Ֆլորիան Ալբերտ

Ֆլորիան Ալբերտ (սեպտեմբերի 15, 1941(1941-09-15)[1][2][3], Hercegszántó, Baja District, Բաչ-Կիշկուն, Հունգարիա - հոկտեմբերի 31, 2011(2011-10-31)[4][3], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող։ Բազմակողմանի գործող, տեխնիկապես հմուտ, անթերի փոխանցումներ կատարող ֆուտբոլիստ։

Ֆլորիան Ալբերտ
հունգ.՝ Albert Flórián
Քաղաքացիությունը Հունգարիա
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 15, 1941(1941-09-15)[1][2][3]
ԾննդավայրHercegszántó, Baja District, Բաչ-Կիշկուն, Հունգարիա
Մահվան ամսաթիվհոկտեմբերի 31, 2011(2011-10-31)[4][3] (70 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա
Հասակ186 սանտիմետր
Քաշ76 կիլոգրամ
Դիրքհարձակվող

Հանդես է եկել «Ֆերենցվարոշ» թիմում (1956-1975)։ Հունգարիայի ազգային հավաքականում անցկացրել է 75 խաղ, խփել 31 գոլ։ Աշխարհի 1962 և 1966 թվականների առաջնությունների մասնակից, Եվրոպայի 1964 թ.-ի առաջնության 3-րդ մրցանակակիր, 1960 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ 1967 թվականի Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ[5]։

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորիան Ալբերտ» հոդվածին։