BBC News

BBC News, կրճատ՝ «Բի-բի-սի Նյուզ», բրիտանական Բրիտանական հեռարձակման կորպորացիայի բաժին[1], որը հավաքում և հեռարձակում է նորություններ և գործում որպես լրատվական ծառայություն։

BBC News
Երկիր{{{2}}} Մեծ Բրիտանիա Լոնդոն
Հեռարձակման գոտիողջ աշխարհ
Հեռարձակման լեզուանգլերեն
ՍեփականատերՄիացյալ Թագավորություն
🌐bbc.co.uk/news
2008-2019

BBC News-ը հանդիսանում է աշխարհի ամենամեծ հեռարձակվող լրատվական կազմակերպությունը և օրական իրականացնում է մոտ 120 ժամ ռադիո և հեռուստատեսային հեռարձակում, ինչպես նաև իրականացնում առցանց ինտերնետային հաղորդում[2][3]։ Ծառայությունը ունի 50 նորությունների գրաենյակներ այլ երկրներում և ավելին քան 250 թղթակիցներ ամբողջ աշխարհում[4]։ 2018 թվականի հունվարից BBC News-ի Նորությունների և իրադարձությունների տնօրենն է Ֆրան Անսֆորդը[5][6]։

Բաժնի տարեկան բյուջեն գերազանցում է 350 միլիոնը, ունի ավելին քան 3,500 աշխատակից, որոնցից 2,000 լրագրողներ են[2]։ BBC News-ի տեղական, գլոբալ և առցանց նորությունների բաժանմունքները աշխատում են Եվրոպայի ամենամեծ նորությունների գրասենյակում՝ Բրոդքասթինգ Հաուզ-ում, որը գտնվում է կենտրոնական Լոնդոնում։ Պառլամենտական նորությունները նախապատրաստվում և հաղորդվում են Միլլբանկի գրասենյակից Լոնդոնում։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «BBC News» հոդվածին։