Ֆրեդի Քարթեր

Ֆրեդերիկ Ջեյմս Քարթեր (անգլ.՝ Frederick James Carter, հունվարի 27, 1993(1993-01-27), Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և ռեժիսոր։ Նա մարմնավորում է Քազ Բրեքերի դերը Նեթֆլիքսի «Ստվեր և ոսկոր» ֆենտեզի սերիալում։ 2017-2019 թվականներին նկարահանվել է Նեթֆլիքսի «Ազատ կամք» սերիալում՝ կատարելով Փին Հոթորնի դերը։

Ֆրեդի Քարթեր
Ծննդյան թիվ՝հունվարի 27, 1993(1993-01-27) (31 տարեկան)
Ծննդավայր՝Պլիմուտ, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝կինեմատոգրաֆ, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
IMDb։ID 7767170

Վաղ կյանք և կրթություն

Քարթերը ծնվել է Պլիմուտում և մեծացել Սոմերսեթում։ Քանի որ նրա հայրը ծառայել է բանակում[1], նա անցկացրել է իր մանկության մի մասը տեղափոխվելով տեղից տեղ։ Նրա ավագ եղբայրը դերասան Թոմ Օսթինն է, նրանք ունեն նաև միջին եղբայր[2]։ Երեքն էլ սովորել են Տոնտոնի թագավորական քոլեջում[3][4]։ Այնուհետև Քարթերը շարունակել է դերասանական ուսուցումը Օքսֆորդի դրամայի դպրոցում, որն ավարտել է 2015 թվականին[5]։

Կարիերա

Դպրոցն ավարտելուց հետո Քարթերը Քինգսթոնում մասնակցել է ռեժիսոր Թրևոր Նանի «Վարդերի պատերազմներ» բեմադրությանը[6][7]։ Քարթերը իր դեբյուտը էկրանին կատարել է 2017 թվականին DC Comics«Հրաշք կին» ֆիլմում որպես զինվոր։ Նույն թվականին Քարթերը ստացել է իր առաջին գլխավոր դերը Նեթֆլիքսի «Ազատ կամք» սերիալում[8][9][10]։ Այնուհետև Քարթերը 2018 թվականին նկարահանվել է «Վանքը» սարսափ ֆիլմում[11]։

2019 թվականին Քարթերը գրել և նկարահանել է իր առաջին կարճամետրաժ № 89 ֆիլմը[12]։ Նա նկարահանվել է Channel 5 հեռուստաալիքի «15 օր» մինի սերիալում՝ մարմնավորելով Թոմի դերը[13][14] և Ջեյսոնի դերը ամերիկյան Pennyworth սերիալում[15]։ 2019 թվականի հոկտեմբերին հայտարարվել է, որ Քարթերը 2021 թվականին կատարելու է Նեթֆլիքսի «Ստվեր և ոսկոր» սերիալի Քազ Բրեքերի դերը[16]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդի Քարթեր» հոդվածին։