ChocoPie

ChocoPie (Բառացիորեն «շոկոլադե տորթ»), ապրանքային նշան այլուրից խմորեղեն, որը բաղկացած է երկու շերտանի հրուշակեղենից, մարշմալովից և պատված է շոկոլադե փայլով։ Կոչվում է «ChocoPie», հիմնադրվել է հարավկորեական Օրիոն Կորպ ընկերության կողմից, ավելի ուշ զրկվել է ապրանքանիշի կարգավիճակից [1]։ Այս խմորեղենը տրվում են Հարավային Կորեայի զինվորներին առաջին շաբաթվա հիմնարար ուսուցման համար[2]։

ChocoPie

Պատմություն

1929 թվականին «Chatanooga» գործարանը սկսում է թխել Moon Pie կոչվող բուլկի Թենեսի Չատտանուգա քաղաքում[3]։1958 թվականին հացաբուլկեղենի բաղադրատոմսը վաճառվել է ճապոնական Morinaga[4] ընկերությանը։ 1974 թվականին Հարավային Կորեայի Orion Corp ընկերությունը սկսեց արտադրել նմանատիպ քաղցրավենիք, որը կոչվեց Orion ChocoPie։

Արտահանում

Orion Corp ընկերությունը ակտիվորեն արտահանում է ChocoPie-ն արտասահմանյան շուկաներում[5]։ 1999 թվականին «Choco Pie»-յի արտահանությունը սկսեց կորցնել ապրանքանիշի կարգավիճակը [1]։ ChocoPie-ն լայնորեն տարածված է Հյուսիսային Կորեայում, որը մտնում է ապօրինի սև շուկայի մեջ։ Կառավարությունը ձգտում է սահմանափակել քաղցրավենիքի շրջանառությունը [6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