμός, լատին․՝ fanatismusլատին․՝ fanaticus-ից, «ֆանատիկ» — լատին․՝ fanum-ից «տաճար»[1]) կամ մոլեռանդություն, կույր, անվերապահ հետևում համոզմունքներին, հատկապես կրոնա-փիլիսոփայական շրջանում, ազգային և քաղաքական ոլորտներում. ծայրահեղության հասած կապվածություն ինչ-որ գաղափարների, հավատալիքների կամ տեսակետների, սովորաբար համադրվում են օտար հայացքների և համոզմունքների անհանդուրժողականության հետ։ Սեփական համոզմունքների ընկալման քննադատության բացակայություն։ Ֆանատիկ՝ ֆանատիկ մարդ (ուղիղ և փոխաբերական իմաստներով)։

Էժեն Դելակրուա, «Տանժերի ֆանատիկոսները», Մինեապոլիսի գեղարվեստի ինստիտուտ

Ֆանատիզմի (մոլեռանդության) ընկալումները

Ֆանատիզմը, ինչպես հուզական արտահայտում, բնութագրվում է չափից դուրս մղումով, ոգևորումով, մոլեգնությամբ, իր (ավելի հաճախ ծայրահեղ կրոնական կամ քաղաքական) համոզմունքների կույր հավատով, սեփական պաշտամունքի և նրա հետևորդների, «հանձին իրեն», առավելությամբ և բացառիկությամբ։

Կրոնական ֆանատիզմի դրսևորում աղանդավորականների մոտ

Ըստ ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտայանայի՝ «Ֆանատիզմի էությունը կայանում է ջանքերի կրկնապատկման մեջ, երբ մոռացված է նպատակը»[2]. ըստ Ուինսթոն Չերչիլի՝ «ֆանատիկը նա է, ով ի վիճակի չէ փոխել իր որոշումը և երբեք չի փոխի թեման»։ Այս երկու բնորոշումներն էլ նախատեսում են ծայրահեղ խիստ պահանջների ներկայացման և անհանդուրժողականություն որևէ շեղումների հանդեպ։

Ֆանատիկի և երկրպագուի տարբերությունն այն է, որ ֆանատիկի պահելաձևը դիտարկվում է որպես ընդունված սոցիալական նորմերի խախտում այն դեպքում, երբ երկրպագուն այդ նորմերը չի խախտում (չնայած որ պահելաձևը կարող է տարօրինակ թվալ)[3]։ Երկրպագուներին և ֆանատիկներին միավորում է նրանց ամենակուլ ցանկությունը, սերը այս կան գործունեության ոլորտի, զբաղմունքի, հակվածության, մարդու նկատմամբ։

Այսպես կոչված տարօրինակ մարդիկ ֆանատիկներից տարբերվում են նրանով, որ գաղափարները, որոնց նրանք դավանում են և զբաղմունքները, որոնցով նրանք զբաղվում են, սովորաբար անվնաս են, բայց խիստ տարբերվում են համընդհանուր պատկերացումներից կամ շրջապատող մարդկանց կենսակերպի սովորական պահվածքից։ Ինչը վերաբերում է ֆանատիկներին, ապա նրանց երկրպագության առարկան կամ հետաքրքրություններն իրենք իրենցով կարող են դիտարկվել որպես «նորմալ», և միայն մոլեռանդության աստիճանը շրջապատողներին թվում է չափից ավելի կամ «ոչ նորմալ»։

Ֆանատիզմի դասակարգում

Ֆանատիզմի միասնական դասակարգումը բացակայում է։ Գոյություն ունեցող դասակարգումներում էլ օգտագործվում են համակարգման տարբեր սկզբունքներ և նրանցից յուրաքանչյուրը գործածվում է կախված հետազոտության նպատակից։ Ֆանատիզմը դասակարգվում է հետևյալ հատկություններով՝

Գրականություն

Ծանոթագրություններ

Ընթերցե՛ք «ֆանատիզմ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։