Ֆրանսիական սահմանադրական միապետություն (1791-1792)

ֆրանսիական թագավորություն (ֆր.՝ Royaume français), Ֆրանսիայի սահմանադրական միապետության կարճ գործող ռեժիմ, որը իրականացնում էր իշխանությունը 1791 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 1792 թվականի սեպտեմբերի 21-ը։ Այդ ռեժիմ Ֆրանսիայի առաջին սահմանադրական միապետությունն էր հանդիսանում։ Օրենսդիր ժողովը Թյուիլրիի պալատի գրոհից հետո օգոստոսի 11-ին ժամանակավորապես հեռացրեց  թագավորին[1]։ 1792 թվականի սեպտեմբերի 21-ին ընտրությունների ընթացքում ձևավորված հիմնադիր ժողովը վերացրեց միապետությունը, դրանով իսկ ավարտելով Ֆրանսիայի Բուրբոնների դինաստիայի 203 տարվա կառավարությունը։

Բնակավայր
Ֆրանսիական սահմանադրական միապետություն
ԴրոշԶինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Հիմնադրված էսեպտեմբերի 4, 1791 թ.
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Ֆրանսիական սահմանադրական միապետություն (1791-1792) (Ֆրանսիա)##
Ֆրանսիական սահմանադրական միապետություն (1791-1792) (Ֆրանսիա)

Նախապատմություն

XVIII դարի վերջին Ֆրանսիայում հեղափոխություն կատարվեց։ 1791 թվականի օրենսդիր ժողովը ներկայացրեց կրթությունը և իր երկրին արդար և ազատ սահմանադրություն տրամադրելու մտադրությունը[2]։ Լյուդովիկոս XVI նույն տարվա հոկտեմբերին տեղափոխվել է Փարիզ, սակայն շուտով սկսեց ատելություն և մտավախություն տածել քաղաքի նկատմամբ և 1791 թվականին այնտեղից փախուստի պլան կազմակերպեց։ Փախուստը հայտնի էր որպես «փախուստ դեպի Վարեն» և ի վերջո չարդարացրեց իրեն. թագավորը բռնվեց, իսկ միապետական հայացքները ժողովրդի մեջ տատանվում էին[3]։ Լյուդովիկոս XVI-ի եղբայրները, որոնք արտագաղթել էին և գտնվում էին Կոբլենցե ճամբարում, համախմբվեցին և ներխուժեցին Ֆրանսիա։ Ավստրիայի և Պրուսիայի միապետերը պատասխանեցին թագավորական եղբայրների կոչին և օգոստոսին ստորագրեցին Պիլնիցի հռչակագիրը[4]։ Հռչակագրում ասվում էր, որ Պրուսիան և Ավստրիան ցանկանում են վերականգնել Լյուդովիկոս XVI-ի և նրա բացարձակ իշխանությունը, բայց կարող են իրականացնել դա միայն այն օգտագործելով մյուս եվրոպական տերությունների հետ։

Людовик XVI

Սահմանադրություն

Ֆրանսիայի այլընտրանքային թագավորական զինանշան (1789-1792)

Լյուդովիկոս XVI ստիպված էր ընդունել 1791 թվականի Սահմանադրությունը, կազմված Օրենսդիր ժողովի կողմից Վարենի փախուստից հետո[5]։ 1791 թվականի Սահմանադրությունը, որը հիմնադրել էր Ֆրանսիական թագավորությունը, իր բովանդակությամբ համարվում էր հեղափոխական։  Նա հիմնել է Ֆրանսիայի թագավորությունը և հայտարարել է բոլոր մարդկանց լինել օրենքի առաջ հավասար։ Լյուդովիկոս XVI հնարավորություն ուներ վետո դնել օրինագծերի վրա, որոնք նա չէր խրախուսում, ուստի նրանց համար  ուժի մեջ մտնելու համար դեռ պահանջվում էր արքայական համաձայնությունը[6]։

Հանրապետություն

Լյուդովիկոս XVI 1792 թվականի ապրիլի 20-ին չցանկանալով պատերազմ է հայտարարել Ավստրիային, ենթարկվելով ժողովի պահանջներին։ Պրուսիան  գտնվում էր Ավստրիայի հետ միությունում, այդ պատճառով էլ Ֆրանսիան պատերազմի մեջ ընդգրկվել էր նրա հետ[7]։ Դուքս Բրաունշվեյսկու Մանիֆեստը, որը ղեկավարվում էր ավստրիական և պրուսական զորքերի կողմից, կազմվել է ի պատասխան1792 թվականի օգոստոսի 10-ին տեղի ունեցած Թյուիլրի  գրոհին։ Մանիֆեստը ծանր հետևանքներով ակնհայտ սպառնացել է Փարիզի բնակիչներին, եթե նրանք որևէ կերպ վնաս պատճառեն Լյուդովիկ XVI-ին և նրա ընտանիքին[8]։ Օրենսդրական ժողովը միապետության կողմից ստեղծված պետիցիայի պատճառով անկում ապրեց։ Ազգային ժողովի նախագահը  օգոստոսի 11-ին պատասխանել է դրանց թագավորի  ժամանակավոր հեռացումով և նոր կազմի ընտրությունների ակնկալիքով[1]։ Նորընտիր համընդհանուր արական ընտրական իրավունքի հիման վրա Օրենսդրական ժողովը վերացրեց 1792 թվականի սեպտեմբերի 21-ի միապետությունը։ Ֆրանսիան հռչակվեց հանրապետություն[9]։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Fraser, Antonia: "Marie Antoinette: the Journey", Orion Books, London, 2001, ISBN 978-0-7538-1305-8
  • Hibbert, Christopher: "The French Revolution", Penguin Books, Great Britain, 1982, ISBN 978-0-14-004945-9
  • Jones, Colin: "The Great Nation: France from Louis XV to Napoleon", Columbia University Press, New York, 2002, ISBN 0-231-12882-7