Ֆիմոզ

Ֆիմոզ, վիճակ, երբ առնանդամի գլխիկի մաշկը (թլիպը) անհնար է հետ քաշել գլխիկից[1]։ Միզարձակման ժամանակ առաջանում է փուչիկի նման այտուցվածություն թլիպի տակ[1]։ Կարող է հանգեցնել ցավի էրեկցիայի ժամանակ, չնայած այն անցավ է[1]։ Առնանդամի գլխիկի բորբոքման (բալանիտ) դեպքում առկա է ֆիմոզի զարգացման մեծ հավանականություն, ինչպես նաև մեծանում է բարդությունների հավանականությունը[1]։

Ֆիմոզ
Էրեկցված առնանդամ ֆիմոզով
ՏեսակՈւրոլոգիա
Բժշկական մասնագիտությունուրոլոգիա
ԲարդություններԲալանիտ
ՍկիզբըԾնվելիս
ՏևողությունՍովորաբար հետ է զարգանում 3 տարեկանից
 Phimosis Վիքիպահեստում

Երեխաների մոտ նորմալ է առնանդամի գլխիկի մաշկը հետ քաշելու անհնարինությունը[2]։ 90% և ավել դեպքերում հետ քաշելու անկարողությունը հանդիպում է 7 տարեկանում, 99% դեպքերում՝ 16[2][3]։ Երբեմն ֆիմոզը կարող է առաջանալ բալանիտի կամ քսերոտիկ խցանող բալանիտի հետևանքով առաջացած սպիների պատճառով[3]։ Վերջինս սովորաբար ախտորոշվում է տեսնելով սպիներ առնանդամի թլիպի բացվածքում[3]։

Սովորաբար, ֆիմոզը հետ է զարգանում 3 տարեկան երեխաների մոտ[2]։ Տղաների կյանքի վաղ տարիներին չպետք է փորձել հետ քաշել թլիպը[2]։ Նրանց, ում վիճակը չի բարելավում հետագայում, կարող են տրվել ստերոիդ քսուքներ՝ թուլացնելու նպատակով ամուր մաշկը[2]։ Եթե այս մեթոդը համակցված ձգող վարժություններով արդյունավետ չէ, ապա կարող են կրրառվել այլ բուժումներ, ինչպիսինն է թլպատումն է[2]։ Ֆիմոզի բարդություն է պարաֆիմոզը, երբ ամուր մաշկը օղակվում է գլխիկի հետևում[3]։ Անվանումը հուներեն ֆիմոզ բառից է, որը նշանակում է «դնչակալ»[4]։

Նշաններ և ախտանիշներ

Ծնվելիս, թլիպի ներքին մակերեսը հպված է առնանդամի գլխիկին։ Մանկության վաղ տարիներին թլիպը սովորաբար հնարավոր չէ հետ քաշել և որոշ տղամարդիկ հասնելով 18 տարեկան, կարող են ունենալ թլիպ, որը անհնար է լրիվ հետ քաշել[5]։

Բժշկական ասոցացիան խորհուրդ է տալիս հետ չքաշել նորածնի թլիպը, որպեսզի կանխվի սպիացման գործընթացը[6][7]։ Կան կարծիքներ, որ թլիպի հետ չքաշելը ճիշտ է նաև հասուն տղամարդկանց համար ևս[8][9]։ Հիլը նշում է, որ լիարժեք հետ քաշելուն հնարավոր չէ հասնել մինչ ուշ մանկություն կամ վաղ հասունություն[10]։ Ըստ դանիական հետազոտությունների թլիպի առաջին հետ քաշելու միջին տարիքը 10,4 տարեկանն է[11]

