Ֆիլիպ Հերևեգե

Ֆիլիպ Հերևեգե (հոլ.՝ Philippe Herreweghe, մայիսի 2, 1947(1947-05-02)[1][2], Գենտ, Բելգիա), բելգիացի (ֆլամանդացի) դիրիժոր, աուտենտիկ կատարողական ոճի ներկայացուցիչ։ Եվրոպայան մամուլի կողմից 1990 թ. արժանացել է «տարվա երաժշտական գործիչ» տիտղոսին։ 1993 թ. նրա ստեղծած Collegium Vocale երգչախումբը անվանվել են Ֆլանրիայի մշակույթի պատվիրակներ։ Արվեստների և գրականության շքանշանի ասպետ (1994), Լյովենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր (1997), Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ (2003)։ Դիրիժորի առավել հայտնի ձայնագրություններից են Շյուտցի և Օրլանդո դի Լասսոյի ստեղծագործությունները, Բախի երգչախմբային գլուխգործոցները, Ռամոյի և Լյուլլիի մոտետները, Մոցարտի, Բրամսի և Ֆորեի ռեքվիեմները, Մենդելսոնի օռատորիաները, Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան և այլն։

Ֆիլիպ Հերևեգե
Բնօրինակ անունհոլ.՝ Philippe Herreweghe
Ծնվել էմայիսի 2, 1947(1947-05-02)[1][2] (77 տարեկան)
Գենտ, Բելգիա
Երկիր Բելգիա
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, խմբավար, կոմպոզիտոր և երաժիշտ
ԼեյբլVirgin Veritas?
ԿրթությունԳենտի համալսարան, Royal Conservatory of Ghent? և Sint-Barbaracollege?
Պարգևներ
 Philippe Herreweghe Վիքիպահեստում

Ընտրյալ սկավառակագրություն

  • Օրլանդո դը Լասուս Moduli Quinis Vocibus, 1571, Astrée 7780, 1979
  • Յոհան Սեբաստիան Բախ 4 short Masses. Mass in B-Minor. Cantatas BWV39, 73, 93, 105, 107, 131 Virgin Classics 1990,1991.
  • Կ.Ֆ.Է. Բախ Die Auferstehung und Himmelfahrt Jesu, Virgin Classics
  • Յոհանես Բրամս, Գերմանական ռեքվիեմ, Harmonia Mundi, 1996
  • Մոցարտ, Ռեքվիեմ, Collegium Vocale and La Chapelle Royale, Harmonia Mundi, 1997
  • Բախ, Magnificat, La Chapelle Royale, Harmonia Mundi, 1999
  • Բախ, Չարչարանքներ ըստ Մատթեոսի Collegium Vocale, Harmonia Mundi, 1999
  • Ռամո, Նրբակիրթ Հնդկաստանները, La Chapelle Royale, Musique d'Abord, 2000
  • Բախ, Չարչարանքներ ըստ Հովհաննեսի, Collegium Vocale, Harmonia Mundi, 2003
  • Բեթհովեն, Սիմֆոնիա No. 9, Harmonia Mundi, 2003
  • Մորալես, Live @ The V. Sessions, video recording, 2009
  • Բեթհովեն, Սիմֆոնիա No. 9, Pentatone, 2010

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Հերևեգե» հոդվածին։