Canon EOS

Canon EOS (Electro-Optical System), ֆոտոհամակարգ, որը իր մեջ ներառում է ինչպես փոքր ֆորմատի ֆիլմեր, այնպես էլ թվային տեսախցիկներ ավտոֆոկուսով՝ թողարկված Canon ընկերության կողմից։ Canon EOS–ի ընտանիքը իր մեջ ներառում է ինչպես մեկ օբյեկտիվով հայելային, այնպես էլ անհայելային տեսախցիկներ։ Ֆոտոհամակարգի առաջին տեսախցիկը եղել է Canon EOS 650 –ը, որը թողարկվել է 1987 թվականին։

EOS հապավումը ծագել է հին հունական դիցաբանության արշալույսի աստվածուհի Էոսի անվանումից (անգլ.՝ Eos)։ Միաժամանակ այն համարվում է նաև Electro-Optical System բառի հապավումը։[1]

EOS լուսարձակ

EOS տեսախցիկների մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ հնարավորություն է տալիս ավտոմատ կերպով վերահսկել լուսավորության ազդեցությունը ոսպնյակի միջոցով(TTL)։

Շնորհիվ այդ տեխնոլոգիայի տեսախցիկը լավ աշխատում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լուսարձակով։

EOS տեսախցիկներ

1987 թվականից սկսած Canon կազմակերպությունը թողարկել է մեծ թվով թվային և ժապավենային EOS տեսախցիկներ։

Մոդելների անվանումների համակարգ

Canon EOS–ի բոլոր տեսախցիկները իրենց անվան մեջ ներառում են EOS բառը, ինչպես նաև թվերի և խորհրդանշանների համադրություն՝

  • EOS–ի թվային տեսախցիկները իրենց անվան մեջ ունեն D տառը (Digital, օրինակ Canon EOS 350D)։
  • Տեսախցիկներ, որոնք իրենց անվան մեջ ունեն 3 կամ 4 թիվ (Canon EOS 400D, Canon EOS 1000D և այլն), նախատեսված են սիրողական լուսանկարչության համար։
  • Տեսախցիկները, որոնք իրենց անվան մեջ ունեն մեկ կամ երկու թիվ, բայց չեն սկսվում մեկով, նախատեսված են կիսապրոֆեսիոնալների համար։ Canon EOS 33V, Canon EOS 30D և այլն։

Ինչպես նշված է Canon Արխիվացված 2015-02-11 Wayback Machine–ի օֆիցիալ էջում, EOS տեսախցիկները բաժանվում են մի քանի խմբի (2018 թվականի տվյալներով)՝

  • EOS սկսնակների համար։ EOS 1300D, EOS 2000D, EOS 4000D, EOS 200D, EOS 750D, EOS 800D.
  • EOS սիրողական։ EOS 77D, EOS 80D, EOS 7D Mark II, EOS 6D, EOS 6D Mark II.
  • EOS պրոֆեսիոնալների համար։ EOS 5D Mark III, EOS 5D Mark IV, EOS 5DS, EOS 5DS R, EOS-1D X Mark II.
  • Անհայելային տեսախցիկներ EOS: EOS M, EOS R.

Ժապավենային 35մմ EOS տեսախցիկներ

Մոդել (ԱՄՆ)Մոդել (Եվրոպա)[2]Մոդել (Ճապոնիա)Թողարկման ամսաթիվը
EOS 650EOS 650EOS 6501987 մարտ
EOS 620EOS 620EOS 6201987 մայիս
EOS 750EOS 750EOS 7501988 հոկտեմբեր
EOS 850EOS 850EOS 8501988 հոկտեմբեր
EOS 630EOS 600EOS 630 QD1989 ապրիլ
EOS-1EOS-1EOS-11989 սեպտեմբեր
EOS RTEOS RTEOS RT1989 հոկտեմբեր
EOS 10SEOS 10EOS 10 QD1990 մարտ
EOS 700EOS 700EOS 700 QD1990 մարտ
EOS Rebel/Rebel SEOS 1000F QDEOS 1000 QD1990 հոկտեմբեր
EOS 10S commemorative kitEOS 10EOS 10 QD1991 օգոստոս
EOS ElanEOS 100EOS 100 QD1991 օգոստոս
EOS Rebel II/SIIEOS 1000FN QDEOS 1000S QD1992 մարտ
EOS A2/A2eEOS 5EOS 5 QD1992 նոյեմբեր
EOS Rebel XSEOS 500EOS Kiss1993 սեպտեմբեր
EOS Rebel X1993 նոյեմբեր
EOS-1NEOS-1N/1N HS/1N DPEOS-1N/1N HS/1N DP1994 նոյեմբեր
EOS 5000EOS 8881995 հունվար
EOS-1N RSEOS-1N RSEOS-1N RS1995 մարտ
EOS Elan II/IIeEOS 50/50eEOS 551995 սեպտեմբեր
EOS Rebel GEOS 500NNew EOS Kiss1996 սեպտեմբեր
EOS IXEOS IXEOS IX E1996 հոկտեմբեր
EOS IX LiteEOS IX 7EOS IX 501998 մարտ
EOS 3EOS 3EOS 31998 նոյեմբեր
EOS 3000EOS 881999 մարտ
EOS Rebel 2000EOS 300EOS Kiss III1999 ապրիլ
EOS 1VEOS 1VEOS 1V2000 մարտ
EOS Elan 7/7eEOS 30EOS 72000 հոկտեմբեր
EOS Kiss III L2001 նոյեմբեր
EOS Rebel XS NEOS 3000NCanon EOS 662002 փետրվար
EOS Rebel TiEOS 300VEOS Kiss 52002 սեպտեմբեր
EOS Rebel K2EOS 3000VEOS Kiss Lite2003 սեպտեմբեր
EOS Elan 7N/7NEEOS 30V/33VEOS 7s2004 ապրիլ
EOS Rebel T2EOS 300XEOS Kiss 72004 սեպտեմբեր

Անհայելային թվային տեսախցիկներ EOS

2012 թվականի հունիսին Canon կազմակերպությունը ներկայացրեց առաջին անհայելային թվային տեսախցիկը EOS–ի ընտանիքում՝ Canon EOS M[3]–ը, 2018 թվականի սեպտեմբերին՝ առաջին անհայելային լայնէկրան տեսախցիկը՝ Canon EOS R[4] –ը։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • А. Шеклеин «ЭОС» — новое поколение фотокамер «Кэнон»(ռուս.) // «Советское фото» : журнал. — 1995. — № 3. — С. 44. — ISSN 0371-4284.

Արտաքին հղումներ