Ռիկվուդը, ինչպես մյուս հեղինակները առաջարկում էին, որ իրական ֆիմոզ ախտորոշումը շատ է հանդիպում, պայմանավորված նորմալ թլիպի հետ չքաշվելու և ախտաբանական վիճակի միջև տարբերություների գնահատման անկարողությամբ[12][13][14]։ Որոշ հեղինակներ տարբերելու նպատակով կիրառում են «ֆիզիոլոգիական» և «ախտաբանական» տերմինները[15]։ Ուրիշները օգտագործում են «հետ չքաշելի» տերմինը՝ տարբերելու զարգացման խանգարումը ախտաբանականից[12]։

Որոշ դեպքերում պատճառը մնում է անհայտ կամ առաջանում են դժվարություններ ֆիզիոլոգիականը ախտաբանականից տարբերակելու գործում, երբ նորածնի մոտ ի հայտ են գալիս դժվարություններ միզելիս կամ թլիպի տեսանելի արտափքում միզարձակման ընթացքում։ Այնուամենայնիվ արտափքումը չի վկայում միզուղիների խցանման վերաբերյալ[16]։

Կանանց մոտ ֆիմոզի հետ համեմատելի վիճակ է «ծլիկի ֆիմոզը», սակայն ծլիկի գլխիկը հնարավոր չէ հետ քաշել պայմանավորված ծլիկի գլխիկի սահմանափակ հնարավորություններով[17]։

Ծանրություն

  • 1 աստիճան-թլիպի լրիվ հետ քաշում՝ ամուր գլխիկի հետևում
  • 2 աստիճան-գլխիկի մասնակի մերկացում, թլիպը սահմանափակող (ոչ բնածին կպումներ) գործոններ
  • 3 աստիճան-մասնակի հետ քաշում, միզուկի բացվածքը տեսանելի է
  • 4 աստիճան-աննշան հետ քաշում
  • 5 աստիճան-թլիպի հետ քաշելու անհնարինություն[18]

Պատճառներ

Կան 3 մեխանիկական վիճակներ, որոնք կանխում են թլիպի հետ քաշումը․

  • Թլիպի արտաքին բացվածքի և առնանդամի գլխիկի չափերի միջև անհամապատասխանություն։ Վերջինս նորմալ է երեխաների և դեռահասների մոտ[19][20]
  • Թլիպի ներքին մակերեսը միաձուլված է առնանդամի գլխիկին։ Սա նորմալ է երեխաների և դեռահասների, բայց ոչ մեծահասակների մոտ[20]
  • Թլիպի սանձիկը շատ կարճ է լրիվ հետ քաշումը ապահովելու համար (կարճ սանձիկ)[20]

Ախտաբանական ֆիմոզը, ի տարբերություն թլիպի բնական հետ քաշելու անհնարինությանը մանկության տարիներին, հազվադեպ է և պատճառները տարբեր են։ Որոշ դեպքերում պատճառը բալանիտն է (առնանդամի գլխիկի բորբոքում)[21]։

Սկլերոտիկ, ատրոֆիկ որքին (նույն վիճակն է ինչ քսերոտիկ խցանող բալանիտը) հանդիսանում է հիմնական (նույնիսկ գլխավոր)[22] պատճառ ախտաբանական ֆիմոզի[23]։ Անհայտ ծագման մաշկի խնդիր է, որը հանգեցնում է սպիտակ օղակների առաջացման պնդացած թլիպի հյուսվածքի վրա (ցիկատրիքս)։ Ոչ էլաստիկ հյուսվածքը կանխում է թլիպի հետ քաշումը։

Ֆիմոզը կարող է առաջանալ ցանկացած տեսակի քրոնիկ բորբոքման (բալանապոստիտ), կրկնվող կաթետերիզացիայի կամ թլիպի բռնի հետ քաշման հետևանքով[24]։

Չբուժված շաքարային դիաբետի հետևանքով նույնպես կարող է առաջանալ ֆիմոզ, պայմանավորված մեզում գլյուկոզայի առկայությամբ, որը նպաստում է ինֆեկցիայի զարգացմանը թլիպում[25]։

Ֆիմոզը դեռահասների և մեծահասակների մոտ կարող է ընթանալ տարբեր ծանրությամբ։ Որոշները կարողանում են հետ քաշել թլիպը մասնակի (հարաբերական ֆիմոզ), մինչդեռ մյուսները անկարող են հետ քաշել իրենց թլիպը, նույնիսկ երբ առնանդամը թորշոմած վիճակում է (լրիվ ֆիմոզ)։

Բուժում

Ֆիզիոլոգիական ֆիմոզը հաճախ է հանդիպում 10 և պակաս տարեկանների մոտ և հանդիսանում է նորմալ վիճակ և չի պահանջում միջամտություն[19][26][27]։ Հետ չքաշելի թլիպը սովորաբար սեռահասունության ընթացքում դառնում է հետ քաշվող[27]։

Եթե ֆիմոզը դեռահասների և մեծահասակների մոտ չի առաջացնում սուր կամ ծանր խնդիրներ, կիրառելի են ոչ վիրահատական միջոցները։ Բուժման ընտրությունը հաճախ որոշվում է, թե արդյոք թլպատումը դիտվում է վերջին բուժման տարբերակ կամ նախընտրելի տարբերակ։

Ոչ վիրահատական

  • Տեղային ստերոիդ քսուքները, այնպիսին ինչպիսինն են բետամետազոնը, մոմետազոն ֆուրոատ և կորտիզոնը արդյունավետ են ֆիմոզի բուժման մեջ և հանդիսանում են թլպատման այլընտրանքային տարբերակ[26][28][29]։ Հիմնավորվում է, որ ստերոիդները իջեցնում են բորբոքային և իմուն պատասխանը և բարակեցնում են մաշկը[26]։
  • Թլիպի ձգումը կարող է իրականացվել ձեռքով, բալոններով կամ այլ գործիքներով։ Ձգման մեջ գտնվող մաշկը լայնանում, ընդարձակվում է խթանելով հավելյալ բջիջների աճը։

Վիրահատական

Թլիպի պլաստիկա
Նկար 1. Առնանդամ ամուր ֆիմոտիկ օղակով, որը դժվարացնում է թլիպի հետ քաշումը
Նկար 2. Թլիպը հետ է քաշվել անզգայացնողի ազդեցությամբ՝ ֆիմոտիկ օղակի հետ կամ ստենոզ, որը սեղմում է առնանդամը և ստեղծում «գոտկատեղ»
Նկար 3. Կտրվածքը փակվել է կողքերից
Նկար 4. Առնանդամը լայնացած թլիպով փոխարինվել է գլխիկից վեր

Վիրահատական միջամտությունը ներառում է թլիպի ամբողջական հեռացումից մինչ թլիպի ամրությունը մեղմացնող փոքր վիրահատություններ․

  • Դորզալ կտրվածքը (սուպերկտրվածք) կատարվում է թլիպի վերին մակերեսի երկարությամբ թլիպի ծայրից մինչ պսակ՝ մերկացնելով գլխիկը առանց հեռացնելու որևէ հյուսվածք։
  • Վենտրալ կտրվածք (ենթակտրվածք) կատարվում է թլիպի ստորին մակերեսի երկարությամբ սանձիկի ծայրից մինչ գլխիկի հիմք՝ հեռացնելով սանձիկը։ Հաճախ կիրառվում է, երբ առկա է միևնույն ժամանակ և՚ կարճ սանձիկ և և՚ ֆիմոզ։
  • Թլիպի պլաստիկա, կատարվում է սահմանափակ դորզալ կտրվածք լայնական փակմամբ մաշկի ձգող գծի երկայնքով[30]։ Կարող է լինել արդյունավետ այլընտրանքային միջոց թլպատման փոխարեն[14]։ Առավելություններն են քիչ ցավը և կարճ առողջացման ժամանակը ի համեմատ թլպատման, ինչպես նաև կոսմետիկ էֆեկտները[30]։
  • Թլպատում երբեմն կատարվում է ֆիմոզի դեպքում և հանդիսանում է արդյունավետ բուժման միջոց։Այնուամենայնիվ, բուժման այս տարբերակը 2012-ից ի վեր ավելի քիչ տարածված է դարձել[5]։

