Ֆերնանդու Սանտուշ

պորտուգալացի ֆուտբոլիստ

Ֆերնանդու Մանուել Ֆերնանդիշ դա Կոշտա Սանտուշ (պորտ.՝ Fernando Manuel Fernandes da Costa Santos, հոկտեմբերի 10, 1954(1954-10-10), Լիսաբոն, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, պաշտպան և մարզիչ, Պորտուգալիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը։

Ֆերնանդու Սանտուշ
պորտ.՝ Fernando Santos
Անձնական տվյալներ
Ամբողջական անունՖերնանդու Մանուել Ֆերնանդիշ դա Կոշտա Սանտուշ
Ազգությունըպորտուգալացի
ՔաղաքացիությունըՊորտուգալիա Պորտուգալիա
Մականունինժեներ
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 10, 1954(1954-10-10) (69 տարեկան)
ԾննդավայրԼիսաբոն, Պորտուգալիա
Դիրքպաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՊորտուգալիա Պորտուգալիա
Պատանեկան կարիերա
1970-1971Պորտուգալիա Օպերարիո Լիսաբոն
1971-1973Պորտուգալիա Բենֆիկա
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1973-1979Պորտուգալիա Էշտորիլ Պրայա91 (2)
1979-1980Պորտուգալիա Մարիտիմու26 (0)
1980-1987Պորտուգալիա Էշտորիլ Պրայա65 (1)
Մարզչական կարիերա
1987-1988Պորտուգալիա Էշտորիլ Պրայաասս.
1988-1994Պորտուգալիա Էշտորիլ Պրայա
1994-1998Պորտուգալիա Էշտրելա
1998-2001Պորտուգալիա Պորտու
2001-2002Հունաստան ԱԵԿ (Աթենք)
2002-2003Հունաստան Պանատինայկոս
2003-2004Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)
2004-2006Հունաստան ԱԵԿ (Աթենք)
2006-2007Պորտուգալիա Բենֆիկա
2007-2010Հունաստան ՊԱՕԿ
2010-2014Հունաստան Հունաստան
2014-այժմՊորտուգալիա Պորտուգալիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սպորտային կարիերա

Ֆերնանդու Սանտուշն իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1966 թվականին պորտուգալական «Բենֆիկա» ակումբի պատանեկան կազմում, մինչև 1971 թվականը հանդես է եկել թիմի հիմնական կազմում մինչև որ տեղափոխվել է «Մարիտիմու»։ Վերջինիս կազմում խաղացել է 2 մրցաշրջան և մինչև 1975 թվականը մնացել է «Էշտորիլ Պրայա»-ի ֆուտբոլիստ։

Խաղացողի կարիերան Սանտուշն ավարտել է 30 տարեկանում։ Լիսաբոնի համալսարանում ստացել է հեռահաղորդակցության և էլեկտրոնիկայի տեխնիկական ինժեների բակալավրի աստիճան։ 1987 թվականին մարզչական գործունեությունն սկսել է «Էշտորիլ Պրայայում»։ Հետագայում մարզել է հայրենի «Պորտուին», «Բենֆիկային», «ՊԱՕԿ»-ին[2]։ 2010 թվականի փետրվարին Ֆերնանդու Սանտուշը Հունաստանում հռչակվեց տասնամյակի մարզիչ[3]։

2010 թվականի հունիսին, երբ ՀԱՀ-ում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականից պարտություն կրելով Հունաստանը ևս դադարեց մասնակցել առաջնությանը, Օտտո Ռեհագելը հրաժարական տվեց[4], հավանական հետնորդը միանգամից դարձավ Ֆերնանդու Սանտուշը[5][6]։ Սակայն առաջին առաջարկի ժամանակ Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Սանտուշին մերժեց։ Դրանից հետո Ֆեդերացիաների խորհուրդը մարզչի աշխատավարձը բարձրացրեց, այն դարձնելով տարեկան 600 հազար եվրո[7]։ 2010 թվականի հունիսի 28-ին Աթենքում Սոֆոկլիս Պիլավոսի հետ հանդիպումից հետո ձեռք բերվեց պայմանավորվածություն[8][9]։ 2010 թվականի հուլիսի 1-ին Ֆերնանդու Սանտուշը ամենաքիչը 2 տարով պաշտոնապես նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ[10]։ Նա հույներին գլխավորեց Եվրո 2012-ի և ԱԱ 2014-ի ժամանակ՝ երկու առաջնություններում էլ փլեյ - օֆֆ դուրս գալով։

2014 թվականի սեպտեմբերի 23-ին Սանտուշը գլխավորեց Պորտուգալիայի հավաքականը[11]։ 2016 թվականի հուլիսի 10-ին Պորտուգալիայի հավաքականը նրա գլխավորությամբ առաջին անգամ պատմության մեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով առաջնությունը հյուրընկալող Ֆրանսիայի հավաքականին։

2016 թվականի հուլիսի 19-ին Սանտուշը պորտուգալական ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ստորագրեց նոր պայմանագրի տակ, որը կգործի մինչև 2020 թվականը[12]։

Մարզչական ձեռքբերումներ

«Պորտու»

ԱԵԿ (Աթենք)

  • Հունաստանի գավաթ. 2001-02

Պորտուգալիայի հավաքական

Մրցանակներ

  • Տասնամյակի լավագույն մարզիչ Հունաստանում (2010)[3]։

Մարզչական վիճակագրություն

ԹիմԵրկիրՍկիզբՎերջԱրձանագրություն
խաղերհաղթանակներոչ ոքիներպարտություններ% հաղթանակ
Էշտորիլ Պրայա 1990199414041425729.29
Էշտրելա (Ամադորա) 1994199813639475028.68
Պորտու 1998200110270181468.63
ԱԵԿ (Աթենք) 2001200226191673.08
Պանատինայկոս 20022003410325,00
«Սպորտինգ» (Լիսաբոն) 2003200434234767.65
ԱԵԿ (Աթենք) 20042006603815763,33
Բենֆիկա 2006200731208364.52
ՊԱՕԿ 200720109548212650.53
Հունաստան 20102014472614755.32
Պորտուգալիա 2014այժմ26173665.38
Ընդհանուր70134217318648,78

Տվյալներն ըստ 2016 թվականի հուլիսի 10-ի

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդու Սանտուշ» հոդվածին։