Anime News Network

Anime News Network (անգլ.՝ «Anime News Network», կրճատ` ANN), անգլալեզու կայք է` նվիրված անիմեների արդյունաբերությանը։ Այստեղ հրապարակվում են նորություններ անիմեի, մանգայի, Ջեյ փոփի մասին, ինչպես նաև` հրապարակումներ, որոնք կապված են Հյուսիսային Ամերիկայում և Ճապոնիայում, հազվադեպ նաև` աշխարհի այլ վայրերում օտակուի մշակույթի հետ[1]։ Կայքում զետեղվում են ակնարկային հոդվածներ, կան վեբ-ֆորում և հանրագիտարանը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ տեղեկություններ ճապոնացի և անգլիացի արտադրողների անիմեի և մանգայի, անհասկանալի տերմինների, ինչպես նաև` սաունդթրեքերի մասին, այստեղ հասանելի են սյուժեի կարճ նկարագրություններ և օգտատերերի վարկանիշները[2]։

Anime News Network
Изображение логотипа
animenewsnetwork.com(անգլ.) և fr.animenewsnetwork.com(ֆր.)
Տեսակanime and manga database? և news website?
Երկիր Կանադա
Բացված1998
 Anime News Network Վիքիպահեստում

Anime News Network-ը, որը հիմնադրվել է 1998 թվականի հուլիսին, անիմեի և մանգայի մասին առավել շատ տեղեկատվություն հաղորդող կայքերից մեկն է և հավակնում է կոչվել այդ թեմայով նորությունների և տեղեկատվության անգլալեզու առաջատար աղբյուրը[1][3]։ Բացի այդ, կայքը մասնակցում է Protoculture Addicts հանդեսի հրատարակմանը[4]։

Պատմություն

Կայքը հիմնադրվել է 1998 թվականի հուլիսին, Ջասթին Սևակիսի կողմից (անգլ.՝ Justin Sevakis))[1] ։ 2000 թվականի մայիսին թիմին է միացել ներկայիս գլխավոր խմբագիր Քրիստոֆեր Մաքդոնալդը (անգլ.՝ Christopher Macdonald), որը փոխարինել է նախկին խմբագիր Այզաակ Ալեքսանդրին (անգլ.՝ Isaac Alexander)[5]: 2004 թվականի սեպտեմբերի 7-ին ամերիկյան Sci Fi Channel հեռուստաալիքը Anime News Network-ն անվանել է շաբաթվա կայք[2]։ 2008 թվականի փետրվարի դրությամբ ANN-ը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Active Anime-ի 25 լավագույն կայքերի վարկանիշում[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Anime News Network» հոդվածին։