Հետազոտությունները թլպատված նորածինների շրջանում ֆիմոզը կանխելու վերաբերյալ հակասական են, թեև թլպատումը կանխում է ֆիմոզը[13][24];

Կանխատեսում

Ամենահաճախ հանդիպող բարդությունը պարաֆիմոզն է։ Վերջինիս դեպքում առնանդամի գլխիկը այտուցված է և ցավոտ։ Թլիպը անշարժանում է մասնակի հետ քաշած վիճակում այտուցի հետևանքով։ Առնանդամի մոտակա հատվածը թորշոմած է։ Որոշ հետազոտությունների համաձայն ֆիմոզը մեզի պահման[31] և առնանդամի կարցինոմայի ռիսկի գործոն է[32]։

Համաճարակաբանություն

Տարիների ընթացքում հրապարակվել են բազմաթիվ հետազոտություններ ֆիմոզի տարածվածության վերաբերյալ։ Դրանք շատ են, քանի որ առկա են դժվարություններ ֆիզիոլոգիականը ախտաբանականից տարբերակելու գործում, չկան վերջնական տարբերություններ և կան բազմաթիվ հավելյալ ազդեցություններ պոստնեոնատալ թլպատման հաճախականության վերաբերյալ, այնտեղ որտեղ նորածին տղաները թլպատվում են։ Ըստ տարածված վիճակագրության ֆիմոզը կազմում է 1% անթլպատված տղամարդկանց շրջանում[13][24][33]։ Զգալիորեն մեծ է դեպքերի թիվը, երբ Ֆիմոզը հավասարեցվում է թլիպի հետ չքաշելու հետ 3 տարեկանից հետո[27][34]։ Մյուսները ֆիմոզի տարածվածությունը դեռահասների և մեծահասկաների մոտ նկարագրել են 50 և ավել։ Վերջինիս պատճառը այն է, որ դեպքերի մեջ ընդգրկվել են նաև ֆիզիոլոգիական ֆիմոզը կամ մասնակի հետ չքաշվող դեպքերը[35]։

Պատմություն

Համաձայն մի շարք վյալների, ֆիմոզը կանխել է Ֆրանսիայի Լյուիս XVI-ին հղիացնել իր կնոջը ամուսնության առաջին 7 տարիներին։ Կինը 14 տարեկան էր, իսկ նա՝ 15, երբ նրանք ամունացան 1770-ին; Այնուամենայնիվ սեռական անոմալիայի առկայությունը նրա մոտ հստակ չի համարվում և որոշ գիտնականներ (Վինսենտ Կրոնին և Սիմոն Բերտիեր) հաստատում են, որ վիրահատակն միջամտությունը նշված կլիներ նրա բժշկական բուժումներում, եթե այն անկասկած լիներ։ Հետ չքաշվող թլիպը դեռահասների մոտ նորմալ է, հաճախ և սովորաբար հետ է զարգանում տարիքի զուգընթաց[27]։

ԱՄՆ-ը նախագահ Ջեյմս Գարֆիլդը սպանվել է Չարլզ Գուտեույի կողմից 1881-ին։ Գուտեույի աուտոպսիայի տվյալներով հայտնաբերվել է ֆիմոզ։ Այդ ժամանակ այս ամենը հանգեցրեց ենթադրությունների, որ Գուտեույի վարքը՝ սպանելը, պայմանավորված էր ֆիմոզից հրահրված խելագարությամբ[36]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Phimosis, by the University of California, San Francisco Urology department
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիմոզ» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