Business Insider

Business Insider-ը ամերիկյան ֆինանսական և բիզնես նորությունների կայք է, որը հրատարակվում է Insider Inc-ի կողմից։ Նրա միջազգային հրատարակությունները գործում են Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Չինաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Հարավային Աֆրիկայում[3] , Հնդկաստանում, Իտալիայում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Մալազիայում, Նիդեռլանդներում, Շոտլանդիայում, Լեհաստանում, Իսպանիայում և Սինգապուրում։ Մի շարք միջազգային հրատարակություններ հրատարակում են տեղական լեզուններով; չինարեն, հոլանդերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն[4], լեհերեն[5] և ճապոներեն[6]։

Business Insider
Изображение логотипа
businessinsider.com(անգլ.), businessinsider.es(իսպ.) և businessinsider.nl(նիդեր.)
Տեսակկայք և առցանց լրագիր
Երկիր ԱՄՆ
Շտաբ կայանՆյու Յորք
Լեզուանգլերեն
ՍեփականատերInsider Inc.?
Մայրական ընկերությունInsider Inc.?
Բացված2007[1]
Ընթացիկ կարգավիճակակտիվ
Զուտ եկամուտ[2]
 Business Insider Վիքիպահեստում

Պատմություն

Business Insider-ը գործարկվել է 2007 թվականից և հիմնվում է Նյու Յորքում։ Հիմնադրվել է Dwight Merriman-ի և Հենրի Բլոդեթի[7] կողմից։ Հրատարակումը Silicon Alley Insider-ի ապրանքանիշ է (գործարկված 2007 թվականի մայիսի 16-ից) և Clusterstock-ի (գործարկված 2008 թվականի մարտի 20-ից)[8]։ Բացի բիզնես նորությունների տրամադրումից և վերլուծություններից, այն նաև համախմբում է համացանցից տարբեր թեմաններով նորություններ։ Այն առաջին անգամ շահույթ է ստացել 2010 թվականի չորրորդ եռամսյակում[9]։ 2012 թվականի հունիսին այն ուներ 5,4 միլիոն եզակի այցելու[10]։ 2015 թվականին Axel Springer SE-ն ձեռք է բերել Business Insider Inc.-ի բաժնետոմսերի 88% -ը 343 մլն դոլարով (306 մլն եվրո)[11]։

Business Insider-ում նույնպես տեղի է ունենոմ արդյունաբերական կոնֆերանսներ, ինչպիսիք են IGNITION-ը[12] , որը ուսումնասիրում է թվային լրատվամիջոցներից առաջացող բիզնես մոդելները։ 2015 թվականի հունարին Business Insider-ը գործարկել է BI Intelligence-ը[13] բաժանորդագրության վրա հիմնված հետազոտական ծառայությունը, որը տվյալներ և վերլուծություններ է տրամադրում բջջային, վճարումների, էլեկտրոնային առևտրի, սոցիալական և թվային լրատվամիջոցների ոլորտներում։ Կայքը հրապարակում է բազմաթիվ տարեկան խմբագրական ֆրանչայզներ, ինչպիսիք են "Թվային 100։ Աշխարհի ամենաարժեքավոր մասնավոր տեխնոլոգիական ընկերությունները»[14]։

Tech Insider

2015 թվականի հուլիսին Business Insider-ը սկսեց Tech Insider-ի տեխնոլոգիական կայքը, 40 հոգուց բաղկացած անձնակազմով, որն աշխատելում էր հիմնական ընկերության կողմից գործող Նյու Յորքի գլխամասային գրասենյակում[15]։ Սակայն ի սկզբանե առանձնացվեց հիմնական Business Insider լրատվական սենյակից։ Այնուամենայնիվ Tech Insider-ը ի վերջո դարձավ Business Insider-ի կայքի մի մաս[16]։

BI Sub-Saharan Africa

2017 թվականի հունվարին, Business Insider-ը հայտարարեց , որ կստեղծի նոր կայք սաբ-սահարյան կայք, գործակցելով Ringier Africa Digital Publishing-ի հետ[17][18] : Հիմնադիր Հենրի Բլոդեթը, գլխավոր գործադիր տնօրեն և բիզնեսի ներգրավման գլոբալ գլխավոր խմբագիրը ասացին. «Ringier-ըիդեալական գործնընկեր է, ով օգնում է մեզ բերել սաբսահարյան Աֆրիկա մեր եզակի ձայնն ու վերաբերմունքը»[19]։ Նախկին Վենչուրային Աֆրիկայի լրագրող Դեվիդ Ադելեկը Business Insider SSA-ի ներկայիս խմբագիրն է։

Գլխավոր տնօրեն և աշխատակազմի նախապատմություն

Business Insider-ի գլխավոր տնօրեն և գլխավոր խմբագիր Հենրի Բլոդեթը Եյլիի պատմության շրջանավարտ է, ով նախկինում աշխատում էր Ուոլ Սթրիթում մինչև նրան արգելվեց շարունակել իր գործով արժեթղթերի ոլորտում արժեթղթերի մասին օրենքների և հետագա քաղաքացիական դատավարության խախտումների պատճառով, որը ավարտվեց 2 միլիոն դոլարի տուգանքով ,գումարած 2 միլիոն դոլարի անկումով, և 2003 թվականին մշտապես արգելվելով շարունակելու այդ գործը[20][21]:Նիկոլաս Կարլսոնը, ում նախկին փորձը ներառում էր Internet.com-ում և Media's Silicon Valley gossip blog-ում, Valleywag-ում այժմ խմբագրի տեղակալն է։ Ավագ խմբագիր Ջիմ Էդվարդսը նախկինում զբաղեցնում էր Ադվեկում գլխավոր խմբագրի պաշտոնը։

Ընդունելություն

2009 թվականի հունվարին, Clusterstock-ի բաժինը հայտնվեց Time-ի «Լավագույն 25 ֆինանսական բլոգներում»[22] և the Silicon Alley Insider-ի բաժինը թվագրվել է PC Magazine-ի «Մեր սիրելի բլոգները 2009»-ում[23] : 2009 թվականին նաև Business Insider-ի ընտրությունը հարգանքի արժանացավ որպես պաշտոնական Webby-ի լավագույն Բիզնես Օրագիր[24]։

2012 թվականին Business Insider-ը անվանվել է Inc. 500. 2013 թվականին հրապարակումը մեկ անգամ ևս Webby Awards-ում առաջադրվել է Բլոգ-Բիզնեսի անվանակարգում[25]։ 2014 թվականի հունվարին Նյու Յորք Թայմս-ը հաղորդեց, որ Business Insider-ի կայքի շարժումը համեմատելի է The Wall Street Journal-ի հետ[26]։ 2017 թվականին Digiday-ն ընգրկեց Insider-ին որպես թեկնածու երկու առանձին կատեգորիաների` « Լավագույն նոր ուղղահայաց » և «Ինստագրամի լավագույն օգտատեր » մրցանակները[27]։

Կայքը այնուամենայնիվ քնադատության ենթարկվեց, ինչի համար քննադատները համարում են այն ճակատագրական ոճ[28][29][30]։ 2013 թվականին The New Yorker-ը քննադատել է կայքին առաջնահերթության համար հրատարակչություն արագության ճշգրտության համար[31] : 2018 թվականին կայքը ստացավ քննադատություն որոշ լրատվամիջոցների կողմից Սքարլեթ Յոհանսոնի մասին վիճահարույց սյունակը ջնջելուց հետո[32][33]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Business Insider» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան