Fighter

Fighter, ամերիկացի երգչուհի Քրիստինա Ագիլերայի չորրորդ դեբյուտային ալբոմ Stripped֊ի երրորդ սինգլը, թողարկվել է 2003 թվականի մարտի 13֊ին։ Երգը գրել են Ագիլերան և Սկոթ Ստորչը։ Fighter֊ը Billboard Hot 100 վարկանիշային աղյուսակում զբաղեցրեց 20֊րդ հորիզոնականը, Մեծ Բրիտանիայում և Կանադայում՝ 3֊րդ, իսկ Ավստրալիայում՝ 5֊րդ։

«Fighter»
Քրիստինա Ագիլերայի սինգլը
«Stripped» ալբոմից
Թողարկված2003 թվականի մարտի 13
ՖորմատCD սինգլ
ԺանրR&B
Տևողություն4:05
ԼեյբլRCA
ՊրոդյուսերՍկոթ Ստորչ
Քրիստինա Ագիլերայի սինգլների ժամանակագրություն
«Fighter»
()
«Can't Hold Us Down»

Տեղեկություններ երգի մասին

Fighter֊ը Քրիստինա Ագիլերայի առաջին երգն է որը պարունակում է ռոքային տարրեր։ Կիթառի հատվածի համար հրավիրվեց Դեյվ Նավարրոն։ Ավելի ուշ Քրիստինան ասում է․

Երգը արտացոլում է այն ժամանակների իրադարձությունները, երբ ես ձայնագրում էի իմ առաջին ալբոմը։ Երբ ես հանդիպեցի այնպիսի մարդկանց, որոնք ինձ հետ ընկերություն էին անում հանուն գումարի։ Երգը ոչ թե նրա մասին է, թե ես ինչ դժգոհ եմ կամ չար, պարզապես ինչ տիրում է հիմա։

Տեսահոլովակ

Տեսահոլովակը նկարահանվել է գոթական ոճով։ Տեսայոլովակում Քրիստինան սև կիմանոյով է, սպիտակ դեմքով և երկար սև վարսերով։ Այնհուհետև մենք տեսնում ենք, թե ինչպես է Քրիստինան նստում ապակե արկղի մեջ։

Երգերի ցանկ

  1. «Fighter» [Album Version] — 4:05
  2. «Fighter» [Freelance Hellraiser «Thug Pop» Extended Edit] — 5:11
  3. «Beautiful» [Valentin Club Remix] — 5:51
  4. «Fighter» [Video]

Վարկանիշային աղյուսակներ

Վարկանիշային աղյուսակ (2003)[1]Peak
Դիրք
Ավստրալիա5
Ավստրիա12
Բելգիա11
Կանադա3
Դանիա15
Հոլանդիա5
Ֆինլանդիա16
Գերմանիա13
Հունաստան19
Հունգարիա8
Իռալանդիա4
ԱՄՆ20

Ծանոթագրություններ