Ֆիլիպ VI (Ֆրանսիայի թագավոր)

Ֆիլիպ VI (ֆր.՝ Philippe VI de Valois, նոյեմբերի 17, 1293, Ֆոնտենբլո - օգոստոսի 22, 1350, Ռեյմս1328 թվականից Ֆրանսիայի թագավոր։

Ֆիլիպ VI
 
Մասնագիտություն՝գերիշխան
Դավանանքքրիստոնեություն
Ծննդյան օրնոյեմբերի 17, 1293
ԾննդավայրՖոնտենբլո
Վախճանի օրօգոստոսի 22, 1350 (56 տարեկան)
Վախճանի վայրՌեյմս
ԹաղվածՍեն Դենի աբբայություն
ԴինաստիաՎալուաներ
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՀայրCharles of Valois?[1]
ՄայրMargaret, Countess of Anjou?[1]
Ամուսինմոտ Blanche of Navarre, Queen of France?[1] և Joan of Burgundy?[1]
ԶավակներJoan of Valois?, Ժան II[1], Philip of Valois, Duke of Orléans?[1] և Thomas de La Marche?

Վալուայի կոմս Կառլոսի և Մարգարիտայի տղան[2]։

Հարյուրամյա պատերազմի սկիզբ

Ֆիլիպ VI Վալուայի նկարը Ժանա դե Տիլլեյի «Ֆրանսիայի թագավորներ» գրքից

Ֆիլիպն այնքան էլ հմուտ չէր գործում ընդդեմ թշնամիների։ Էդուարդ III-ն ընդամենը սպասում էր հարմար պահի, որպեսզի նորից ձենքը ձեռքրեին ներկայացնի իր պահանջներն արքայական աթոռի համար։ 1337 թվականին հոկտեմբերին Էդուարդը Ֆիլիպին մարտահրավեր նետեց, որից հետո գրավեց մեկ ֆլամանդանյան կղզի[3]։

Սկսվեց Հարյուրամյա պատերազմը[2]։ Ֆիլիպի օրոք այն հանգեցրեց Կրեսսի ճակատամարտի և Կալեի գրավման ժամանակ ֆրանսիական բանակի լիակատար պարտության[4]։ Կալեի հանձնումից հետո Ֆիլիպը պայմանագիր կնքեց Էդուարդի հետ, բայց մահացավ մինչ պայմանգրի ավարտը։

Ներքաղաքական խնդիրներ

Պատերազմը հանրապետությունում առաջացրեց սարսափելի դառնություններ։ Ամբողջ տարածքներ այրված էին, շատ քաղաքներից մնացել էին միայն մոխրիներ, և գործում էին ավազակային խմբեր[5]։ Հարկերը, որոնք թագավորը հավաքում էր բանակի պարտքերը փակելու համար, ժողովրդին զայրացնում էին։ Գլխավոր և գավառական մարզերին անդադար կերպով ներկայացվում էին նոր պահանջներ։ Երբեմն հարկերը հավաքվում էին ընդամենը թագավորի հասարակ հրամանի դեպքում[6][7]։

1332 թվականին կառավարության կողմից ուժեղ հարված եկավ երկրի տնտեսության վրա․ հարվածն ուղղված էր ընդդեմ գրավատների։ Մինչ Ֆիլիպը, ֆրանսիացի թագավորներն ամեն օր կողոպտում էին գրավատների աշխտողներին, ասելով՝ եթե չենթարկվեն իրեն, դուրս կհանեն Ֆրանսիայից։ Երկիրն արագ զրկվեց կարճաժամկետ վարկավորման աղբյուրներից և բացխվեց կապիտալի՝ երկրից լայնամասշտաբ դուրս բերման հետ[8]։

1338 թվականին քչացան բողոքների դրույքները։ պապը ստիպված էր յուրաքանչյուր երկու տարին մեկ զիջել եկեղեցական տասանորդը թագավորին․ մետաղադրամների թողարկման որակը խիստ վատացավ[9]։

Անգլիայի հետ պատերազմական անհաջողությունները Ֆիլիպը մասամբ մեղմեց Մոնպելիեի (1344) և Դոֆինի ձեռքբերմամբ[10]։

Ընտանիք և երեխաներ

  • Առաջին կին։ (1313 թվականից) Ժաննա Բուրգունդացի (հոկ. 1293—1348 թթ.), Ռոբերտ II-ի և Ագնես Ֆրանսիացու աղջիկը։ Ունեցել է 10 երեխա, որոնցից ընդամենը երկուսն են ապրել։
    1. Ֆիլիպ դը Վալուա (1315  թ.— մահացել է մանուկ հասակում)։
    2. Ժաննա դը Վալուա (1317  թ.— մահացել է մանուկ հասակում)։
    3. Ժան II Բարի (1319-1364 թթ.), Ֆրանսիայի թագավոր (1350—1364 թթ.):
    4. Մարիա դը Վալուա (1326—1333 թթ.):
    5. Լուի դը Վալուա (հունվարի 17, 1328 թ.— մահացել է մանուկ հասակում)։
    6. Լուի դը Վալուա (հունիսի 8, 1330 թ.— հունիսի 23 1330 թ.):
    7. Ժան դը Վալուա (1333 թ.— մահացել է մանուկ հասակում)։
    8. Ֆիլիպ դը Վալուա (1336—1375 թթ.), Վալուայի կոմս և Օռլեանի առաջին դուքս (1344—1375 թթ.):
    9. Ժաննա դը Վալուա (1337 թ.— մահացել է մանուկ հասակում)։
    10. որդի (1343 թ.— մահացել է մանուկ հասակում)։
  • Առաջին կին։ (1349 թվականից) Բլանկա դ'Էվրյո (հոկ. 1331—1398 թթ.), Նավարայի արքայադուստր, Ֆիլիպ III դ'Էվրյոյի (դ'Էվրյոյի դուքս և Նավարայի արքա) և Իոաննա II-ի (Նավարայի թագաուհի և Շամպանի դքսուհի) աղջիկը Ունեցել են մեկ աղջիկ, որը ծնվել է հոր մահանալուց հետո։
    1. Ժաննա դը Վալուա (1351—1371 թթ.), 1371 թվականին ամուսնացել է Ժան I-ի հետ (1350—1395 թթ.), որը հետագայում դարձել է Արագոնի և Վալենսիայի թագավոր։

Ֆիլիպ VI-ը մշակույթում

Ֆիլիպ VI-ը ֆրանսիացի գրող Մորիս Դրյուոնի «Անիծված արքաներ» պատմավեպերի ցիկլի հերոսներից մեկն է։

Ֆիլմագրություն

  • Բենուա Բրիոն, «Անիծված թագավորներ» մինիսերիալում (1972 թ.)
  • Մալիկ Զիդի, «Անիծված թագավորներ» մինիսերիալում (2005 թ.)

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ VI (Ֆրանսիայի թագավոր)» հոդվածին։