Ֆեյթ Էվանս

Ֆեյթ Ռենե Էվանս (անգլ.՝ Faith Renee Evans. հունիսի 10, 1973(1973-06-10)[1] կամ 1973[2], Lakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, կինոյի և հեռուստատեսության դերասանուհի, ինքնակենսագրական գրքի հեղինակ։

Ֆեյթ Էվանս
Ծնվել էհունիսի 10, 1973(1973-06-10)[1] (50 տարեկան) կամ 1973[2]
Lakeland, Փոլկ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերռիթմ էնդ բլյուզ, սոուլ, հիփ հոփ և ժամանակակից R&B
Մասնագիտություներգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, մոդել, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասանուհի, պրոդյուսեր, ինքնակենսագիր և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլԲադ Բոյ Ռեկորդս և Capitol Records
ԿրթությունՖորդհեմի համալսարան և University High School?
ԱմուսինThe Notorious B.I.G. և Սթիվի Ջ․
Կայքfaithevansmusic.com
 Faith Evans Վիքիպահեստում
Ֆեյթ Էվանս. 2005 թ. ապրիլ

Կենսագրություն

Կյանքի վաղ շրջան

Ծնվել է 1973 թվականի հունիսի 10-ին ԱՄՆՖլորիդա նահանգի Լեյքլենդ քաղաքում, մեծացել, հասակ առել Նյու Ջերսի նահանգում՝ Նյուարքում։ Երկու տարեկանից երգել է եկեղեցական երգչախմբում, ավագ դպրոցում սովորելիս մասնակցել է երաժշտական ներկայացումների։ Ընդունվել է Ֆորդհեմի համալսարան, լավ սովորել, կրթաթոշակ ստացել, միաժամանակ կատարելագործվել է ջազային և դասական երգեցողությունում։ Համալսարանում մեկ տարի ուսանելուց հետո թողել է բուհը, որպեսզի ամբողջովին նվիրվի երաժիշտի կարիերային[3]։

Առաջին լուրջ հաջողությունը

Աշխատանք փնտրելու վրա Էվանսը երկար ժամանակ չի վատնել, երգակցել է Hi-Five-ին, Mary J. Blige-ին, Pebbles-ին, Al B. Sure!-ին, Usher-ին, Tony Thompson-ին, Christopher Williams-ին, երբեմն էլ երգեր է գրել նրանց համար։ 1994 թվականին իր երաժշտական շնորհներով գրավել է Շոն Քոումզի ուշադրությունը, և վերջինս նրան հրավիրել է ձայնագրման Bad Boy Records ֆիրմա, որի պրոդյուսերական հիմնական թիմի հետ համագործակցելով՝ Էվանսն արդեն իսկ 1995 թվականին թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Faith»-ը։ Հատկապես դրանում ընդգրկված «You Used To Love Me» և «Soon As I Get Home» սինգլների շնորհիվ վաճառքի ցուցանիշը հատել է մեկ միլիոն օրինակի սահմանագիծը[4]։

Սկավառակագրություն

  • Faith (1995)
  • Keep The Faith (1998)
  • Faithfully (2001)
  • The First Lady (2005)
  • A Faithful Christmas (2005)
  • Something About Faith (2010)
  • R&B Divas (2012)
  • Incomparable (2014)

Մրցանակներ և առաջադրումներ

Ֆեյթ Էվանսի առաջադրումը Գրեմմի մրցանակի համար
ՏարինԱռաջադրված աշխատանքըԱնվանակարգըԱրդյունքը
1998"I'll Be Missing You" (Փաֆ Դադդիի հետ)Լավագույն ռեփ կատարում երկուսով կամ խմբով[5][6][7]Հաղթանակ
1999"Love Like This"Լավագույն կանացի երգչային R&B կատարում[5][8]Առաջադրված
2000Ուիթնի Հյուստոնի "Heartbreak Hotel" երգը (Ուիթնի Հյուստոնի և Քելլի Փրայսի հետ)Լավագույն երգչային R&B կատարում երկուսով կամ խմբով[5][9]Առաջադրված
2002"Can't Believe" (Կարլ Թոմասի հետ)Առաջադրված
2003Faithfully ալբոմըԺամանակակից լավագույն R&B ալբոմ[5]Առաջադրված
2011"Gone Already"Լավագույն կանացի երգչային R&B կատարում[5][10]Առաջադրված
2014R&B Divas ալբոմըԼավագույն R&B ալբոմ[5][10][11]Առաջադրված
2016"He Is"Լավագույն ավանդական R&B կատարում[5][12]Առաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեյթ Էվանս» հոդվածին։