Crédit Agricole

Crédit Agricole (արտասանվում է Կրեդի ագրիկոլ), ֆրանսիական ֆինանսական կոնգլոմերատ, որը BNP Paribas-ի, Société Générale-ի և Groupe BPCE-ի հետ մեկտեղ կազմում է ֆրանսիական բանկային շուկայի «մեծ քառյակը»։ Մեծությամբ Ֆրանսիայի երկրորդ, Եվրոպայի երրորդ և աշխարհի տասներորդ բանկն է[3]։ Շտաբ-բնակարանը գտնվում է Փարիզում։ Հիմնադրվել է 1894 թվականին։ 2009 թվականին Fortune Global 500 մրցույթում գրավել է 46-րդ տեղը[4]։ 2018 թվականին իր ակտիվների հանրագումարով աշխարհում զբաղեցրել է տասներորդ տեղը[5]։ 2011 թվականից համարվում է համաշխարհային մասշտաբով համակարգային նշանակություն ունեցող բանկ[6]։ Crédit Agricole խմբի հիմնական ընկերությունը Crédit Agricole S.A.-ն է։ Խմբի մեջ մտնում են նաև Crédit Lyonnais բանկը, այլ երկրներում գործող մի շարք բանկեր, ապահովագրական ընկերություն և ակտիվների կառավարմամբ զբաղվող Amundi ընկերությունը։ Խումբը ներկայացված է 48 երկրներում (այդ թվում՝ Հայաստանում), ունի շուրջ 10.000 բաժանմունքներից բաղկացած ցանց (դրանցից 8.200-ը Ֆրանսիայում), որոնց միջոցով սպասարկում է 52 միլիոն հաճախորդների։ Ինչպես բանկի անվանումն է հուշում՝ այն պատմականորեն սերտ առնչություն ունի գյուղատնտեսության ֆինանսավորման հետ[7]։

Crédit Agricole
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, վարկային կազմակերպություն, բանկ, ֆինանսական ինստիտուտ, cooperative bank? և հանրային ընկերություն
Հիմնադրված է2000
ՎայրՄոնրուժ, Ֆրանսիա և Փարիզ
Երկիր Ֆրանսիա
ԱրդյունաբերությունQ112165989?[1]
Հասույթ25,2 մլրդ € (2023)[2]
Աշխատողների թիվ150 000 մարդ (դեկտեմբերի 31, 2012)
Դուստր ընկերություններCrédit Lyonnais?, Crédit Agricole Italia?, Crédit agricole de La Réunion?, Crédit Agricole Corporate and Investment Bank?, Square Habitat?, Crédit agricole assurances? և Caceis?
Կայքcredit-agricole.com(ֆր.)(անգլ.)
Մասնակից էFédération bancaire française?
ԲորսաEuronext
 Crédit Agricole Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Gale Directory of Company Histories, "Credit Agricole" (2012) online

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Crédit Agricole» հոդվածին։