1904 թվականից ուսումնասիրել է բարձր ջերմաստիճանների և ճնշումների պայմաններում ազոտից ն ջրածնիցամոնիակի առաջացման ռեակցիայի հավասարակշռությունը։ 1908 թվականին կիսագործարանային սարքավորմամբ Հաբերը առաջինն է ստացել հեղուկ ամոնիակ, իսկ 1913 թվականին նրա ղեկավարությամբ կազմակերպվել է մթնոլորտային ազոտի ֆիքսացման գործարան (Նոբելյան մրցանակ, 1918)։ 1911 թվականից ղեկավարել է Բեռլին-Գալեմի ֆիզիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստիտուտը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հաբերը Գերմանիայի ռազմաքիմիական արդյունաբերության, մասնավորապես թունավոր նյութերի մշակման կազմակերպիչներից էր։ Ֆաշիստների իշխանության հաստատումից հետո՝ 1933 թվականի գարնանը, Հաբերը հեռացել է Գերմանիայից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 39)։