Ֆյուրեր

Ֆյուրեր (գերմ.՝ Führer բառ. «առաջնորդ»), 1934-1945 թվականներին Գերմանիայում երկրի ու Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ղեկավարի (1921-1945) պաշտոնական տիտղոսը, ինչպես նաև ՍՍ-ի կոչումների ու պաշտոնների անվանումների բաղադրիչ մաս (շտուրմբաննֆյուրեր, պրուպենֆյուրեր և այլն)։ Որպես կանոն բառն օգտագործվում է Ադոլֆ Հիտլերի վերաբերյալ, որը պաշտոնապես կրել է այդ տիտղոսը

Գերմանական ազգի Ֆյուրեր և Ռայխսկանցլեր
Führer und Reichskanzler des deutschen Volkes
Ադոլֆ Հիտլերի անձնական շտանդարտ
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Ադոլֆ Հիտլեր
ՏիտղոսՆորին Գերազանցություն, Իմ Ֆյուրեր
ՆստավայրՌայխ կանցելերիա
Բերգհոֆ
ՆշանակողՌայխսթագ, Արտակարգ լիազորությունների օրենք (1933)
Անդրանիկ պաշտոնավարԱդոլֆ Հիտլեր
Ձևավորում1934 թվականի օգոստոսի 2
Վերջին պաշտոնավարԱդոլֆ Հիտլեր
Վերացվել է1945 թվականի մայիսի 23
Հաջորդականություն
Աշխատավարձ48,000 ՌՄ

Պատմություն

«Ֆյուրեր» տիտղոսը Հիտլերն ստացել է 1934 թվականի օգոստոսի 9-ին Վայմարյան Հանրապետության ռայխսնախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի մահից հետո։ Համաձայն օրենքի, ֆյուրերի ու ռայխսկանցլերի նոր պաշտոնը միավորում է նախագահի ու կանցլերի պաշտոնների հետ, դարձնելով Հիտլերին Գերմանիայի միակ ղեկավարը[1][2]։ «Ֆյուրերության սկզբունքը» (գերմ.՝ Führerprinzip) լայնամասշտաբ քարոզվել է Նացիստական կուսակցության կողմից, որի ամենահայտնի կարգախոսներից մեկն էր` «Մեկ ժողովուրդ, մեկ կայսրություն, մեկ առաջնորդ» (գերմ.՝ Ein Volk, ein Reich, ein Führer):

ԳԴՀ-ում

ԳԴՀ-ում մինչև 1950-ական թվականները նաև օգտագործվել է Իոսիֆ Ստալինի վերաբերյալ[3][4]։

Ժամանակակից օգտագործումը

Ներկայումս բառը կարող է (հեգնական) օգտագործվել օխլոկրատիայի ամեն առաջնորդի վերաբերյալ։

Բառը համարվում է մի քանի այլ բառերի բաղկացուցիչ մաս։ Օրինակ` Lokführer (մեքենավար), Spielführer (թիմի ավագ), Führerschein (վարորդական իրավունքի վկայական) և այլն։

Elberfelder-ի թարգմանությամբ, որը հրատարակվել է 1871 թվականին, «Führer» բառը համարվում է Հիսուս Քրիստոսի տիտղոսներից մեկը (համապատասխանում է հին հունարեն՝ καθηγητὴς, հայերեն «Առաջնորդ» կամ «Դաստիարակ»[5][6]։

Տես նաև

Ծանոթագրություններ