Անտառային քնամոլ

(Վերահղված է Dryomys nitedulaից)

Անտառային քնամոլ (լատին․՝ Dryomys nitedula), քնամոլների ընտանիքի կաթնասուն կենդանի։ Հայաստանում տարածված է 600-1950 մ բարձրություններում՝ հյուսիս և հարավ-արևելք, Վայքի անտառներում, Խոսրովի արգելոցում, հանդիպում է նաև Սևանի ավազանում, երբեմն՝ Արարատյան դաշտի այգիներում։

Անտառային քնամոլ
Անտառային քնամոլ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԿաթնասուններ
ԿարգԿրծողներ
ԸնտանիքՔնամոլներ
ՑեղԱնտառային քնամոլներ
ՏեսակԱնտառային քնամոլներ
Լատիներեն անվանում
Dryomys nitedula
(Pallas, 1778)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 584967
NCBI 55145

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը մինչև 110 մմ է, պոչինը՝ 113 մմ։ Գլուխն ու մեջքը դեղնաօքրայամոխրագույն են, պոչը՝ խավոտ հարդամոխրագույն։ Քթից դեպի ականջները և գլխի կողքերով անցնում են սև կամ վառ գորշաօքրայագույն շերտեր։ Հետևի վերջավորությունները զգալիորեն երկար են առջևիններից։Բնակվում է փչակներում կամ բարակ ճյուղերից, խոտից ու տերևներից կառուցած կլորավուն բներում։ Բնադրում է ծառաբների կամ հաստ ճուղերի վրա, երբեմն՝ թփուտներում։ Գործունյա է մթնշաղին և գիշերը։

Սննդառություն

Սնվում է ընկույզներով, մրգերով, սերմերով, հատապտուղներով, տերևներով, երբեմն՝ միջատներով, թռչունների ձվերով ու ձագերով։ Ձմեռային քուն է մտնում սեպտեմբեր-ապրիլին։

Բազմացում և զարգացում

Բազմանում է տարին 1-2 անգամ, ունենում մինչև 9 ձագ։ Երբեմն վնասում է այգեգործությանը։

Նշանակություն

Համաճարակային հիվանդությունների (տզային ուղեղաբորբ և լեպտոսպիրոզ) բնական փոխանցող է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային քնամոլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային քնամոլ» հոդվածին։